Էրդողան. Այս պահին Թուրքիայում ապրում է շուրջ 100.000 հայ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հրավիրված «Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերել է Հայոց ցեղասպանության թեմային։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էրդողանը այդ առնչությամբ մասնավորապես ասել է. «Ցեղասպանության հարցը եկեք թողնենք պատմաբաններին: Մեր պատմության մեջ նման դեպք չի եղել: Մենք պատրաստ ենք ամեն տեսակ քննարկումների»:
Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայերին, ասել է.
«Այս պահին Թուրքիայում ապրում է շուրջ 100.000 հայ։ Սրանցից միայն 30 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, մնացածը Հայաստանից արտագաղթած ու մեր երկրում հաստատված ապօրինի միգրանտներ են։ Բայց մենք նրանց չասացինք, թե դուք Թուրքիայի քաղաքացիներ չեք և ձեզ վտարում ենք մեր երկրից։ Մենք մարդկայնորեն վարվեցինք նրանց հետ և այդպես էլ շարունակում ենք։ Նրանք մինչև հիմա շարունակում են ապրել մեր երկրում»։
Հիշեցնենք, որ Էրդողանի՝ Արգենտինա կատարած այցից առաջ, արգենտինահայերը բողոքի ակցիա էին կազմակերպել։
Հարակից հրապարակումներ`
- Արգենտինահայերը Էրդողանի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել
- Հայկական գերեզմանոցի վրա զուգարան կառուցած թուրք քաղաքապետ. «Պետք է ուշադրություն դարձնենք ծպտյալ հայերին»
- Թուրք գործիչ․ «Թուրքիայում այսօր կա 37․055 ծպտյալ հայ ընտանիք»
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց