ՀՀ նախագահ. Հայ-ռուսական հարաբերությունները թարմացման կարիք ունեն
Քաղաքական
14:15 03/12/2018
Հայաստան

ՀՀ նախագահ. Հայ-ռուսական հարաբերությունները թարմացման կարիք ունեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին և նորաստեղծ «Լազարյան ակումբի» մի խումբ անդամների, որոնք Երևանում մասնակցել են ակումբի առաջին նիստին:

ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, նախագահ Սարգսյանը նշել է, որ այն կարող է արդյունավետ հարթակ դառնալ տարբեր քննարկումների համար:

Նրա խոսքով՝ թեև հայ-ռուսական հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են, սակայն, ժամանակին համընթաց, դրանք թարմացման, ընդլայնման կարիք ունեն՝ ընդգրկելով նոր ուղղություններ ու ծրագրեր, ներգրավելով նաև երիտասարդ սերնդին:

Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է կրթության, մշակույթի, գիտության ոլորտում առկա հսկայական ներուժը և այն առավելագույնս օգտագործելու կարևորությունը:

Placeholder
ՀՀ նախագահ. Հայ-ռուսական հարաբերությունները թարմացման կարիք ունեն