ԱՄՆ-ում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի
Հասարակություն
10:47 19/11/2018
Աշխարհ

ԱՄՆ-ում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների արդյունքում զոհերի թիվը հասել է արդեն 80-ի։ Ըստ ABC News-ի տվյալների, ավելի քան 1200 մարդ շարունակում է մնալ անհայտ կորած։ Այս տեղեկատվությունը հաստատել են տեղի իշխանությունները։

Կալիֆորնիայում հրդեհները շարունակվում են մեկ շաբաթից ավելի։

Շաբաթ օրը նախագահ Թրամփը ժամանեց Կալիֆորնիա ու տեսավ հրդեհի ավերածությունները, հանդիպեց հրշեջների հետ։

 

Placeholder