Մեգան Մարքլն իր նախկին օգնականին հասցրել է արցունքների
Հասարակություն
19:13 03/12/2018
Աշխարհ

Մեգան Մարքլն իր նախկին օգնականին հասցրել է արցունքների

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի օգնականն ազատվել է այն բանից հետո, երբ Սասսեքսի դքսուհին իր պահանջներով նրան հասցրել է արցունքների։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Daily Mail-ին։ Սկզբնաղբյուրի զրուցակիցը նշել է, որ Մարքլի օգնականը չի դիմացել ծանրաբեռնվածությանը, ինչը «բավականին շատ է եղել 39-ամյա կնոջ համար»։

«Նա աշխատում էր մեծ ճնշման տակ, և վերջիվերջո այն չափազանց շատ է դառնում»,- ասել է աղբյուրը։

Նա ընդգծել է, որ Մեգան Մարքլի պահանջները չափազանց շատ էին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեգան Մարքլի օգնականն վեց ամսի աշխատելուց հետո անսպասելի ազատվել էր աշխատանքից։
 

Placeholder