Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արգենտինայի նախագահը G20-ի առաջնորդների համար համերգին հուզվել է
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին «Կոլոն» թատրոնում G20-ի առաջնորդների համար կազմակերպված գալա-համերգին հուզվել է։ Ռիա նովոստին գրում է, որ տեսանյութում և լուսանկարում երևում է, թե ինչպես ցուցադրության ավարտին, երբ բոլոր հանդիսականները և երկրի ղեկավարները կանգնած ծափահարել են արտիստներին, Մակրին հազիվ է արցունքները զսպել։ Նրան կատակով ժպտացել, հանգստացրել է երկրի առաջին տիկինը։
Ավելի ուշ Մակրինը Թվիթերում իր զգացումները բացատրել է Արգենտինայի և արգենտինացիների համար հպարտությամբ։
ORGULLOSO DE LA ARGENTINA Y DE LOS ARGENTINOS pic.twitter.com/gkCMUat5T0
— Mauricio Macri (@mauriciomacri) December 1, 2018