Քաղաքական 18:02 17/11/2018 Հայաստան

Ռուբեն Մեհրաբյան. Հայաստանը պետք է ծանր ու թեթև անի՝ հասկանալու թե ինչ է անում ՀԱՊԿ կոչվող գազանանոցում

ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում  Աստանայում կայացած հանդիպումներին հաջորդած հայտարարությունները վկայում են, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածունների շուրջ քննարկումները թեժ են եղել։ Գագաթաժողովից հետո նախ Ղազախստանի նախագահը հայտարարությամբ հանդես եկավ,  ապա Լուկաշենկոն սիրտն ու գաղտնիքները բացեց Ադրբեջանի դեսպանի առաջ։ Այս ամենից զարմացած Փաշինյանն ասաց՝ պարզաբանումներ է պահանջելու նրանցից։ Պարզաբանումների փոխարեն այսօր Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը փորձեց «շշպռել» Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին։

Հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունենում,  հայկական կողմի արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի, Panorama.am-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ։

Նրա կարծիքով, Բելառուսի, Ղազախստանի հայտարարությունները, արձագանքները խոսում են այն մասին, որ հետխորհրդային բռնապետություններն ուղղակի սվիններով են ընդունում Հայաստանում տեղի ունեցածը։

«Նրանք խախտում են  ջենտլմենական բոլոր պայմանավորվածությունները, տակտը, բարոյականությունն ու ամեն ինչը։ Խոսք է եղել նման հայտարարությունների անթույլատրելիության, պարզաբանումների անհրաժեշտության  մասին,  իսկ Բելառուսը դա որակում է փողոցային դեմոկրատիայի կանոններ։ Այս պարագայում, այո´, մենք գործ ունենք բռնապետությունների հետ, որոնք  Հայաստանում տեղի ունեցածը իրենց ռեժիմների համար համարում են սպառնալիք և անում են ամեն ինչ,  ինչպես իրենց է թվում, Հայաստանին տեղը ցույց տալու համար»,-նման գնահատական տվեց Մեհրաբյանը։

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով, թե´ Բելառուսի, թե´ Ղազախստանի Ադրբեջանի հետ ունեցած լավ հարաբերությունները պայմանավորված են այդ պետություններում առկա միանման ռեժիմով։

«Ադրբեջանն էլ իրենց նման ավտորիտար երկիր է։ Բնականաբար, նրանք շահագրգռված կլինեն Ադրբեջանին սիրաշահել՝ ի հաշիվ Հայաստանի»,-ասաց Մեհրաբյանը։

Ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի հայկական կողմի արձագանքը։ Panorama.am-ի զրուցակիցը համարում է, որ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարություններն ամբողջացրեցին Հայաստանի դիրքորոշումն ու գնդակն ուղարկեցին նրանց դաշտ։

«Պետք է ծանր ու թեթև անել՝ հասկանալու, թե Հայաստանի համար ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը։ Սա զսպաշապիկ է կամ չգիտեմ՝  դնչկալ, բայց ոչ ռազմական դաշինք։ Այստեղ անդամակցող պետություններն իրար դաշնակից չեն ու լիարժեք կապված չեն այնպիսի պարտավորություններով, ինչպիսին ասենք ենաթադրում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը։ Ընդ որում, Վարշավյան պակտն ուներ այդ հոդվածի անալոգը, դա չորրորդ հոդվածն էր։ ՀԱՊԿ-ը  դա չունի, բայց դրա հետ մեկտեղ ունի բազմաթիվ սահմանափակումներ, թե ինչ չեն կարող անել կազմակերպությանն անդամակցող երկրները։ Սա Ռուսաստանի նեոկայսերապաշտական, կրիմինալ ռեժիմի շահերը սպասարկող կազմակերպություն է»,-կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբանը։

Մեհրաբյանի խոսքով, անկախ այն հանգամանքից կազմակերպությունը հայաստանցի է գլխավորելու, թե ոչ, այն իր էությունը չի փոխելու, ոչ էլ դառնալու է ավելի լավը։

«Սակայն հարցն այստեղ սկզբունքային է։ Կոնսենսուսով Հայաստանին տրված է նախագահության իրավունք մինչև 2020 թվականը, և այդ իրավունքը պետք է հարգվի մեր գործընկերների կողմից, եթե իհարկե, նրանք գործընկերներ են, ոչ թե խաբեբաներ։ Այստեղ կլինի նաև այն հարցի պատասխանը, արդյոք ջենտլմենական պայմանավորվածությունները հարգվո՞ւմ են, թե՞ ոչ։ Վերջին հարցն էլ այն, արդյոք այդ գործընկերների համար կազմակերպության հեղինակությունը կարևոր է, դրա մասին արդեն հայտարարել են Զոհրաբ Մնացականյանն ու Կարեն Նազարյանը։ Եթե պարզվի, նրանք նույն մղումները չունեն, դա կբերի այլ հետևությունների, օրինակ, թե մենք ի՞նչ ենք անում ընդհանրապես այդ գազանանոցում»,-ասաց Մեհրաբյանը։

Հարցին, եթե ամեն դեպքում ՀԱՊԿ գլխավոր պաշտոնը չստանձնի Հայաստանի ներկայացուցիչը, ո՞րը պետք է լինի Երևանի անելիքը, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց՝ Հայաստանը պետք է իրեն ազատ զգա այն պարտավորություններից, որոնք սահմանափակում են իր հնարավորություններն արտաքին աշխարհի հետ իրենց շահերից բխող շփումներում։

«Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է դեմարշներ անի, դուրս գա կազմակերպությունից։ Բայց Հայաստանը պետք է ձեռնարկի քայլեր, որոնք բխում են բացառապես մեր շահերից, դիվերսիֆիկացնի իր անվտանգության քաղաքականությունը, իսկ եթե կլինեն առարկություններ, դրանց հակափաստարկներն արդեն Հայաստանի ձեռքում են»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}