Իրավունք 13:57 27/11/2018 Հայաստան

«Ամառը Ջաջուռում» կտավի առեղծվածը կփորձեն լուծել դատարանում

«Ամառը Ջաջուռում» վերնագրված կտավի շուրջ ստեղծված առեղծվածը վաճառող և գնող կողմերը շուտով կփորձեն լուծել դատարանում։ Վաճառով կողմի պնդմամբ՝ նկարը Մինաս Ավետիսյանի ստեղծագործություններից է, որն արվել է 1961 թվականին, իսկ գնորդը՝ Արտո Թավուկչիյանը,  հայտարարում է, որ իրեն խաբում են։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկարի սեփականատիրոջ շահերը պաշտպանող փաստաբանները ներկայացրեցին կտավի շուրջ ստեղծված իրավիճակի նախապատմությունը։

«Այս նկարը դեռևս 1970-ականներից պատկանել է մեր վստահորդի ընտանիքին՝ սեփականության իրավունքով, ընտանիքն այն գնել է արվեստագետից և միշտ արժեվորել է որպես ընտանեկան մասունք, սակայն որոշակի սուբյեկտիվ պատճառներից ելնելով,  2017 թվականին ցանկացավ այն վաճառել։

Վաճառքի վերաբերյալ հայտարարությունը տեսնելով, գնորդը՝ կանադահայ Արտո Թավուկչիյանը, ցանկություն հայտնեց այն գնելու։ Եկավ Երևան, տեսավ նկարը, այդ թվում նաև ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից տրված դրական եզրակացությունը, որ կտավը պատկանում է Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների շարքին, ցանկացավ գնել այն։

Նախավճար է տրամադրել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2018 թվականի հունիս ամսին կվճարի նկարի արժեքը և նկարը կտեղափոխի Կանադա։ Կողմերը եկել են համաձայնության, սակայն 2018 թվականի հունիսին վճարումը չի կատարվել գնորդի կողմից, և ամեն ամիս ֆինանսական վիճակի մասին տարբեր պատճառաբանություններով այն հետաձգվել է։ Եվ արդեն մի քանի օր առաջ գնորդը նոր տեղեկություն է տրամադրում մեր վստահորդին՝ հայտնելով, որ նկարը կեղծ է, ինչի պատճառով չի ցանկանում գնել նկարը»,- մանրամասնեց փաստաբան Աշխեն Դաշյանը։

Նրա խոսքով, ի պատասխան, իրենց վստահորդի կողմից ներկայացվել է ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 2016 թվականին տրված դրական եզրակացությունն առ այն, որ կտավը Մինասի ստեղծագործությունն է՝ արված 1961 թվականին, յուղաներկով։

«Սա չի գոհացնում գնորդին, այս անգամ նոր պահանջ է ներկայացնում, ասելով, որ անպայման նկարը պետք է հաստատված լինի Մինաս Ավետիսյանի որդի՝ Նարեկ Ավետիսյանի կողմից։

Մեր վստահորդը ներկայացնում է նաև Նարեկ Ավետիսյանի կողմից այն հաստատելու վերաբերյալ եզրակացությունը՝ համապատասխան ստորագրությամբ։ Սակայն սրանից հետո էլ նոր պահանջ է առաջ բերում, թե ցանկանում է հայտնի արվեստագետ Շահեն Խաչատրյանի կողմից ևս հաստատվի, ով Ազգային պատկերասրահի տնօրենն է եղել։ Այս մի հաստատումից հետո էլ նոր պահանջ է սահմանվում, որ անպայման փորձաքննություն անցկացնի Մշակույթի նախարարության Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից։

Կենտրոնը 2018 թվականի հոկտեմբերի 27-ին տալիս է բացասական եզրակացություն, համաձայն որի, նկարը Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունը չէ, թվագրված է 1990-ականներից 2000-ականներին և արժեքը գնահատվում է ընդամենը 50 հազար դրամ»,- ներկայացրեց փաստաբանը։

Դաշյանը նշեց, որ ՊՈԱԿ-ի տնօրենի Ժ/Պ Լիլիթ Սարգսյանի կողմից բազմաթիվ հոդվածներ, հարցազրույցներ են եղել, որտեղ նա նշել է, թե Մինաս Ավետիսյանն անգամ նման անվանումով կոմպոզիցիա չի ունեցել։

Հանդիպմանը ներկա փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ իրենց վստահորդը որոշել է կտավի օրիգինալը հրապարակել (այն ներկայացված էր ասուլիսի սրահում), որը Ղազարյանի խոսքով, և պաշտոնատար անձը, և մասնավոր անձը հայտարարում են, թե կեղծ է։

«Առաջիկայում պատրաստվում ենք դիմել դատարան՝ երեք հիմքով, մասնավոր անձի դեմ՝ վիրավորանքի զրպարտության, պաշտոնատար անձի դեմ՝ կրկին վիրավորանքի և զրպարտության հիմքով, և արդեն ընթացքի մեջ գտնվող պայմանագրային վեճի հետ կապված»,- հայտնեց Ղազարյանը։

Վաճառողի շահերը պաշտպանող մյուս փաստաբանը՝ Կարեն Տոնոյանն էլ ավելացրեց, որ  իրենց վստահորդը դիմել է Տրետյակովի անվան անկախ գիտահետազոտական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությանը, որտեղ ևս հաստատել են, որ այն Մինասի աշխատանքներից է և բնօրինակ է, իսկ կտավը գնահատել են այն շուրջ 20 հազար դոլար։

«Sotheby's և Christies աճուրդի տները ևս հաստատել են նկարի բնօրինակ լինելը և անգամ առաջարկել են այն աճուրդի հանել և գրեթե նույն արժեքն են տվել»,- ասաց Տոնոյանը։

Նա նաև ներկայացրեց ֆրանսիական մի ամսագիր, որը հրապարակվել է 1989 թվականին, որտեղ տպագրված էր, որ 1989 թվականին նկարը Փարիզի ցուցասրահներից մեկում մասնակցել է ցուցահանդեսի, որտեղ նշված է թե հեղինակի, թե ստեղծագործության անունը։

Ինչ վերաբերում է Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից արված փորձաքննությանը՝ Կարեն Տոնոյանն ասաց. «Հենց տնօրեն Լիլիթ Սարգսյանը մի քանի անգամ նշել է, որ իրենք համապատասխան բարձր կարգի սարքավորումներ չունեն, որպեսզի կարողանան լիարժեք փորձաքննություններ ներկայացնել, այդպիսի սարքավորումներ ունի միայն Փորձաքննությունների ազգային բյուրոն»։

Այսպիսով՝ «Ամառը Ջաջուռում» կտավի շուրջ ստեղված վեճը կլուծեն դատական կարգով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:35
Ուկրաինայում անցկացվում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի հայկական տարածաշրջանային համայնքները կազմակերպում և իրականացնում են թեմատիկ և...
Աղբյուր` Panorama.am
20:30
ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը
ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով...
Աղբյուր` Panorama.am
20:19
Թրամփն ընդունել է Եղիսաբեթ Երկրորդի հրավերը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է պետական այցով թագավորություն այցելելու հրավերը։...
Աղբյուր` Panorama.am
20:02
Մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթի այս տարվա կարգախոսն է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների...
Աղբյուր` Panorama.am
19:47
2018 թ. ՔԿ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված 1233 քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Էլիբեկյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին
Մրցանակին հավակնում էին 14 թեկնածուներ՝ 8 երկրներից:
Աղբյուր` Panorama.am
19:21
Աշտարակում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կարբիի Ձոր հանգստյան գոտու տարածքում տեղի ունեցած վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:17
«Ջուղա»՝ հարյուրամյա ցեղասպանության վկա
Քառալեզու ալբոմն արդեն պատրաստ է
Աղբյուր` Panorama.am
19:01
Քաղաքացուն խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է,...
Աղբյուր` Panorama.am
18:55
#sutNikol մրցանակաբաշխության համար հյուրանոցները տարածք չեն տրամադրում
#sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան եթերում իրենց ակցիայի ամփոփումը ներկայացրեց։ «Ամսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Թարգեք այդ մշակույթը, ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանությունից ժառանգություն է. Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետին
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու նիստում հայտարարեց, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական...
Աղբյուր` Panorama.am
18:48
Նախարարության գրականության ոլորտի ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ
Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործում է 12 գրադարան, որոնք, ամփոփելով համայնքային գրադարանների պահանջարկը, նախարարություն են...
Աղբյուր` Panorama.am
18:38
Զեկույց․ «Թուրքիայում 6 տարում աշխատանքի պատճառով 365 երեխա է զոհվել»
Ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող  երեխաների տոնի առթիվ զեկույց է հրապարակվել երեխաների իրավունքների ոտնահարման մասին։ Զեկույցի հեղինակը...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ասադովը հայտարարել է՝ տարածքային ամբողջականության խախտման մասին կետն ընդգրկված է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի նախագծում
ԱԳ նախարարությունը հարցի վերաբերյալ ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ։
Աղբյուր` Panorama.am
18:20
ՔԿ-ն՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»-ում արձանագրված չարաշահումների մասին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»...
Աղբյուր` Panorama.am
18:08
Վարչապետի հայտարարած 50 հազար աշխատատեղը դեռևս ապացուցելու կարիք ունի. Գագիկ Մակարյան
«Ներդրումների առումով կան որոշակի հետաքրքրություններ, բայց կառավարությունը դեռևս չի տիրապետում, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իսլամական պետությունը ստանձնել է Շրի Լանկայի ահաբեկչությունների պատասխանատվությունը
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում սուրբ Հարության տոնին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բացահայտվել են կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հին խնդրի նոր դրսևորումները
Ազգային ժողովի քննարկումները գնալով աչքի են ընկնում ակտիվ բանավեճերով։ Դրանք շատ հաճախ ուղեկցվում են փոխադարձ մեղադրանքներով, երբեմն էլ՝ վեր են...
Աղբյուր` Panorama.am
17:29
Քաղաքացու դի է հայտնաբերվել
Ապրիլի 23-ին, ժամը 13:43-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում...
Աղբյուր` Panorama.am
17:15
Դավիթ Սանասարյանի կնոջը համբերություն եմ մաղթում. Ալեն Սիմոնյան
«Ոնց եք պատկերացնում ես հիմա Դավիթ Սանասարյանի կնոջը որևէ ձևով արձագանքեմ, դա իմ կողմից ճիշտ չի լինի, կարծում եմ՝ ուղղակի ճիշտ չի ընկալել,...
Աղբյուր` Panorama.am
17:03
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով ապացուցման բեռը դրվեց պատասխանող կողմի վրա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Աիդա Դավթյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Դատախազությունը ռուսական կողմին է ներկայացրել Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու համար անհրաժեշտ փաթեթը
«Համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին...
Աղբյուր` Panorama.am
16:48
Կարևորվել են Հայոց եղեռնի ճանաչման գործընթացն ու ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը
ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը այսօր հանդիպել է Իրաքյան Քուրդիստանից ժամանած պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական...
Աղբյուր` Panorama.am
16:22
Թուրքիայի իշխանությունների հերթական մեղադրանքը հայկական լոբբիին
Թուրքիայի կառավարությունից մեկնաբանություն են տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը և դարձյալ հիշեցրել արխիվները...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հայկ Մարությանը վստահեցնում է՝ մաքուր Երևան ունենալու ճանապարհին են
«Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք»,- այս մասին այսօր լրագրողեների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
16:02
Արարատ Միրզոյան. Մեզ հետ հանդիպման եկած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հետ մի քանի տոպրակ սնունդ էր բերել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ուղիղ մեկ տարի առաջ՝ ձերբակալվածների պահման վայրում գտնվելու...
Աղբյուր` Panorama.am
15:52
Էլինար Վարդանյան. Ունեցանք ազատ քվեարկություն, բայց ոչ՝ գիտակցված ընտրություն
«Ստացվեց այնպես, որ մենք դեկտեմբերին ունեցանք ազատ ու թափանցիկ քվեարկություն, բայց ոչ ընտրություն»,-լրագրողների հետ հանդիպմանը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ազատության հրապարակում Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը
20:13 23/04/2019

Ազատության հրապարակում Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}