Քաղաքական 14:15 27/11/2018 Հայաստան

Վիգեն Սարգսյան. Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նման է մրցակիցների վերացման

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ, ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական РИА Новости գործակալությանն ու խոսել այն մասին, որ կուսակցության անդամները քաղաքական մրցակիցներից ֆիզիկական սպառնալիքներ են ստացել, այն մասին, թե ինչ է լինելու նրանց հետ, ովքեր անցել են Փաշինյանի կողմը, ինչպես նաև, թե ինչով է կուսակցությունը գնում ընտրությունների։

-Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Հանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ անցել են վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի կողմը։

-Սա առաջին դեպքն է հետխորհրդային տարածքում ու Արևելյան Եվրոպայում, երբ իշխանական կուսակցությունը, հատկապես այսպիսի համատեքստում, փոխանցելով իշխանությունն այլ քաղաքական ուժի, չի կորցրել իր խմբակցությունը խորհրդարանում ու մինչև վերջ ի վիճակի է եղել որոշումներ ընդունել ու արդյունավետորեն իրականացնել դրանք։ Այսինքն, խորհրդարանում չի եղել ոչ մի որոշում, որը դեմ է եղել ՀՀԿ-ի որոշմանը։ Մենք առաջին օրից հայտարարել ենք, որ աջակցում ենք Փաշինյանի թեկնածությանը, քանի որ եթե մենք մայիսին երկրորդ փուլում  նրան չաջակցեինք, ապա ստիպված կլինեինք անմիջապես ազատ արձակել խորհրդարանը։ Սա շատ անարդյունավետ կլիներ, քանի որ այդ համատեքստում կազմակերպված ընտրությունները կլինեին անգամ ավելի վատ, քան դեկտեմբերին սպասվող ընտրությունները։ Այնուհետ մենք աջակցեցինք կառավարության ծրագրին։ Մենք ապահովում էինք բավական թվով ձայներ կառավարության օրենսդրական նախաձեռնությունների ընդունման համար անգամ այն դեպքերում, երբ լինում էին լուրջ առիթներ մտահոգությունների ու քննադատությունների համար։ Մենք քվեարկել ենք բյուջեի համար, որպեսզի երկիրը նոր տարում չմնա առանց բյուջե։ Եղել է համաներման առաջարկ, որին մենք  աջակցել ենք՝ չնայած մի քանի կետերում կային լուրջ կասկածներ։ Սակայն որոշում է կայացվել չքվեարկել ընտրական օրենսգրքին, քանի որ փոփոխությունների ձևն ու բովանդակությունը բոլորովին անընդունելի էին, ու չնայած կառավարության բոլոր ջանքերին, այդ որոշումը չընդունվեց։

Խմբակցությունը մինչև վերջին պահը պահպանել է որոշումներ կայացնելու ու դրանք իրականացելու կարողությունը, ինչը եզակի է այս իրավիճակում։ Սրանում է ՀՀԿ-ի ուժը, յուրաքանչյուր պատգամավորի անհատական ուժը։ Մեր խմբակցության անդամները, որոնց նկատմամբ սարսափելի ճնշումներ էին գործադրվում, անձնական վիրավորանքներ, նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ ֆիզիկական բռնությունների սպառնալիքներ, ինչը հայկական քաղաքական կյանքին մինչ այժմ բնորոշ չէր, ցուցադրեցին զսպվածություն ու կամքի հաստատակամություն, ինչը, իհարկե, արժանի է շատ լուրջ հարգանքի։

Ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր անցան Փաշինյանի կողմ, սա մեծ խնդիր է հենց Փաշինյանի համար, քանի որ մարդիկ, որոնք հեռացան մեզանից նրա մոտ, նրանից կհեռանան ավելի արագ։

-  Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո հաճախակիացան ԱՄՆ ներկայացուցիչների այցերը։ Օրերս ամերիկյան դեսպանատունը հայտարարեց, որ Երևանում են եղել ԱՄՆ Պետքարտուղարության ու ֆինանսների նախարարության պատվիրակությունները, որոնք երկրի իշխանությունների հետ քննարկել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Տեսնո՞ւմ եք դուք  դեպի ԱՄՆ շեղման նշաններ ու ինչպես պետք է երկիրը վարվի այսպիսի նուրբ հարցերում։

- Ես չեմ կարծում եմ, որ կա այցերի ինչ-որ հատուկ հաճախակիացում։ Կան փորձագիտական ու նաև կառավարական մակարդակներում պարբերական փոխանակումներ։ Կարծում եմ, որ սա լիովին բնական է ու այս ամենում ոչ մի բացասական բան փնտրել պետք չէ։ Բայց օրակարգի ու շեղումների մասով. ես վերջին շրջանում առիթ ունեցել եմ հայտարարություններ անելու այն մասին, որ կան նշաններ, որոնք անհանգստացնող են։ Քանի որ արտաքին քաղաքականությամբ պետք է զբաղվել պետության ղեկավարի մակարդակով, այս դեպքում կառավարության ղեկավարի, շատ հիմնավոր ու հետո չմեղարդել փորձագետներին ու մասնագետներին նրա մեջ, որ ժամանակին չհուշեցին կամ ցույց չտվեցին։

Պետք է անձամբ զբաղվել այս հարցերով, զբաղվել հետևողականորեն։ Հայտարարել կարելի է ամեն ինչ, ինչ ուզում ես, պետք է հասնել արդյունքների, որոնք պետք է լինեն չափելի ու գնահատականներ պետք է տալ այս ուղղության մեջ։ Իսկ գնահատել դեռևս վաղ է, տագնապալի ազդակներ կան, սակայն ես հույս ունեմ, որ այս իրավիճակը կարելի է ինչ-որ կերպ կարգավորել։

-Հայաստաում իշխանափոխությունից անցել է կես տարի, սակայն կուսակցությունը որոշեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ինչպիսի՞ դրդապատճառներով էր ՀՀԿ-ն առաջնորդվում այսպիսի որոշում կայացնելիս։ Տեսնո՞ւմ եք դուք ձեր մասնակցության մեջ ռիսկեր, թե հակառակը, որոշակի առավելություններ։

- Ընտրությունները միշտ էլ ռիսկեր են և օգուտներ, միշտ փորձ է արվում որքան հնարավոր է շատ ընտրողների աջակցությունը ստանալ, անկախ այն հանգամանքից, թե արդյոք անցել է վեց ամիս, մեկ տարի կամ մի քանի ամիս: Ընտրություններին չմասնակցող քաղաքական կուսակցությունը, իմ կարծիքով, դադարում է այդպիսին լինել: Այն դառնում է հասարակական կազմակերպություն, շահերի ակումբ, ուստի խորհրդարանում մեծամասնություն ունեցած կուսակցությունը պարզապես իրավունք չուներ ընտրություններին չմասնակցել: Նա պետք է  ընտրողներին հնարավորություն տար քվեարկելու իր օգտին ու ներկայացներ համապատասխան ծրագիր, որը կպատասխաներ հասարակության մեջ այսօր առկա հարցերին:

Սա է այն, ինչ ՀՀԿ-ն արեց: Կարծում եմ, սա միակ ճիշտ որոշումն է, և կարծում եմ, որ սկզբունքայնորեն կարևոր է, որ իշխանական կուսակցությունը իշխանության փոփոխությունից հետո չի մոռացվում, այլ  շարունակում է աշխատել որպես քաղաքական միավոր, օգտագործելով փորձը, հմտությունը, թիմը: Հակառակ դեպքում, հետխորհրդային երկրներում հաճախ, պարտվելով ընտրություններում կամ զանգվածային բողոքների արդյունքում իշխանության փոխանցման արդյունքում իշխանության կուսակցությունը պարզապես դադարում է գոյություն ունենալ ու տեղի է ունենում  լիակատար քաղաքական դեֆոլտ: Զրոյից ձեւավորվում է ոչ միայն նոր իշխանությունը, այլև ապագա ընդդիմությունը և բոլոր մյուս ուժերը, ու նաև այդ պատճառով է, որ մղվում է պայքար ոչ թե կյանքի, այլ մահվան համար: Քանի որ քաղաքական ուժերի համար ակնհայտ է դառնում, որ կոնֆիգուրացիայի ցանկացած փոփոխություն, ուժերի հարաբերակցությունը մահվան նման է, քանի որ դրանից հետո զրոյից նորից սկսվում է ձևավորվել նոր քաղաքական դաշտ:

-ՀՀԿ-ի ներկայացուցիչները, հատկապես խորհրդարանի պատգամավորները, քչերից են, ով «հետհեղափոխական» ֆոնին համարձակվում են քննադատել, իսկ երբեմն էլ շատ կտրուկ, ներկա իշխանությանը։ Նոր կառավարության ո՞ր սխալներն եք համարում հատկապես վտանգավոր, որո՞նք է կարելի ուղղել, տեսնո՞ւմ եք որոշ ուղղություններով նախկին իշխանությունների կուրսի շարունակություն։

- Ես տեսնում եմ ՀՀԿ-ի քաղաքականության շարունակման փորձ։ Հայտարարվել է, որ արտաքին քաղաքական կուրսը չի փոխվի, 2019թ.-ի բյուջեն մեր ժամանակ մեր կուսակցության կողմից նախապատրաստված եռամյա միջնաժամկետ պլանավորման համաձայն է։ Բնակչությանը մտահոգող հիմնական հարցերի վերաբերյալ, ըստ երևույթին, հայտարարվել է կուրսի նմանություն։ Ինչ վերաբերում է կատարման որակին, սա ինձ շատ է անհանգստացնում, քանի որ մենք տեսնում ենք ոչ միայն անփորձ թիմ, մենք տեսնում ենք մարդկանց թիմ, որոնք պատրաստ չեն պետական որոշումների կայացման, ու նրանցից յուրաքանչյուրը գլխավորում է պետական կառավարման հսկայական հատված։ Կա վստահության շատ բարձր մակարդակ կառավարության ղեկավարի նկատմամբ։ Վարչապետի անձնական վարկանիշը, իսկապես,  չափից դուրս բարձր է, ու մարդիկ նրա հետ մեծ հույսեր են կապում։ Ցանկալի է, որ նրա մոտ ամեն ինչ ստացվի, քանի որ, վերջիվերջո, նրա կողմից հայտարարված իդեալները ազնիվ են՝ երկրի բարեկեցություն, նոր հնարավորոթյուններ երիտասարդների համար։ Բայց, ցավոք, այն, ինչ տեղի է ունենում, ամբողջովին չի համապատասխանում նրան, ինչ հայտարարվել է, ու այս օրերին հայտարարվողներից շատերը լուրջ մտահոգություն են առաջացնում։ Օրինակ 150 հազար ծառայողների կրճատման ծրագիրը. սա հսկայական թիվ է, սա պրակտիկորեն երկրում աշխատող յուրաքանչյուր 4-րդ մարդն է։ Սա հապշտապ որոշում է՝ կրճատել կառավարության նախարարությունների կեսը։

- Նոր կառավարությունն իր գլխավոր ձեռքբերումը համարում է կոռուպցիայի դեմ պայքարը: Այստեղ հաջողություն տեսնո՞ւմ եք, աղմկահարույց կոռուպցիոն գործերում կան արդյո՞ք քաղաքական մոտիվացիաներ:

-Այս առումով շատ կարևոր է հասարակության կողմից կոռուպցիայի մակարդակի ընկալումը։ Նոր կառավարությանը հաջողվեց հասնել շատ կարևոր արդյունքի՝ հասարակությանը հույս տալ, որ կոռուպցիայի դեմ կոշտ պայքար է ընթանալու։ Բայց ինձ շատ մտահոգում է հայտարարությունը, որ երկրում կոռուպցիա ու օլիգարխիա արդեն չկա։ Կարծում եմ, որ այդպես չի լինում, իհարկե շատ լավ կլիներ, բայց այդպես չի լինում, քանի որ երկրներում, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի կոշտ է տարվում ու կոռուպցիոներներին գնդակահարում են հրապարակներում, կոռուպցիայի հետ կապված խնդիրները մնում են։ Ես կցանկանայի հավատալ, որ սա պարզապես ոգևորություն է, բայց ռեալ արդյունքներ ես դեռևս չեմ տեսնում։

Կոռուպցիայի դեմ պայքարը օրենսդրական դաշտի ստեղծումն է, որը սկսեց ձևավորվել ՀՀԿ-ի կառավարման ժամանակ: Այդ ժամանակ ընդունվեցին մի շարք կարևոր օրենքներ, ներառյալ անօրինական հարստացման քրեականացումը, պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների եկամուտների ու գույքի հայտարարագրման ձևի փոփոխությունը, որի տակ ընկավ 10 հազար մարդ: Սա շատ լուրջ թիվ է երեք միլիոնանոց Հայաստանի համար: Սակայն կան իմպլեմենտացիայի, որոշումներ կայացնողների վարձատրության բարձրացման հարցեր: Կոռուպցիան հաճախ շփոթում են կաշառակերության հետ, սակայն կոռուպցիան ավելի շատ համակարգային մեխանիզմ է որոշումների կայացման ժամանակ լծակ կիրառելու համար: Հետևաբար, մարդիկ, ովքեր որոշում են կայացնում, որոնցից կախված են դատական գործերը, պետական արտոնությունները, տուգանքները, պետք է ստանան համապատասխան վարձատրություն: Պարզապես կրակելով ոչ մի բան չի փոխվի: Կարելի է բղավել այդ մասին, կարելի է ցուցադրաբար  բանտարկել մարդկանց, կարելի է բանտարկել մարդկանց անգամ առանց ապահովելու օրենքի հարգման տարրական նորմերը, բայց դժվար է ասել, թե որքանով այն օգտակար կլինի: Բայց առայժմ այն հիշեցնում է  ընտրովի արդարություն ու  քաղաքական մրցակիցների դեմ պայքար:

-Ինչպիսի՞ ծրագրով է կուսակցությունը գնում ընտրությունների։ Որոնք են ձեր հիմնական առաջնահերթությունները սոցիալ-տնտեսական, գիտական, կրթական ոլորտներում:

- Ծրագիրը կամփոփվի առաջիկայում։ Մենք կուսակցության խորհրդի նիստում ընդունեցինք մի մանիֆեստ`հայտարարություն, որը ցույց է տալիս մոտեցումների հիմնական շրջանակը: Կան մի շարք հարցեր, որոնք մեզ համար սկզբունքային են, որոնք կմնան մեր քաղաքական օրակարգի առաջնահերթության մեջ: Դա Ղարաբաղյան հարցի կարգավորումն է, որը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անվտանգությունն ու իրավունքը, դրա լիարժեք իրականացումը: Դա մեր երկրի պաշտպանունակությունն է, բանակի, անվտանգության հետ կապված խնդիրները: ՀՀԿ-ն տասնամյակներ շարունակ ավանդաբար առանցքային դերակատարում է ունեցել բանակաշինության մեջ: Իհարկե, այս թեման չի կարող մեզ համար միևնույնը լինել:

Ինչ վերաբերում է գիտությանը, կրթությանը, բժշկությանը, այսինքն, «մարդկային չափմանը», ապա մենք անցած տարիներին շատ բան ենք արել այդ ուղղություններով: Աշխարհի լավագույն բուհերում կրթություն ստանալու հնարավորություններ են ստեղծվել, ռուսական կողմի հետ համագործակցության ծրագրեր են հաստատվել ռուսաստանյան առաջատար բուհերում հայ մասնագետների քվոտային ուսուցման վերաբերյալ, ողջ երկրով իրականացվել է բժշկական կենտրոնների շինարարության և ամբողջական վերակառուցման աշխատանքները: Մենք կարծում ենք, որ այս ամենը պետք է շարունակել, և մենք հետևելու ենք, թե ինչպես դա առաջ կգնա, պահելու ենք այն մեր առաջնահերթություններում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:33
Էրդողանին հրավիրել են Մոսկվա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրատոմս է փոխանցվել՝ մասնակցելու 2020 թվականի մայիսի 9-ին Մոսկվակում կայանալիք Հայրենական Մեծ...
Աղբյուր` Panorama.am
16:24
Երկու հոգի ծխահարվել է տանը բռնկված հրդեհից
Այսօր  ժամը 11:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 2-րդ փողոցի...
Աղբյուր` Panorama.am
16:12
Պետական պարտքի ավելի ցածր ցուցանիշ կունենանք, քան կանխատեսվում էր. Ատոմ Ջանջուղազյան
2019-ի թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` այս տարվա վերջին ավելի ցածր պետական պարտք կունենանք։ Այսօր լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
16:08
«Թալիշական սփյուռք» ՀԿ նախագահ Շաբանով․ Ադրբեջանն ամեն գնով հեռացնում է բնիկ ժողովուրդներին իրենց տարածքներից
Panorama.am-ի հարցազրույցը ՌԴ «Թալիշական սփյուռք» ՀԿ-ի նախագահ Իսմայիլ Շաբանովի հետ։
Աղբյուր` Panorama.am
15:56
Շառլ Ազնավուրին և Ավրորա Մարդիգանյանին նվիրված կոմիքս գրքեր են ստեղծվել
«Իմ փոքրիկ գիրքը» շարքը նախատեսված է 3+ տարիքի ընթերցողների համար։
Աղբյուր` Panorama.am
15:41
Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի
Հիսուն մարդ մահացել է ուրբաթ երեկոյան Բաղդադում զինված մարդկանց կողմից ցուցարարների վրա հարձակման արդյունքում: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:30
Ստորագրվել են երեք նոր վարկային համաձայնագրեր՝ 60 միլիոն եվրո ընդհանուր գումարով
Դրանք ստորագրել են ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ու KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան:
Աղբյուր` Panorama.am
15:17
Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել
Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը
Ֆրանսիայի  Բանդոլ քաղաքում պղծել են 2017 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը:  «Ֆրանսիայում...
Աղբյուր` Panorama.am
14:52
Սպիտակի բնակչության մոտ 20 տոկոսն ապրում է տնակներում
«Սպիտակ քաղաքը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ ամբողջությամբ ավերվել էր, բնակֆոնդից, արտադրական մակերեսներից ոչինչ չէր մնացել, իսկ այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 130 անգամ
Դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ
Բյուջեի քննարկումներն ամփոփելիս՝ վարչապետ Փաշինյանը աղետի գոտու վերաբերյալ օգտագործեց բառացիորեն գրեթե նույն ձևակերպումը, ինչ՝  2003...
Աղբյուր` Panorama.am
14:24
Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 25-ի. լրատվամիջոց
Առնվազն 25 մարդ մահացել և 130-ից ավելի մարդ տուժել է ուրբաթ երեկոյան Բաղդադում զինված մարդկանց կողմից ցուցարարների վրա հարձակման արդյունքում:...
Աղբյուր` Panorama.am
14:12
Խորհուրդներ մասնագետից՝ երկրաշարժի դեպքում
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:59
Արթուր Սողոմոնյան. 2019 թ-ի դեկտեմբերի 6-ն, անշուշտ, հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն էր
Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Փյունիկի» կողմից...
Աղբյուր` Panorama.am
13:44
Հայաստանում կթույլատրեն կառուցել մինչև 24 հարկանի շենքեր
Հայաստանի, ըստ սեյսմակայուն շինարարության  գործող նորմերի, կարելի է կառուցել մինչև 16 և մինչև 18 հարկանի շենքեր կախված կառուցվածքային ...
Աղբյուր` Panorama.am
13:31
Ինչու օսկարակիր Ասգար Ֆարհադին ֆիլմ չի նկարահանում Չինաստանում
«Օսկար» մրցանակի դափնեկիր, իրանցի կինոռեժիսոր Ասգար Ֆարհադին, ելույթ ունենալով Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:23
Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ. Թովմաս Գրիգորյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով ՀՖՖ գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
13:12
Այո, պարգևավճարներ տրվելու են.ֆինանսների նախարար
Այո, պարգևավճարներ տրվելու են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
13:05
Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է
Հայաստանի և հարակից տարածքներում  այս տարվա ընթացքում մինչև դեկտեմբերի 7-ը գրանցվել է 1422 երկրաշարժ: 2018-ին գրանցվել է  1394...
Աղբյուր` Panorama.am
12:56
ՀՀ բնակչության սեռա-տարիքային կազմը ձևախեղված է.«Ամենամեծ խնդիրն ունենք 15-24 տարեկան խմբում»
«Սա մեծ խնդիր է, քանի որ առաջիկա տարիներին ամուսնությունների թվի վրա դա կարող է ազդել»
Աղբյուր` Panorama.am
12:49
ՊՆ-ն 2,4 մլրդ դրամի պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանի ընկերության հետ. Հետք
Հետքը գրում է. Այս տարվա սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել...
Աղբյուր` Panorama.am
12:39
Սպիտակում բացվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը
Սպիտակ քաղաքում ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցին բացվեց ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի (1917-2015 թթ.) հուշարձանը:...
Աղբյուր` Panorama.am
12:27
Առողջության հարկի վերաբերյալ ֆիննախի նախընտրած շեմը զրոն է. Ատոմ Ջանջուղազյան
Դեռ վաղ է այդպիսի որոշումների մասին խոսելը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝...
Աղբյուր` Panorama.am
12:18
10 լուսանկար՝ 88-ի երկրաշարժի և աղետի գոտու վերականգնման մասին
Լուսանկար 1․ Աղետից հետո․ տարեց կինը՝ տան փլատակների վրա, երկրաշարժի գոտու գյուղերից մեկում։ Լուսանկարի հեղինակը հայտնի չէ...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս
Պետական եկամուտների կոմիտեն իրավաբանական անձանց վերաբերող տեղեկատվական հոլովակ է հրապարակել
Աղբյուր` Panorama.am
12:01
Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնության 13 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքել է 10,5 միավոր և լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Նոյեմբերին բանջարեղենի գնաճը կազմել է 20.1% , մրգինը՝ 3.5%
2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.6% գնաճ, ինչին մեծապես նպաստել են...
Աղբյուր` Panorama.am
11:41
Նիկոլ Փաշինյանը՝ երկրաշարժից անօթևան մնացած բնակիչների խնդրի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակին: Շիրակամուտում...
Աղբյուր` Panorama.am
11:32
Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել
Նախօրեին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}