Անուշ Գրիգորյան. «Այս պարտությունը կբերի ինձ բազում հաղթանակներ»
Սպորտ
20:21 19/11/2018

Անուշ Գրիգորյան. «Այս պարտությունը կբերի ինձ բազում հաղթանակներ»

Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը չի շարունակի պայքարը Հնդկաստանում տեղի ունեցող մարզաձևի աշխարհի առաջնությունում: 51 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզուհին զիջել է կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ Ռանի Պինկիին:

«Ցավոք, աշխարհի առաջնությունում պարտվեցի Հնդկաստանի ներկայացուցչին և դուրս մնացի հետագա պայքարից: Այս պարտությունը կբերի ինձ բազում հաղթանակներ: Երբեք ոչինչ հենց այնպես չի լինում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անուշ Գրիգորյանը:

Placeholder