Ահազանգ. Փաշինյանի թիմը խախտում է Ընտրական օրենսգիրքը
Քաղաքական
13:44 23/11/2018
Հայաստան

Ահազանգ. Փաշինյանի թիմը խախտում է Ընտրական օրենսգիրքը

Նախընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած «Իմ քայլը» դաշինքը գովազդային վահանակ է տեղադրել Շենգավիթ վարչական շրջանում։ Փաստը նկատել, լուսանկարել, բարձրաձայնել է Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

Նա ՀՀԿ ցուցակով առաջադրված  է Շանգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։

«Քարոզարշավը սկսվում է նոյեմբերի 26-ին ,սակայն...
Իմ քայլը դաշինքը արդեն սկսել է, ի՞նչ է սա (Գարեգին Նժդեհի փողոց)։  Սա կոչվում է հավասար պայմաններ»,-հրապարակած լուսանկարին կից գրել է Բաբայանը։



Օրենքի պահանջը խախտել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Սոցցանցի օգտատերերը նաև նրանց գովազդային վահանկի  լուսանկար են հրապարակել։



Հիշեցնենք, որ ԸՕ համաձայն նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսում է ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված վերջին օրվան հաջորդող յոթերորդ օրը, ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ։ Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների դեպքում, նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին և ավարտվելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 24։00-ն։

Placeholder
Ահազանգ. Փաշինյանի թիմը խախտում է Ընտրական օրենսգիրքը