Ֆրանսիայում կարգելեն ապտակել երեխաներին
Հասարակություն
19:23 03/12/2018
Աշխարհ

Ֆրանսիայում կարգելեն ապտակել երեխաներին

Ֆրանսիայի ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Քաղաքացիական օրենսգրքում  փոփոխություններին, որով արգելվում է ծնողներին երեխաների նկատմամբ մարմնական պատիժ կիրառել։ Եվրանյուզը գրում է, որ գործող  օրենքի տեքստը, որն ընդունվել է դեռ Նապոլեոն Առաջինի ժամանակ, հնարավորություն էր տալիս ծնողներին պատժել երեխաներին իրենց վարքը շտկելու համար։ Օրենքի նոր տեքստը պարտավորեցնում է ծնողներին օգտվել այդ իրավունքից «առանց ֆիզիկական կամ հոգեբանական բռնության,  առանց մարմնական պատժի կամ նվաստացման»։

«Երեխան պետք է զգա, որ նա գտնվում է համատեղ ստեղծված վստահության տարածությունում, որտեղ կարելի է ստեղծել նոր աշխարհ, նոր մոդել»,- պարզաբանել է օրինագծի հեղինակներից մեկը։

Օրինագիծը խորհրդարան է մտել գենդերային հավասարության հարցերի նախարարի նախաձեռնությամբ։ Նրան իր աջակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը։ Նախարարի հասցեին հնչել են քննադատությունները, կարծում են, որ նա ներխուժում է ծնողական իշխանության լիազորությունների մեջ։

Մանկական հոգեբան Պիեր Կանուին նշել է, որ ծնողներն ունեն այլ միջոցներ իրենց երեխաների վարքը շտկելու համար. «Պետք է լինեն սահմաններ, մենք պետք է արգելենք որոշ արարքներ։ Մենք պետք է սովորեցնենք երեխաներին, այլ ոչ թե համարենք նրանց թագավորներ։ Բայց կարևոր է հրաժարվել ֆիզիկական ճնշումից և դիմել ավելի քաղաքակիրթ եղանակներին, ինչպիսիք են լեզուն և դրական հույզերը»:

Օրինագիծը դեռ պետք է քննարկվի Սենատում։ Եթե այն հավանության արժանանա խորհրդարանի վերին պալատում, Ֆրանսիան կդառնա աշխարհում 25-րդ երկիրը, որտեղ արգելվում է երեխաների մարմնական պատիժը։ Բայց և այնպես, օրենքն ունի դեկլարատիվ բնույթ. օրենքը խախտելու համար ծնողներին պատասխանատվության ենթարկելու մասին դեռ խոսք չկա։
 

Placeholder