Հաշմանդամների միջազգային օրն է
1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր։ Օրվա նպատակն է հասարակությանն իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հուզող խնդիրների մասին: un.org –ից տեղեկանում ենք, որ այս տարվա թեման է՝ «Հաշմանդամների հնարավորությունների ընդլայնումը և ներառականության ու հավասարության ապահովումը»։
Այս տարի օրվա թեմայի նպատակը կոչված է ուշադրություն հրավիրել հաշմանդամների հնարավորությունների ընդլայնմանը մինչև 2030 թվականի օրակարգում շարադրված կայուն զարգացման բնագավառում նպատակներին հասնելու ենթատեքստում։
Մինչև 2030 թվականն օրակարգը ուղղված է մոլորակի բոլոր բնակիչների բարեկեցության ապահովմանը։ Հաշմանդամները կարող են իրենց ներդրումն ունենալ այդ խնդրի լուծմանը՝ ներառյալ գործունեությունն աղետների մեղմացման, մարդասիրական գործողությունների և քաղաքաշինության բնագավառներում։
Կառավարությունը, հաշմանդամություն ունեցող անձիք, նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները, ակադեմիական հաստատությունները և մասնավոր սեկտորը կարող են համատեղ օգնել կայուն զարգացման ոլորտում նպատակին հասնելու համար։
Նշենք, որ 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիային:
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների արժանապատիվ իրացումը. ՄԻՊ
- Արցախում առաջնահերթ կարևորություն ունի հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանությունը. ԱՀ ՄԻՊ
- Հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, մեկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կավելանան
- Ավելացվել են հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց լսողական սարքերի և հաշմանդամի սայլակների քանակները
- Մեր խնդիրն է հաշմանդամություն ունեցող անձանց ներառել, ոչ թե նրանց առջև դռները փակել. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան