Եվրագավաթային երրորդ մրցաշարի մեկնարկը տրված է
Սպորտ
18:33 03/12/2018
Աշխարհ

Եվրագավաթային երրորդ մրցաշարի մեկնարկը տրված է

Դուբլինում կայացած նիստի ժամանակ ՈՒԵՖԱ-ն հայտարարել է եվրագավաթային նոր մրցաշարի ստեղծման մասին: Այն տեղի կունենա 2021 թ.: Խմբային փուլին կմասնակցի 32 թիմ: Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունների նման խմբային փուլին կհետևեն 1/8 եզրափակիչ, քառորդ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը:

1/8 եզրափակչից առաջ կկայանա լրացուցիչ փլեյ-օֆֆ փուլ, որին կմասնակցեն մրցաշարում երկրորդ տեղերն ու Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում երրորդ տեղերն զբաղեցրած թիմերը: Կկայանա 141 դիմակայություն` 15 խաղային օրվա ընթացքում: Հանդիպումները տեղի կունենան հինգշաբթի օրերին:

Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, նոր մրցաշարը բաց կլինի ազգային բոլոր ասոցիացիաների համար: Հաղթողն իրավունք կստանա մասնակցել Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանի խաղարկությանը:

Placeholder