Հասարակություն 10:07 21/11/2018 Տարածաշրջան

Ադրբեջանցի գրողը ադրբեջանցիներին ներկայացնում է որպես հումանիստներ, ովքեր փորձում են պահպանել բարոյական արժեքները

Այսօր լույս կտեսնի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի անգլերեն թարգմանությունը։ Այլիսլին 5 տարի առաջ Ադրբեջանում ամենասիրված ու հարգված մարդկանցից էր, սակայն երբ 2013թ.-ին հրապարակվեց գիրքը, որում նա հայերին համակրանքով էր ներկայացրել, Այլիսլին հայտնվեց վարկաբեկման թիրախում։ Այս մասին գրում է Eurasianet-ը։

Այժմ արդեն 80-ամյա Այլիսլիի կյանքն ավելի հանգիստ է, նրա նկատմամբ բողոքի ակցիաները խամրել են ու նրա անունը հազվադեպ է հայտնվում մամուլում։ Սակայն այսօր՝ նոյեմբերի 21-ին լույս տեսնող «Քարե երազները»՝ ևս երկու գրքի՝ «Եմեն», «Ֆանտաստիկ խցանում»,  հետ միասին եռապատումի անգլերեն թարգմանությունը կրկին ուշադրություն է հրավիրում հեղինակի վրա։

«Եթե գիրքը գտնի իր ընթերցողին, լսարանին, ինչ-որ ձևով ռեզոնանս առաջացնի որոշ երկրներում, ապա սա իմ ուժն է, անմահությունը»,- eurasianet-ին ասել է Այլիսլին ու հավելել, որ իր համար այդքան խնդիրներ առաջացրած իշխանությունները գիտեն, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնելը շատ հեշտ է, բայց բարոյապես՝ նրանք անզոր են։

Այլիսլին Ադրբեջանի ու Սովետական միության ամենահայտնի գրողներից էր, նրա աշխատությունները ուսուցանվում էին դպրոցներում, 2005-ից 2010թթ.-ներին նա խորհրդարանի անդամ էր։ Սակայն հակասությունները սկսվեցին 2013թ.-ին, երբ «Քարե երազներ»-ը ռուսերեն թարգմանությամբ հրապարակվեց ռուսական գրական ամսագրում։

Վեպը ներկայացնում է համեմատություններ Այլիսլիի հայրենական՝ Նախիջևանի Այլիս գյուղի հետ, որտեղ հայ բնակիչները սպանվեցին ու արտաքսվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և Բաքվի, Սովետական Միության փլուզումից հետո, երբ հայերը ենթարկվեցին ջարդերի։

«Եթե դաժանորեն սպանված ամեն մի հայի համար մի մոմ վառվեր, ապա այդ մոմերի պայծառությունն ավելին կլիներ, քան լուսնի լույսինը»,-ասում է «Քարե երազներ»-ում Այլիսլիի հերոսներից մեկը։

Այլիսլին պնդում է, որ «Քարե երազները» ադրբեջանցիներին դրականորեն է ներկայացնում, որպես հումանիստներ, ովքեր փորձում են պահպանել բարոյական արժեքները, մինչդեռ մյուսները տրվել էին ազգայնական ատելությանն ու անիմաստ օպորտունիզմին։

««Քարե երազների» հիմնական թեման գլխավոր հերոսի ողբերգությունն է, ով չի կարողանում գտնել հասարակության մեջ իր տեղը, որը քաղաքական անբարոյականությունը վերածել է ազգային գաղափարախոսության, ով միայնակ կանգնում է ժամանակի դեմ»,-գրում է Այլիսլին գրքում։

Այլիսլին նաև պնդում է, որ խնդիրը «Քարե երազներն» ու հայերի նկատմամբ համակրանքը չէ, այլ եռապատումի մյուս վեպը՝ «Ֆանտաստիկ խցանումը», որտեղ ներկայացվում է դիկտատորի, ում նմանեցրել են Հեյդար Ալիևին՝ Իլհամ Ալիևի հորը, ով համարվում է ժամանակակից Ադրբեջանի հայրը։

Այնուամենայնիվ, Ադրբեջանում ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել հակահայկական համակրանքը, որի արդյունքում էլ բողոքի ակցիաներ սկսվեցին հեղինակի դեմ, այրեցին նրա գրքերը։ Քաղաքական գործիչներից մեկն էլ խոստացավ 10 հազար դոլար նրան, ով կբերի Այլիսլիի ականջը, նրան զրկեցին «Ժողովրդական գրող» կոչումից ու հատուկ թոշակից։

«Այդ ամենը նման էր փսիխոզի, դա սարսափելի էներգիա էր, դիվային ուժ»,-ասում է Այլիսլին ու հավելում, որ եթե մի քիչ երիտասարդ լիներ, ապա դա կլիներ ստեղծագործական ոգեշնչում։

Ինչպես գրում է կայքը, գիրքը ուրախությամբ է ընդունվել Հայաստանում, եղել են մի քանի չարտոնված հայերեն, անգլերեն հրապարակումներ, սակայն դեռևս ոչ մի հայ գրող չի արձագանքել Այլիսլիի կոչին՝ ուսումնասիրել ադրբեջանցիների նկատմամբ հայերի կատարած հանցագործությունները։

2013թ.-ին Այլիսլին RFE/RL-ին տված հարցազրույցում ասել էր, որ այս վեպը մի տեսակ ուղերձ է Ղարաբաղում ապրող հայերին. «Մի մտածեք, որ մենք մոռացել ենք բոլոր վատ բաները, որ արել ենք ձեզ։ Մենք ընդունում ենք դա։ Դուք ևս վատ բաներ եք արել մեր նկատմամբ։ Հայ գրողների գործն է գրել այդ վատ բաների մասին»։

Սակայն Այլիսլին ասում է, որ ոգեշնչված է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով։

«Նա ոչնչացրեց հին գաղափարախոսությունը։ Սկիզբը, մինչ չկա արդյունք, հետաքրքիր է ու նա ևս հետաքրքիր անձնավորություն է։ Այնպես որ, չնայած արդյունքին, թե ինչպես այս ամենը կավարտվի, սա խրախուսող փաստ է»,-ասում է Այլիսլին։

Այլիսլին նշում է, որ ինքն այժմ ամբողջովին մեկուսացված է հասարակությունից, կարծեք աքսորված լինի ու այս գրքի թարգմանությունը նշանակում է կոտրել մեկուսացումը։

«Իմ ճակատագիրը, ինչպես պարզվեց, այժմ կախված է միջազգային հանրությունից։ Ես սա չէի ցանկանում, բայց եղավ այն, ինչ եղավ»,-ասել է Այլիսլին։

Հ.Գ panorama.am-ից.
Չգիտեմ ով է, որ հայն է ուրախությամբ ընդունել այս գիրքը: Որովհետև այն հայերի ջարդերի մի մասի հայտնի փաստեր է ընդամենը վավերականացնում, բայց փոխարենը պահանջում է հայերն ընդունեն «իրենց մեղքերը»:

Եթե, ինչպես գրքում է գրված, ադրբեջանցիները իրոք իմանային իրենց վայրագությունները հայերի նկատմամբ ու ընդունեին դրանք, ապա ոչ դրանք կկրնեին՝ ինչպես Ապրիլյանի ժամանակ, ոչ էլ Արցախի մասով պահանջներ կներկայացնեին:

Տոլմա մի կախեք մեր ականջներից:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}