Հասարակություն 17:04 19/11/2018

Ռուս սահմանապահների անուշադրության հետևանքով հայ գյուղացին մի քանի տասնյակ հազար դոլարի վնաս է կրել

Հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահների անուշադրության, վատ աշխատանքի հետևանքով Շիրակի մարզի Հայկավան գյուղի 61-ամյա բնակիչ Գոռ Կարապետյանի տրակտորը, խոտի հակավորման սարքը գողացել են։ Հետքերը տանում են Թուրքիա։

Panorama.am-ի հետ զրույցում Կարապետյանը պատմեց, որ սեպտեմբերին սահմանամերձ գոտու 3-րդ ուղեկալի տարածքում Գետաշեն համայնքին պատկանող հողում խոտհունձ անելիս տրակտորը փչացել է։

«Սեպտեմբերի 30-ին հիդրավլիկ սիստեմն ատկազ արավ, խոտհնձիչը կոտրվեց, կանգնեցրեցի ճանապարհի կողքին՝ ուղեկալից 1.5-2 կմ հեռու։ Տուն գնալուց առաջ մտա ուղեկալի տարածք, տեղյակ պահեցի, որ տրակտորն ու խոտհնձիչը կանգնեցրել եմ խաչմերուկին մոտ։ Էդ օրը ժամը 4։20 ես տուն եմ գնացել, ասեցի վաղը առավոտ շուտ կգամ»,-պատմում է Հայկավանի բնակիչը։
Հաջորդ օրը գյուղացին գնացել է, որ փչացած տեխնիկան սարքի,  խոտհունձն ավարտին հասցնի, քանի անձրևները չեն սկսել։

«Ասացին՝ կամանդիրը վերևն է, ձեզ մի երկու ժամ ուշ կթողնեն։ Մինչև կամանդիրն եկավ, անցավ գնաց, պասպորտները առան-գրեցին, եղավ ժամը 12 անց։ Գնացի, տրակտորը չերևաց։ Աչքերիս չհավատացի, ասեցի՝ նեուժելի տրակտորը տարել են։  Մոտեցա, տեսա չկա, խոտհնձիչն էլ չկա։ Բարձրացա վերև, նայեցի, հետքերը ոչ մի տեղ չկա, նորից իջա, տեսա տրակտորի հետևի ֆառերը ջարդել էին, ըտեղ թափված էր։ Խոտ հակավորող (տուկ անող) մեքենան էլ չկար։ Սահմանապահներին ասեցի՝ սաղ հավաքել, տարել են։ Թե չի կարող պատահի։ Ասեցի, ոնց չի կարող, ցույց տվեցի հետքերը»,-պատմում է Կարապետյանը։

Հետո զանգել են ուղեկալ, սպաներն եկել են, նայել, հետքերը տարել են դեպի Թուրքիա՝ Բազրգյան գյուղ։

«Էդ պահին ուղեկալից զանգեցին Գյումրի, եկան, նկարեցին, չափեցին։ Նամակ են ուղարկել թուրքական կողմին, կամեռա կար, որ մինչև 6 կմ շառավիղով նկարում էր։ Թուրք զինվորները բարձրացել են, ստուգել են, թե հետո ինչ խոսեցին, ինչ չասեցին, ինձ համար անհասկանալի էր»,-ասում է շիրակցին։

Պատահածից  մոտ 50 օր հետո Կարապետյանը նորից գնացել է ռուս սահմապահների մոտ, հետարքրքվել, թե ի˚նչ կա գողացած տրակտորից։ Ասել են՝ տեխնիկան հասել է Բազրգյան գյուղ ու հետքերն այլևս չկան։

«Իրենց աչքի տակից տարել են, էն տեղից, որ սահմանապահները պետք է հսկեին։ Ուրեմն լավ չեն հսկել, որ գողացել տարել են։ Անուշադիր են եղել։ Էդ գործողությունը մի 3-4 ժամ կատարվել է, ապահով անջատել են, հետո միացրել են տրակտորը, խոտհնձիչը գռքաշ տարել են։ Իմ տեխնիկան 20 հազար դոլար արժե։ Բացի էդ, գողության պատճառով քաղած 600 հակ խոտը մնաց դաշտում, մի էդքան էլ՝ չհնձած։  Մի տուկ խոտն էսօր 700-800 դրամ է։  Տրակտորն ու տուկ անող մեքենան իմ ընտանիքի ապրուստի միջոցն էին, ես տեխնիկայով ուրիշների խոտն էի հնձում, գումար էի աշխատում։ Հիմա համ տեխնիկան եմ կորցրել, համ խոտը մնաց ձյան տակ, համ եկամուտս, դրան էլ գումարած հիմա պետք է գնամ անասունների համար ձմեռվա խոտ առնեմ»,-վնասները թվարկում է Հայկավանի բնակիչը։

Ապրուստի միջոցը, եկամուտը կորցրած, վնաս կրած գյուղացին դիմել է ռուս Սահմանապահ ծառայությանը, ԱԱԾ-ի՝ Ամասիայի բաժին, զինվորական ոստիկանություն, այսօր էլ՝ ՄԻՊ-ի աշխատակազմ։

Նա շատ լավ հասկանում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, բայց, ասում է,  ռուսներն ունեն, կարող են բանակցել ու գողոնը գտնել, վերադարձնել։ Ռուս սահմանապահները վնասի փոխհատուցման որևէ տարբերակ չեն առաջարկել։

«Ես հարցը տվեցի, որ տեխնիկան չգտնվավ, ի՞նչ պետք է արվի։ Ինձ ոչ մի բան չասեցին, չառաջարկեցին։ Ես նոր տեխնիկա չեմ ուզում, իմն եմ ուզում, կամ դրա նմանը, թող հաշվեն, շուկայական գնով տան»,-ասաց նա։

Գյուղացին կարծում է, որ Երևանում խնդրին տեղյակ չեն,  հակառակ դեպքում լուծում կտրվեր։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}