Հաշմանդամների միջազգային օրն է
Հասարակություն
16:50 03/12/2018

Հաշմանդամների միջազգային օրն է

1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր։ Օրվա նպատակն է հասարակությանն իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հուզող խնդիրների մասին: un.org  –ից տեղեկանում ենք, որ այս տարվա թեման է՝ «Հաշմանդամների հնարավորությունների ընդլայնումը և ներառականության ու հավասարության ապահովումը»։

Այս տարի օրվա թեմայի նպատակը կոչված է ուշադրություն հրավիրել հաշմանդամների հնարավորությունների ընդլայնմանը մինչև 2030 թվականի օրակարգում շարադրված կայուն զարգացման բնագավառում նպատակներին հասնելու ենթատեքստում։
Մինչև 2030 թվականն օրակարգը ուղղված է մոլորակի բոլոր  բնակիչների  բարեկեցության ապահովմանը։ Հաշմանդամները կարող են իրենց ներդրումն ունենալ այդ խնդրի լուծմանը՝  ներառյալ գործունեությունն աղետների մեղմացման, մարդասիրական գործողությունների և քաղաքաշինության բնագավառներում։ 

Կառավարությունը, հաշմանդամություն ունեցող անձիք, նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները, ակադեմիական հաստատությունները և մասնավոր սեկտորը կարող են համատեղ օգնել կայուն զարգացման ոլորտում  նպատակին հասնելու  համար։
Նշենք, որ 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիային:

Placeholder