Խաժակյանը կղեկավարի ԼՀԿ նախընտրական շտաբը
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության Կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Կուսակցությունից հայտնում են, որ գլխավոր շտաբը կտեղակայվի ԼՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Բաղրամյան 1 հասցեում։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը
- Էդմոն Մարուքյանը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը
- «Լուսավոր Հայաստանը» միայնակ կմասնակցի ընտրություններին