Դատախազությունը ոստիկանապետին է ուղարկել ընտրակաշառք բաժանելու մասին հրապարակումները
Իրավունք
17:22 03/12/2018
Հայաստան

Դատախազությունը ոստիկանապետին է ուղարկել ընտրակաշառք բաժանելու մասին հրապարակումները

ՀՀ գլխավոր դատախազությունը  «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկանածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարության լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանապետին՝ Ոստիկանության կողմից դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գյումրիում և Կոտայքում մարդիկ մոտենում էին իրենց ու բողոքում, որ սկսվել է փող բաժանելու պրոցեսը։
 

Placeholder