Մենք պետք է շատ լրջությամբ պատրաստվենք այս խաղին. Արմեն Գյուլբուդաղյանց
Աշխարհում
10:46 19/11/2018
Հայաստան

Մենք պետք է շատ լրջությամբ պատրաստվենք այս խաղին. Արմեն Գյուլբուդաղյանց

«Մենք լավ ուսումնասիրել ենք Լիխտենշտեյնի խաղը, շատ կազմակերպված, կոմբինացիոն, համարձակ, հարձակողական ֆուտբոլ են խաղում։ Մենք պետք է շատ լրջությամբ պատրաստվենք այս խաղին»,- նախօրին Լիխտենշտեյնի Վադուց քաղաքում կայացած  նախախաղային մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։

Ասուլիսի տեղանյութը տեղադրված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։  

Ասուլիսին ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի  գնահատմամբ,  Լիխտենշտեյնի հավաքականը թիմային լավ ֆուտբոլ է ցույց տալիս։

«Իրենց հետ առաջին հանդիպումը դժվար էր մեզ համար, բայց եկել ենք այստեղ նույնպես հաղթանակի համար»,- ասաց նա։

Նշենք, որ Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։

Սեպտեմբերի 6-ին Երևանի  Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան- Լիխտենշտեյն հանդիպումն ավարտվել էր Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 2:1 հաշվով։

Placeholder