Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի Պետդումայի չորս խմբակցություններից պատգամավորները դեկտեմբերի սկզբին կժամանեն Հայաստան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Պետդումայի պատվիրակություն կմեկնի, կլինեն բոլոր խմբակցությունները»,- հայարարել է նա:
Ռիա նովոստիի աղբյուրի հաղորդմամբ, պատվիրակությունը կղեկավարի հենց Լեոնիդ Կալաշնիկով։
Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու է դեկտեմբերի 9-ին, մասնակցելու է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն, 2 դաշինք։