Իսլամական կոնֆերանսի մասնակիցներին Բեռլինում խոզի մսով են կերակրել
Հասարակություն
09:51 03/12/2018
Աշխարհ

Իսլամական կոնֆերանսի մասնակիցներին Բեռլինում խոզի մսով են կերակրել

Բեռլինում տեղի ունեցած գերմանական իսլամական 12-րդ կոնֆերանսի մասնակիցներին, որպես նախուտեստ, խոզի մսից պատրաստած երշիկ են առաջարկել։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Die Welt-ին։

Նախուտեստի վրա ուշադրություն է դարձել լրագրող Թունկայ Օզդամարը, ով միջոցառումից լուսանկարներ է հրապարակել իր թվիթերում։

«Բուֆետում կրկին  խոզի միս էր, մատուցեցին խոզի մսից պատրաստված երշիկ։ Ի՞նչ է դրանով ուզում ասել ներքին գործերի նախարարությունը։ Տեղին կլիներ խոզի միս չուտող մահմեդականների նկատմամբ հարգանք դրսևորել»,- գրել է նա։

Որոշ մահմեդական հյուրեր հազիվ են զերծ մնացել երշիկը համտեսելուց։

Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչ Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարությունն արդեն իսկ ներողություն է խնդրել կատարվածի համար։

Placeholder