Քաղաքական 15:34 03/12/2018 Հայաստան

Եթե ԱԺ-ում Արամ Հարությունյանի հարցով քվորում չլինի, հաջորդ ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա. Նիկոլ Փաշինյան (լրացված)

15։25
«Ծափահարություններ մեր զինվորներին, մեր զինված ուժերին, մեր սպաներին ու գեներալներին»

Վարչապետի պաշտոնակատարն այսօր Արարատում հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ սահմանին տիրապետում են ռազմավարական նախաձեռնությանը:

Նրա խոսքով՝ իր վարչապետ ընտրվելուց հետո, Ադրբեջանը հայտարարեց Նախիջևանում 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին: Ցավալիորեն, ըստ նրա, Հայաստանում եղան ուժեր, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար սկսեցին տուրք տալ այդ ապատեղեկատվությանը:

«Ես հույս ունեմ, որ դուք՝ Արարատի բնակիչներդ,  հենց սկզբից եք իմացել, որ դա կատարյալ անհեթեթություն է, և ՀՀ զինված ուժերը ինչպես նախկինում վստահորեն պաշտպանել են մեր սահմանները և մեր անվտանգությունը, այնպես էլ հիմա վստահորեն պաշտպանում են մեր անվտանգությունը: Իհարկե, նրանք, ովքեր եղել են սահմանին և առաջնագծում և տեղյակ են այդ դիրքային նրբություններին, գիտեն, որ դիրքերը սեզոնային և այլ որոշակի փոփոխությունների են ենթարկվում: Ըստ էության, կարող ենք արձանագրել հետևյալը՝ ՀՀ զինված ուժերը ինչպես ամբողջությամբ տիրապետում էին ռազմավարական նախաձեռնությանը, այնպես էլ ամբողջությամբ տիրապետում են ռազմավարական նախաձեռնությանը: Սրանում համոզվելու համար 15 օր առաջ եղել եմ  հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում, ծանոթացել եմ իրավիճակին և կարող եմ անձամբ հավաստիացնել այդ մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավաքվածներին առաջարկեց  ծափահարեն զինվորներին, որոնք հիմա կանգնած են սահմանին. «Ծափահարություններ մեր զինվորներին, մեր զինված ուժերին, մեր սպաներին ու գեներալներին»:

Վարչապետի պաշտոնակատարը նաև կոչ արեց չհավատալ բոլոր այն սադրիչ լուրերին, որոնք ոմանք քաղաքական էժան դիվիդենտներ շահելու նպատակով տարածում են:

Նրա խոսքով՝ քննադատությունը կարևոր է կառավարության համար, ժողովրդավարական հասարակության մեջ քննադատությունն առաջընթացի կարևոր գործիք է,  բայց չի կարելի սեփական նեղ քաղաքական շահերի համար սուտը տարածել և հարվածել ազգային անվտանգությանը:

«Այսօր քաղաքական ուժեր կան, որոնք այդ ճանապարհով են գնում, ոմանք փորձում են մեզ մեղադրել Արցախի դեմ ինչ-որ դավադրությունների մեջ ներգրավված լինելու համար: Մենք կարող ենք հասկանալ նաև նախընտրական տրամաբանությունը, բայց երբ այդպիսի լուրջ մեղադրանքներ են ներկայացվում, դա արդեն միայն քաղաքական հարթակում քննարկելու հարց չէ: Այո, այդ մարդիկ պետք է գնան և համապատասխան մարմիններին տան բացատրություններ: Նաև հանրության առաջ թող կանգնեն և պատասխան տան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝  երբ ասում են, որ այս հեղափոխությունը դավադրություն է Արցախի և Հայաստանի դեմ, ժողովուրդը պետք է  պահանջի՝ բացատրեն, թե դա ի՞նչ դավադրություն է, այդ ի՞նչ ինֆորմացիա է: «Իհարկե, դա սուտ է, քանի որ հեղափոխությունն արել է ժողովուրդը, եթե որևէ մեկը հեղափոխությանը մեղադրում է Հայաստանի կամ Արցախի դեմ դավադրության մեջ, ուրեմն նա ժողովրդին է մեղադրում Արցախի և Հայաստանի դեմ դավադրության մեջ: Մենք ասում ենք, որ Արցախի հարցը լուծողը կառավարությունը չէ, այդ հարցի լուծողը ժողովուրդն է, և ինչ կառավարություն էլ լինի, չի կարող ժողովրդի թիկունքում որևէ քայլ անել: Բա մի կառավարություն, ասենք՝ էդքան տուպոյ եղավ, գնաց ինչ-որ դավադրությունների մեջ մտավ, բա հետո հետ չի գալո՞ւ: Իրենք իրենց խառնում են ուրիշների հետ: Էդ դուք եք, որ երբ գնացել եք բանակցությունների, մտածել եք՝ բա մեր Բրյուսելի բիզնեսի վերջն ինչ է լինելու, Մոսկվայի բիզնեսի վերջն ինչ է լինելու, ԱՄՆ-ում մեր անշարժ գույքի վիճակն ինչ է լինելու»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ քննադատություններին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ շատ կարևոր բան է փոխվել ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. «Փոխվել է այն, որ Հայաստանում հաստատված է կառավարություն, որ ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի ոչ մի անկյունում ոչ մի բիզնես շահ չունի: Եվ ես ուղիղ եմ ասում՝ Հայաստանում հաստատվել է մի կառավարություն, որի վրա աշխարհում ոչ մեկը ոչ մի կոմպրոմատ չունի և չի կարող ունենալ՝ ի տարբերություն նախորդների: Ես ձեզ հստակ ասում եմ՝ միգուցե կոշտ է հնչում, բայց երկրագնդի վրա չկա այդպիսի ուժ, որ մեր կառավարության վրա ազդելու որևէ լծակ ունենա: Մեր կառավարության վրա ազդող միակ բացառիկ ուժը կա և  կլինի հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին»: 

14։10
Խնդիր ենք դրել առաջիկա հինգ տարիների ընթացքում ԶՈՒ կարիքների համար ծախսել հավելյալ 2,5 մլրդ դոլար
«Մենք խնդիր ենք դրել առաջիկա հինգ տարիների ընթացքում մեր ԶՈՒ կարիքների համար ծախսել հավելյալ 2,5 մլրդ դոլար, որը պետք է վճարեն ձեզ հայտնի կոռուպցիոներները»,- այս մասին այսօր Արարատ քաղաքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե նրանք դա կանեն կամավոր, ապա հաշվի կառնեն, որ արել են կամավոր, բայց դա չի նշանակում, որ դա ամբողջ թալանվածն է:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ կարողանան գնահատել, թե որքան գումար է գողացվել և որքան գումար պետք է վերադարձվի. «Սա հեշտ աշխատանք չէ, բայց չափազանց կարևոր է, որ քրգործերը լինեն հիմնավորված և որևէ մեկը քրեական հետապնդման չենթարկվի չհիմնավորված»:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հնարավոր է, որ նոր ԱԺ-ում կարող են լինեն օրենսդրական փոփոխություններ, հնարավոր է անցումային արդարադատության որոշակի տարրեր ներդնեն:

«Մենք պետք է կարողանանք մշակել պատրաստի բանաձևեր, ենթադրենք առանց որևէ քրգործի հարուցման, որովհետև քրգործը հարուցվում է կոնկրետ դեպքերով: Այսօր մեր  քննչական մարմինները ծանրաբեռնված են անհավատալի չափերով, քննիչներ կան, որ վարույթներում ունեն 20-30 քրգործեր: Այս առումով պետք է մեխանիզմներ մշակենք: Ենթադրենք, մեկը ներկայանում է քննչական մարմիններին ու հայտարարում, որ այսքան չարաշահում եմ թույլ տվել, գողացել եմ այսքան գումար, այսքան գումար պատրաստ եմ վերադարձնել: Մենք նման դեպքերում ի՞նչ ենք անում: Սա շատ կարևոր հարց է, որ պետք է քննարկենք առաջիկա Ազգային ժողովում: Մի կողմից հանրությունը մեր առջև պահանջ է դնում, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք լինենք ավելի արդյունավետ, մյուս կողմից իրավական ընթացակարգերը թույլ չեն տալիս, որ լինենք բավարար չափով արագ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

13։32
Վարչապետի պաշտոնակատարը նաև նշեց՝ Արամ Հարությունյանի գործի հետ կապված մտավախություն կա, որ վաղը կամ մյուս օրը քվորում չի լինի
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավի ութերորդ օրը այցելել են Արարատի մարզ:

Արարատ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրգործին:

«ՀՀ գլխավոր դատախազն այսօր առավոտյան միջնորդություն է ուղարկել Ազգային ժողովի, որպեսզի օրակարգում ընդգրկվի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու հարցը: Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարարն է և կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա հերթական ապացույցն է այն բանի, որ իրենք կոռուպցիայի դեմ պայքարում լինելու են հետևողական:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս օրինակով ուզում է ցույց տալ, թե ինչու են կոռուպցիայի հետ կապված գործերը երկար տևում:

«Այս գործի վերաբերյալ քաղաքացին հայտարարություն է տվել 4-5 ամիս առաջ: Քանի որ այդ գործողությունները, ըստ քրեական նյութերի,  կատարվել էին օտարերկրյա բանկի միջոցով, քրգործի քննություն պատշաճ ձևով չէր կարող շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ օտարերկրյա պետություններից մեկից պատասխան չէր ստացվել մեր քննչական մարմինների ուղարկված հարցմանը: Այդ պատասխանի ստացումը տևեց 4-5 ամիս»,- ասաց նա:

Նա նկատեց, որ որոշ հարթակներում նման խոսակցություններ են եղել, թե  իրենք շոու են անում, որ բռնում են, հետո ինչ-որ բան պայմանավորվում. «Ես ուզում եմ ձեր բոլորի աչքերի մեջ նայելով ուղիղ ասել, որ որևէ հարցում որևէ անսկզբունք կոմպրոմիս չի լինելու, բացառված է, որ մենք  ժողովրդի թիկունքում գործարքներ կկնքենք որևէ հարցի վերաբերյալ, առավել ևս այն հարցերի, որոնք սկզբունքային նշանակություն են ունեցել Հայաստանում թավշյա հեղափոխության համար: Ոչ մի գործարք ժողովրդի թիկունքում չի լինելու և թալանված գումարները կոպեկ առ կոպեկ պետք է հետ բերվեն»:  

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այնպես չէ, որ իշխանափոխության հետևանքով պետական մարմինները փոխել են, բայց երաշխավորում է՝ այսօր դատական համակարգը գործում է կառավարությունից անկախ, ու դա վատ չէ, բայց ունե՞ն արդյոք երաշխիքներ, որ դատական համակարգը գործում է նախկին տերերից անկախ:

«Սկզբունքորեն պետք է, որ այդպիսի ազդեցության լծակներ չլինեն, բայց հասկանում ենք, որ  այսօրվա պաշտոնյանների 90 տոկոսը նշանակված է նախորդ համակարգի կողմից: Մենք ձեր առաջ ստանձնել ենք, որ կադրային ջարդ չենք անելու»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը նաև նշեց՝ Արամ Հարությունյանի գործի հետ կապված մտավախություն կա, որ վաղը կամ մյուս օրը քվորում չի լինի:

«Կարող է լինել նման բան, որովհետև ԱԺ մեծամասնությունը Արամ Հարությունյանի խմբակցության ներկայացուցիչներ են և ՀՀԿ-ականները կարող են բոյկոտել, չներկայանալ նիստին, քվորում չապահովել կամ չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու կամ որպես մեղադրյալ ներգրավելու հարցը: Ես հույս ունեմ, որ բոլոր պատգամավորները կներկայանան, կգրանցվեն և չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին, արդար քննությանը: Իսկ եթե այդպիսի բան տեղի ունենա, արդեն հաջորդ ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա»,- հայտարարեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:30
Ռուսաստանը նախատեսում է նախկին նախագահներին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տալ
Ռուսաստանի նախագահները կարող են անձեռնմխելի դառնալ քրեական հետապնդումից այն ժամանակ, երբ նրանք լքեն իրենց պաշտոնը՝ առաջարկվող սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
12:20
Սպիտակում Mercedes Benz-ի և Volkswagen Golf-ի բախումից կա տուժած
Փետրվարի 19-ին, ժամը 08:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ոստիկանության բաժնի...
Աղբյուր` Panorama.am
12:15
Նորք Մարաշի ղեկավարը՝ Նոր Նորքի ղեկավար
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Նա մինչ այժմ զբաղեցնում էր...
Աղբյուր` Panorama.am
12:12
Մյունխենում պետք է ցուց տրվեր Ադրբեջանի դեստրուկտիվ պահվածքը, ինչը չարվեց. փորձագետ
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն այսօր անդրադարձավ մյունխենյան հանդիպմանը։ Մեկնաբանելով Մյունխենյան դեբատների արդյունքները՝...
Աղբյուր` Panorama.am
12:00
Բլումբերգը ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կվաճառի իր ընկերությունը
Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը ԱՄՆ նախագահի թեկնածուների հավակնորդներից է Դեմոկրատական կուսակցությունից, երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու...
Աղբյուր` Panorama.am
11:51
Փորձագետ. Այս օրը մեզ պարտադրում է ևս մեկ անգամ հիշել՝ Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են
Այսօր ադրբեջանցի ոճրագործի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցն է։
Աղբյուր` Panorama.am
11:47
Դոնբասում իրավիճակի սրումը խաթարում է խաղաղ կարգավորումը
Եվրամիությունը ծայրահեղ անհանգստություն է հայտնել Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ: Եվրահանձնաժողովը արձագանքել է Լուգանսկի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:40
Նախօրեին դատարանի որոշմամբ ազատ արձակված թուրք իրավապաշտպան Օսման Քավալան կրկին ձերբակալվել է
2020թ․ փետրվարի 18-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ  ազատ արձակված թուրք հասարակական գործիչ, ակտիվիստ, հայամետ...
Աղբյուր` Panorama.am
11:33
Ռուսլան Բաղդասարյան. Քաղաքապետարանի գործունեության հետևանքները մեղմ ասած տխուր են լինելու
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հիշեցնում է՝ պետությունը վատ կառավարիչ է, մինչդեռ քաղաքապետարանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
11:18
Շները սպառնում են երևանցիների անվտանգությանը
«Երևանում շները շատացել են ու ագրեսիվացել»,-բողոքում են երևանցիներն ու իրենց, իրենց երեխաների, ծանոթների հետ պատահած դեպքերը հիշում։...
Աղբյուր` Panorama.am
11:07
Air Canada-ի ինքնաթիռը Տորոնտոյում վայրէջք է կատարել առանց անիվի
Air Canada-ի ինքնաթիռը, որը Նյու Յորքից Տորոնտո էր թռչում, Կանադայի քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել առանց անիվի։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:02
ՄԱԿ. Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մնալ վերահսկողության տակ
Չինաստանում նոր կորոնավիրուսի արդյունքում առաջացած թոքաբորբից մահացության դեպքերը մոտենում են երկու հազարի: Վարակվել է ավելի քան 72 հազար մարդ:...
Աղբյուր` Panorama.am
10:56
Ալ Պաչինոյի երիտասարդ ընկերուհին հեռացել է նրանից
Հայտնի դերասան Ալ Պաչինոյի  երիտասարդ ընկերուհին՝ 40-ամյա Մեյթալ Դոհանը, նրա հետ հարաբերությունները խզել է։ kulturomania.ru-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
10:52
«Կասպերսկի». Գաղտնաբառեր գողացող ծրագրերը 2019-ին գրոհել են 18%-ով ավելի հայաստանցի օգտատերերի
Հայաստանցի այն օգտատերերի քանակը, որոնք ենթարկվել են գաղտնաբառեր գողանալու համար նախատեսված ծրագրերի գրոհների, 2019-ին աճել է 18%-ով։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
10:46
Գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման հիմնահարցերի...
Աղբյուր` Panorama.am
10:40
ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց գրասենյակի աշխատակիցներին կգործուղեն Ղարաբաղ՝ ընտրություններին հետևելու
Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ ղարաբաղյան կողմի հրավերով իրենց աշխատակիցները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ՝ մարտի 31-ի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն»
Մաթևոսյանների ձեռնարկած գործին առաջինը հավատաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը:
Աղբյուր` Panorama.am
10:27
Այսօր Վրաստանում Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Այսօր՝ 2020 թվականի փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, «Հայարտուն» կրթամշակույթային կենտրոնը կազմակերպելու է...
Աղբյուր` Panorama.am
10:20
Թուրքիայի իշխանությունները երկրից վտարել են 229 օտարերկրյա ահաբեկիչների
Թուրքիայի իշխանությունները Սիրիայում ռազմական արշավի մեկնարկից ի վեր երկրից արտաքսել են արտասահմանյան քաղաքացիություն ունեցող 229 ահաբեկիչների։...
Աղբյուր` Panorama.am
10:12
Էդգար Ղազարյան. Հանրաքվեն կեղծ օրակարգ է, մի մասնակցեք հանրաքվեին
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը խոստովանել է՝ առաջին անգամ իր կյանքում չի մասնակցելու հանրաքվեին, նույն էլ կոչ է անում իր ընկերներին,...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ռուսաստանն արգելեց Չինաստանի քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի պատճառով
Ռուսաստանը որոշում է կայացրել արգելել Չինաստանի քաղաքացիներին մուտք գործել իր տարածք՝ COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով: Արգելքը կգործի...
Աղբյուր` Panorama.am
10:02
Վերջապես, 105 տարի անց, Սիրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Հարութ Սասունյան
Սիրիայի ժողովուրդն առաջինն է իմացել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից տասնյակ հազարավոր հայեր...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սիրիան պատրաստվում է ազատագրել ապստամբների վերջին հենակետը
Կատաղի մարտերից հետո Սիրիայի կառավարական ուժերը շաբաթ օրն իրենց վերահսկողությունը հաստատեցին մայրաքաղաք Դամասկոսը Հալեպին կապող մայրուղու վրա:...
Աղբյուր` Panorama.am
09:50
Կարտահանձնվի արդյո՞ք Ասանժը Միացյալ Նահանգներին
WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջությունը բարելավվում է: Նա տեղափոխվել է ընդհանուր հիմունքներով կալանավայր: ԱՄՆ-ը դիմել է Լոնդոնին՝...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Ժողովուրդ». Շտապ բուժօգնության հոսպիտալացման հերթապահությունների գրաֆիկում ընդգրկված մի շարք բուժկենտրոններ մերժել են ընդունել հիվանդներին
Ժողովուրդ»-Շտապ-բուժօգնության-հոսպիտալացման-հերթապահությունների-գրաֆիկում-ընդգրկված-մի-շարք-բուժկենտրոններ-մերժել-են-ընդունել-հիվանդներին
Աղբյուր` Panorama.am
09:46
«Հրապարակ». Ադրբեջանն ինքն է հրաժարվել իր պահանջից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանն անցած տարիների ընթացքում 6 ամիսը մեկ ռեժիմով ԵԽ նախարարական կոմիտեին բանաձև է...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժողովուրդ». «ՔՊ» անդամներն անգամ ծրագիր չունեն, թե ինչ են անելու, որտեղ կամ ինչպես են իրականացնելու քարոզչություն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած այն հանգամանքին, որ փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». «Այո»-ի ճակատում անհասկանալի լռություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն 2 օր է՝ մեկնարկել է, սակայն «այո»-ի ճակատում...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Փաստ». Իշխանությունը բավականին լուրջ է վերաբերվում սեփական ֆեյքային «բանակն» ունենալու և մեծացնելու հանգամանքին
«Փաստ» թերթը գրում է. «Երբեմն փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, թե ֆեյք էջերը հիմնականում օգտագործվում են...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». Բանակում մի շարք պաշտոնյաներ պաշտոնանկ կարվեն. քայլեր չձեռնարկելը կարող է խանգարել «այո»-ի հաղթանակին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետի մոտ բանակում խաղաղ պայմաններում մահացությունների աճի վերաբերյալ խորհրդակցության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}