Սեուլից ստացած 200 տոննա մանդարինը կբաժանվի Փհենյանի բնակիչներին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է Հարավային Կորեայից ստացած 200 տոննա մանդարինը բաժանել Փհենյանի դպրոցականներին, երեխաներին և այլ քաղաքացիների։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահի Մուն Չժե Ինին շնորհակալական խոսք է հղել մանդարինի համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեան Հյուսիսային Կորեա էր ուղարկել 200 տոննա մանդարին՝ ի պատասխան 2 տոննա սնկի, որը Մուն Չժե Ինը ստացել էր սեպտեմբերին Փհենյան այցի ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ