Ջորջ Բուշ-ավագը հուղարկավորվելու է Տեխասում գրադարանի տարածքում
Հասարակություն
14:40 03/12/2018
Աշխարհ

Ջորջ Բուշ-ավագը հուղարկավորվելու է Տեխասում գրադարանի տարածքում

ԱՄՆ 41-րդ նահագան Ջորջ Բուշ-ավագի հուղարկավորությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին  Տեխաս նահանգի Քոլեջ-Սթեյշն քաղաքի գյուղատնտեսության և մեքենաշինության համալսարանի  նրա անվան նախահագական գրադարանի  տարածքում։

kp.ru-ի հաղորդմամբ հայտարարել են ուսումնական հաստատության մամուլի ծառայությունից։ Հայտնի է, որ նրա դագաղը տեղափովելու է այդ քաղաք գնացքով  մահացածի մերձավորների և հարազատների ուղեկցությամբ։

Երկրի նախկին նախագահը հուղարկավորվելու է նրա ընտանիքին պատկանող տարածքում, որը գտնվում է գրադարանի շենքի մոտ։ Այնտեղ է թաղված նաև նրա կինը, որը մահացել է անցած տարի և նրանց դուստրը, որը մահացել է 1953 թվականին երեք տարեկանում։

Թաղմանը կարող են ներկա լինել քոլեջի բոլոր ուսանողներն ու ուսուցիչները։ Բայց ընդհանուր արարողությունը փակ է լինելու։

Հիշեցնենք, որ Ջորջ Բուշ-ավագը մահացել է նոյեմբերի 30-ին 94 տարեկանում։ 

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում հայտարարված է ազգային սգո օր։

Placeholder