Քաղաքական 13:36 16/11/2018 Հայաստան

Արա Սաղաթելյան. Այսօր պատգամավորը տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցել է նոյեմբերի 13-15-ը Կիևում GIZ-ի կողմից հրավիրված միջազգային համաժողովին: Այն նվիրված է եղել Արևելյան գործընկերության երկրներում խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացմանը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են Արևելյան գործընկերության երկրներում խորհրդարանական վարչակազմերի բարեփոխման ընթացիկ մարտահրավերները, խորհրդարաններում հետագա բարեփոխումների գործընթացում գիտահետազոտական վերլուծական կենտրոնների կարևորության, ինչպես նաև բարձրագույն վերաքննիչ հաստատությունների և խորհրդարանների միջև ավելի ամուր համագործակցության հարցերը:

Իր ելույթում նա նշել է, որ Հայաստանի՝ խորհրդարանական համակարգին անցումը հանգեցրել է գործող Ազգային ժողովի պատասխանատվության բեռի ավելացմանը, ուստի լայնածավալ բարեփոխումներն, այդ թվում՝ աշխատակազմում, դարձել են անհրաժեշտ և անխուսափելի։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի խոսքով, Հայաստանի Ազգային ժողովում շարունակական բնույթ կրող բարեփոխումների նպատակը պատգամավորների սահմանադրական լիազորությունների և գործառույթների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է: Բարենպաստ պայմաններ ասելով՝ նկատի ունեն ԱԺ աշխատակազմի կողմից խորհրդարանի և դրա առանձին մարմինների՝ ԱԺ խոսնակի, փոխխոսնակների, պատգամավորների, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքային կարիքների համակարգված և արդյունավետ սպասարկումը:

«Ցավոք, բարեփոխումների գործընթացը հարթ և միատարր չէ, և հաճախ ծագում են մի շարք խնդիրներ ու մարտահարվերներ, որոնք որոշակիորեն դանդաղեցնում են բուն գործընթացը:

Իմ խորին համոզմամբ՝ բարեփոխումների սկզբնական փուլում հանդիպող մեծագույն խնդիրը խորհրդարանի աշխատակազմի կառուցվածքի ռացիոնալացումն ու դրա համապատասխանեցումն է փոփոխվող քաղաքական պահանջներին և սոցիալ-տնտեսական պայմաններին, ինչպես նաև՝ խորհրդարանականների ու հանրության ակնկալիքներին: Այս փուլում, որպես կանոն, դրսևորվում է ներքին դիմադրություն բարեփոխումն իրականացնողների և այն աշխատակիցների միջև, ովքեր չեն ցանկանում դուրս գալ իրենց «հարմարավետության գոտուց» և դժվարություններ են ունենում նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հարցում: Հենց այստեղ էլ ի հայտ են գալիս մի շարք տեխնիկական խնդիրներ, այդ թվում՝ աշխատակազմի ոչ լիարժեք համակարգման, գործառույթների կրկնման և այլնի տեսքով, որոնք պետք է լուծել իրականացվող բարեփոխումների համատեքստում:

Մեկ այլ կարևոր խնդիր է կադրերի կոմպետենտության և բարձրորակ փորձագետների ներգրավվածության հարցը: Հաշվի առնելով բյուջետային միջոցների անբավարարությունը՝ դժվար է մրցակցել մասնավոր հատվածի հետ: Պրոֆեսիոնալ կադրերը, որպես կանոն, նախընտրում են հենց մասնավոր հատվածում աշխատել, քանի որ լավ մասնագետը աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն է պահանջում»,-նշել է Սաղաթելյանը։

Բյուջետային միջոցների սղությունը խոչընդոտում է նաև փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը, կամ շատ սահմանափակ է դարձնում դրանք:

«Այդ պատճառով էլ առաջադեմ փորձի փոխանակման գործընթացի շարունակականության ապահովման և վերապատրաստման հարցերը բոլոր աշխատակազմների «Աքիլլեսյան գարշապարն են», և այս խնդիրը մենք չենք կարող լուծել առանց միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածության»,-նշել է Սաղաթելյանը։

Նրա գնահատմամբ՝ հաջորդ խնդիրը խորհրդարանի դերի և նշանակության ամբողջական և խորքային ընկալման բացակայությունն է, ընդ որում՝ թե՛ իշխանության մյուս ճյուղերի, թե՛ հանրության կողմից. սա, թերևս, քաղաքական մշակույթի լիարժեք ձևավորված չլինելու հետևանք է։ Խնդիրների մյուս խումբը վերաբերում է աշխատակազմի ֆինանսական ապահովմանն ու ֆինանսական անկախությանը: Միաժամանակ, շատ կարևոր է ֆիսկալ մարմինների հետ ծախսերի հաստատման ընթացակարգերի պարզեցումը:

«Մեր աշխատակազմերը, անգամ դրանցից ամենաձևավորվածները, նման են լավ խնամված, լուրջ, յուրաքանչյուր շրջադարձը համակողմանի ծանրութեթև անող, առանց խախտումների ճամփա ընկած ավանդական Ռոլս-Ռոյսերի, որոնք անցյալում հանրային վարքագծի խնդիրներ էին կարողանում լուծել՝ անգամ իր ներկայացուցչական տեսքով ազդելով մարդկանց պատկերացումների և պահանջների վրա: Այսօր իրավիճակը մի փոքր այլ է: Հիմա մեր Ռոլս-Ռոյսերը պիտի սպասարկեն հասարակություններ, որտեղ եղանակ են ստեղծում մեքենաների արանքով սլացող չմշկորդը, թվիթերի հաղորդագրությունը, ֆեյսբուքյան քոմենթը, սելֆին ու վիքիպեդիայից արված «քոփին»: Այսինքն արագը, թեթևը, ոչ խորը, պարզը ու ամենակարևորը` ներառականը, երբ քաղաքականության օբյեկտը այլևս պարտադիր ուզում է նաև դրա իրականացման սուբյեկտը լինել: Սա է այսօրվա իրականությունը: Արդյոք մեր ավանդական համակարգերը պատրա՞ստ են սրան, կարծում եմ` ոչ ամբողջովին:

Այսօր պատգամավորը մեզանից առաջին հերթին ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում: Ես, իհարկե, պարզունակ օրինակներ եմ հիմա բերում ավելի պատկերավոր լինելու համար, բայց ասածս երևի պարզ է. մենք պիտի կարողանանք պահպանել ավանդականը, ինստիտուցիոնալը, Ռոլս-Ռոյսը, բայց չպետք է շատ հետ մնալ առաջ սլացող չմշկորդից, այլապես կկորցնենք մեր ու իր կապը, ինչը ամենևին էլ ցանկալի չէ: Սա խնդիր է, որի շուրջ քննարկումների առիթներ դեռ շատ կունենանք, կարծում եմ»,-ասել  է նա։

Սաղաթելյանի ելույթն ամբողջությամբ՝ ԱԺ կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}