Սոֆյա Ռոտարուն հրաժարվել է երգել Ռուսաստանում
Մշակույթ
10:16 03/12/2018
Աշխարհ

Սոֆյա Ռոտարուն հրաժարվել է երգել Ռուսաստանում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոֆյա Ռոտարուն հրաժարվել է գնալ Մոսկվա՝ Ուկրաինայում մտցված ռազմական դրության պատճառով։ Երգչուհին չեղարկել է իր ելույթը «Տարվա երգ» փառատոնում, որպեսզի չթեժացնի իրավիճակը և չսրի հայրենակիցների արմատական տրամադրությունները։

kp.ru-ն գրում է, որ Ռոտարուն, հանդիսանալով Ուկրաինայի քաղաքացի, չեղյալ է հայտարարել նաև ՌԴ-ում իր բոլոր ելույթները կորպորատիվ միջոցառումների ժամանակ, որոնց հաճախ հրավիրում էին Նոր տարվա շրջանակում։

Հայտնի է դարձել, որ 71-ամյա երգչուհին շատ  վշտացած է, որ չի կարող ուրախացնել իր լսարանին, և հույս ունի, որ շուտով իրավիճակը կլուծվի և հնարավոր կլինի գնալ Ռուսաստան առանց վախի իր և իր ընտանիքի համար։ Բայց և այնպես, մի քանի ուկրաինացի աստղեր, այնուհանդերձ, մասնակցում են միջոցառումներին՝ Անի Լորակ, Սվետլանա Լոբոդա, Տաիսիյա Պովալի։

Placeholder