Արգենտինայի նախագահը G20-ի առաջնորդների համար համերգին հուզվել է
Հասարակություն
09:00 03/12/2018
Աշխարհ

Արգենտինայի նախագահը G20-ի առաջնորդների համար համերգին հուզվել է

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին «Կոլոն» թատրոնում G20-ի առաջնորդների համար կազմակերպված  գալա-համերգին հուզվել է։ Ռիա նովոստին գրում է, որ տեսանյութում և լուսանկարում երևում է, թե ինչպես ցուցադրության ավարտին, երբ բոլոր հանդիսականները և երկրի ղեկավարները կանգնած ծափահարել են արտիստներին, Մակրին հազիվ է արցունքները զսպել։ Նրան կատակով ժպտացել, հանգստացրել է  երկրի առաջին տիկինը։

Ավելի ուշ Մակրինը Թվիթերում իր զգացումները բացատրել է Արգենտինայի և արգենտինացիների համար հպարտությամբ։
 

Placeholder