Արամ Օրբելյան. Գլխավոր դատախազի արգումենտները բավականին հետաքրքիր էին, քննարկման արժանի
Իրավունք
19:19 03/12/2018
Հայաստան

Արամ Օրբելյան. Գլխավոր դատախազի արգումենտները բավականին հետաքրքիր էին, քննարկման արժանի

Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունն ընդմիջվեց և կշարունակվի վաղը: Լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Այսօր նիստի ընթացքում դատախազությունը ներկայացրել է իրենց առարկությունները։

«Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ դատախազությունը գտնում է, որ պարոն Քոչարյանը կթաքնվի, կխոչընդոտի, կկաշկանդի, և, ըստ դատախազության, ենթադրվում է, որ պետք է կալանավորվի:

Մեր կարծիքով, ոչ մի բան հիմնավորված չէ փաստաթղթերում նշվածից»,-ասաց նա:

Ա. Օրբելյանի խոսքով, Գլխավոր դատախազի արգումենտները բավականին հետաքրքիր էին, քննարկման արժանի, բայց, իրենց կարծիքով, միևնույն է, դրանք չեն բավարարում, որպեսզի կալանքը կիրառվի։

«Մենք որպես փաստաբանական խումբ պատրաստ ենք և պլանավորում ենք  օգտագործել բոլոր հնարավոր իրավական գործիքները։ Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված կան որոշակի տեխնիկական խոչընդոտներ, փորձում ենք հասկանալ, որ փուլում ինչպես կարող ենք հաղթահարել։ Հակառակ դեպքում գործն արդեն Սահմանադրական դատարանում կլիներ, որովհետև գտնում ենք, որ Սահմանդրության որոշակի խախտումներ տեղի ունեցել են Վճռաբեկ դատարանում քննության և որոշման արդյունքում»,- ասաց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամը։ 
 

Placeholder