Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար չի ընտրվի
Քաղաքական
10:00 03/12/2018
Տարածաշրջան

Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար չի ընտրվի

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կազմակերպության գլխավոր քարտուղար չեն ընտրի մինչև 2019 թվականը։

ՌԲԿ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպում նախատեսված է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։

«Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու։ Օրակարգն ուղարկվել է հանդիպման բոլոր մասնակիցներին»,-ասել է Գասպարյանը։

Գլխավոր խորհրդականը նաև հայտնել է, որ մինչ այս տարվա վերջ ՀԱՊԿ շրջանակում նոր հանդիպում չի նախատեսվում, այդ պատճառով նոր քարտուղարի անունը մինչև նոր տարի հայտնի չի լինի։

Placeholder