Թուրք քարոզչի արտահանձման հարցը դեռևս չի դիտարկվում. Թրամփ
Քաղաքական
09:46 19/11/2018
Աշխարհ

Թուրք քարոզչի արտահանձման հարցը դեռևս չի դիտարկվում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ից թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հնարավոր արտահանձման հարցը ներկա պահին չի դիտարկվում, բայց չի բացառել, որ այդ հարցին կարող է վերադառնալ ավելի ուշ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նա ասել է լրագրողներին

«Դա չի դիտարկվում։ Դա (Գյուլենի շուրջ ստեղծված իրավիճակը) այն է, ինչ մենք միշտ հաշվի ենք առել, բայց ներկա պահին ոչ»,- ասել է ԱՄՆ  նախագահը՝ պատասխանելով քարոզչի հնարավոր արտահանձման մասին հարցին։

Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս մեղադրել է Գյուլենին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ անելու մեջ, որի ընթացքում 240 մարդ էր զոհվել։ Դրանից հետո Անկարան պահանջում է ԱՄՆ-ին նախկին քարոզչին հանձնել իրեն։

Placeholder