Մնացականյանը կմասնակցի  ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտգործերի նախարարների նիստին
Քաղաքական
10:35 03/12/2018
Հայաստան

Մնացականյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտգործերի նախարարների նիստին

Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

Placeholder