Սիրիացի դարբինը քանդակներ է պատրաստում զենքի մնացորդներից
Մշակույթ
09:00 19/11/2018
Աշխարհ

Սիրիացի դարբինը քանդակներ է պատրաստում զենքի մնացորդներից

Սիրիայի Այն-էլ-արաբ քաղաքում բնակվող դարբինը քանդակներ է ստեղծում սպառազինությունների կտորներից: Նա օգտագործում է ԻՊ գրոհայինների հետ մարտերից հետո մնացած տանկերն ու հրետանային համակարգերը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, մինչև մարտական գործողությունները սկսվելը սիրիացի քուրդ Նաշաաթն աշխատել է որպես սովորական դարբին, սակայն պատերազմն իր ճշգրտումներն է մտցրել նրա արհեստի մեջ:

«Այս արձանիկը պատրաստել եմ տանկի մասերից: Մշակումից հետո մետաղի շերտերը վերածվել են դիրիժոր»,- պատմել է նա:

Փոքրիկ արհեստանոցում Նաշաաթը մուրճի ու այլ գործքիների օգնությամբ զենքի մնացորդներին մարդկանց ու կենդանիների ձև է տալիս: Նրա խոսքով, մետաղե քանդակներ պատրաստելը շատ ավելի դժվար է, քան կավից կամ փայտից:

«Մետաղը այդքան էլ ենթարկվող չէ և պահանջում է տքնաջան և ուշադիր աշխատանք»,- նշել է դարբինը:

Նաշաաթի աշխատանքը գնահատել են հայրենի քաղաքի բնակիչները: Օրինակ, քուրդ հրամանատարի քանդակը զարդարում է փողոցներից մեկը: Դարբինը պատրաստվում է իր ստեղծագործությունները ներկայացնել ցուցահանդեսում: Այցելուները կարող են տեսնել Նաշաաթի 50 քանդակ:

Placeholder