Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատերազմի ընթացքում տուժած սիրիա Դեյր-էլ-Զոր քաղաքի մաքրման աշխատանքները կատարված են 80 տոկոսով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է շինարարական աշխատանքների ղեկավարի տեղակալ Աբդել Հաիմդ Սաաբը։
«Քաղաքի կենտրոնը պատերազմի ընթացքում գրոհայինների կողմից ավերվել էր։ Այժմ մեր խումբը Հալեպից այստեղ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում։ Նրանք կատարել են աշխատանքի 80 տոկոսը։ Մեզ անհրաժեշտ է ևս 20 օր, որպեսզի ավարտենք աշխատանքները»,- նշել է նա։
Նրա խոսքով, աշխատանքներին մասնակցում է 20 մարդ և 9 միավոր տեխնիկա։
2014 թ աշնանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները քաղաքը շրջափակել էին։ Երեք տարի անց քաղաքը նոր հաջողվել է ազատագրել։