Էրմիտաժում նախատեսում են ցուցադրել քանդակներ, որոնց թույլ կտան դիպչել
Մշակույթ
19:02 03/12/2018
Աշխարհ

Էրմիտաժում նախատեսում են ցուցադրել քանդակներ, որոնց թույլ կտան դիպչել

Էրմիտաժը նախատեսում է լրացնել ցուցադրությունները քանդակներով, որոնց այցելուները ձեռք տալու հնարավորություն կունենան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին։

«Բոլորն ուզում են ձեռք տալ քանդակներին,  ոչ միայն դիտել... Մենք դա չունենք, բայց պատրաստվում ենք անել, որպեսզի հնարավոր լինի ձեռք տալ քանդակներին։ Դրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն կրկնօրինակները»,- ասել է նա։

Միխայիլ Պիատրովսկին նաև հիշեցրել է, որ Էրմիտաժում արդեն մի քանի տարի գործում է  կույրերի և վատ տեսողություն ունեցող երեխաների համար հատուկ ծրագիր։

Placeholder