Հասարակություն 12:44 05/12/2018 Հայաստան

Քաղաքացիական վերահսկողությունը իսպառ բացակայում է. Իրավապաշտպան

«Հայաստանում պաշտպանական համակարգը պետք է փոխվի իր ամբողջ կոնցեպտով, այսինքն պետք է ստեղծել պաշտպանական համակարգ»,- «Մարդու իրավունքների խախտումները զինված ուժերում. որո՞նք են լինելու բարեփոխումներն ու կուսակցությունների առաջադրած լուծումները» թեմայով քննարկմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը։

Նա նշեց, որ այս տարիների ընթացքում  պաշտպանական համակարգ չեն ստեղծել, ստեղծել են բանակ, ամբողջ պաշտպանությունը եղել է բանակի ուսերին, ինչն անթույլատերլի է Հայաստանի նման  փոքր պետության համար։

«Պաշտպանական համակարգում պետք է ներգրավված լինի ամբողջ պետությունը իր առողջապահությամբ, փրկարար ծառայությամբ, գյուղատնտեսությամբ, կրթությամբ։ Սկսած յուրաքանչյուր զինվորից վերջացած յուրաքանչյուր քաղաքացիով պետք է ներգրավված լինեն պաշտպանական համակարգի մեջ»,- ասաց Գ. Սաֆարյանը։

Նրա խոսքով, այս փիլիսոփայության մեջ ունենալու են շատ մեծ հանրային վերահսկողություն. «Բանակն ամբողջությամբ ներգրավված է լինելու  հասարակության մեջ այլ ոչ թե տարանջատված հասարակությունից»։

Գ. Սաֆարյանն ասաց, որ Հայաստանում առհասարակ ստեղծվել է Սովետական բանակի փոքր տեսակ, ինչը  կոնցեպտուալ առումով  անթույլատրելի է։ «Խորհրրդային բանակում կային  բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք անցան մեր բանակ»,- նշեց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը։

Քննարկմանը ներկա  «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Ներսիսյանն ասաց, որ բանակի ներքին կանոնակարգերում պետք է փոփոխություններ մտցվեն. «Բանակի ներքին կանոնակարգերը  Խորհրդային միությունից  են մնացած, որոնք ինձ համար հին են, փոփոխության կարիք ունեն»։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունից Հայկ Փայտյանն ասաց, որ իրենց կուսակցության տեսլականը բանակի վերաբերյալ և ընդհանրապես կայանում է  հետևյալում. «Մենք առաջարկում ենք կոնկրետ մեխանիզմներ։ Երևի թե ոչ մի հայ չլինի, որ համակարծիք չլինի հնչեցված տեսակետներին, որ պետք է փոխվի։ Բայց ինչպե՞ս փոխել։ Համաձայն եմ, որ պետք է պաշտպանական համալիր ստեղծվի։  Հստակ մեխանիզմներ են պետք կոնկրետ թիրախային խնդիրները լուծելու համար»։

Նա համաձայնվեց Գ. Սաֆարյանի հետ, որ բանակը թալանվում է։ «Ամենասարսափելին պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն է»,- ընդգծեց նա։

Հայկ Փայտյանն  ասաց, որ պետք է կրթության դերը մեծացվի բանակում, կրթություն-բանակ կապը պետք է  շատ ամուր լինի, բանակում անցկացվեն դասընթացներ։

«Ժամանակի ընթացքում պետք է անցում կատարենք  պրոֆեսիոնալ բանակի, որովհետև, կարծում ենք, որ Հայաստանի պաշտպանությունը պրոդուկտիվ կառուցելու համար պրոֆեսիոնալ բանակի կարիք ենք ունենալու, բայց ժամանակի ընթացքում։ Պրոֆեսիոնալ բանակի գործը պետք է լինի զուտ պաշտպանությունը, ռազմական գործողություններին դիմագրավելը»,-  նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչը։ 

«Մենք» դաշինքից Կարեն Սարգսյանի խոսքով, ընտրություններին մասնակցող երևի միակ ուժն են, որ իրենց ծրագրում բանակին նվիրված առանձին գլուխ ունեն։

«Երեք դրույթ կա։ Առաջին՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վերանայումն է հօգուտ Հայաստանի։ Խոսքը վերաբերում է նրան, որ եթե մեր շահից բխում է,  օրինակ, գնել ռազմական տեխնիկա Շվեդիայից, և դա հակասում է  ՀԱՊԿ-ի ինչ-որ պայմանագրի, ՀԱՊԿ  այդ պայմանագիրը չեղարկվում է։

Երկրորդ՝ աշխատավարձերի բարձրացում 25 տոկոսով։ Երրորդ՝ հենց 2019 թվականից սկսած  անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի, ձևավորվի 25  հազարանոց զորախումբ, որն ամբողջությամբ իր վրա կվերցնի սահմանի դիրքերի անվտանգություն ապահովելը։ Ամբողջությամբ նախատեսում ենք հենց 2019 թվականի երկրորդ կեսից  18 տարեկան զորակոչված երեխաներին հետ պահել դիրքերից», -ծրագիրը դրույթները ներկայացրեց Կ. Սարգսյանը։

Հայ Յեղափոխական դաշնակցությունից Արթուր Եղիազարյանն ասաց, որ իրենց ծրագրային դրույթներից է՝ բանակում պետք է զինվորը, սպան ապահոված լինեն սոցիալական առումով, զարգանա  ռազմարդյունաբերական համալիրը։ Նա նշեց, որ բանակը միակ կայացած պետական համակագն է, բայց որն ունի բազմաթիվ թերություններ։ 

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ այսօր քարոզարշավում  խոսակցություն չկա, թե ինչքան են բանակում զոհվում ոչ թե թշնամու գնդակից,  այլ ոչ կանոնադրային հարաբերոթյուններից, ինչքան բռնություն կա բանակում։

«Այս թեման պետք է դառնա առաջնային, որպեսզի փրկվեն մարդկային կյանքերը։ Պետք է վերացնել անպատժելիությունը,  բռնի մթնոլորտը, իրավապահ մարմինները բացահայտեն  այդ հանցագործությունները։ Հենց հիմա էլի չեն աշխատում ոչ զինվորական դատախազությունը, ոչ քննչական կոմիտեն։ Գրեթե բոլոր դեպքերը չեն բացահայտվում։ Անպատժելիության, բռնության մթնոլորտը ստեղծում է  այս իրավիճակն ու այս զոհերը»,- ասաց իրավապաշտպանը։ 

Նա նաև նշեց, որ այսօր քաղաքացիական վերահսկողությունը իսպառ բացակայում է, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծես ընդառաջ չի գալիս քաղհասարակությանը, ինչը բավականին ամրապնդվել էր վերջին տարիներին, երբ քաղհասարակության կազմակերպությունները շատ լավ աշխատում էին, համագործակցում էին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:22
ՀՀ նախագահն այն գործիչներից է, ով մտածում է՝ ինչ դեր կարող է ունենալ երկիրը քաղցի հարցը հաղթահարելու գործում. Բիսլի
Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին
Աղբյուր` Panorama.am
17:17
Սուր շնչառական վարակներով հիվանդներից գերակշիռ մասը շարունակվում է բաժին ընկնել երեխաներին
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը  շարունակվում է: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Բոհեմ» թատրոնը հանդիսատես-թատրոն կապի սերտացման նպատակով կայք է ստեղծել
«Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է»,- ասում է թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը։
Աղբյուր` Panorama.am
16:47
Փաշինյանի ուղիղ հանձնարարականն Անանյանին
«Մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբեմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը համագործակցում է հայաստանյան կուսակցություններից մեկի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Սուրբ Սարգսի տոնը՝ մայրաքաղաքում
Երևանի Ս.Սարգիս եկեղեցուց այսօր մեկնարկել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները: Մաշտոցի անվան հին ձեռագրերի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հարսնացուներ «փախցնելու» հաճախակի դեպքեր՝ Ախալքալաքում
Վրաստանում 2004 թվականից սկած այս հանցագործության համար պատիժը աստիճանաբար խստացվել է:
Աղբյուր` Panorama.am
15:46
Կասպյան գավաթ մրցաշարում Արման Միքայելյանը կես միավորով է զիջում առաջատարներին
Իրանում շարունակվում է Կասպյան գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է 11 երկրի 79 շախմատիստ, այդ թվում`7 գրոսմայստեր: Մրցաշարում...
Աղբյուր` Panorama.am
15:31
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մյունխենյան 55-րդ անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
15:20
«Աստղային պատերազմների» նոր մասի նկարահանումներն ավարտված են
Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հայտարարել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր՝ 9-րդ մասի ավարտի մասին։ kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Եվրամիությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը հայտարարել է, որ Եվրամիությունը որոշում է ընդունել Կերչի նեղուցի միջադեպի հետևանքով Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հոլանդիայի իշխանությունները դեմ են, որ հոլանդական դպրոցներում թուրքերենի դասընթացներ անցկացվեն
Թուրքիայի իշխանությունները մեծապես անհանգստացած են, որ եվրոպական երկրներում ապրող թուրքական համայնքը ժամանակի ընթացքում կարող է մոռացության...
Աղբյուր` Panorama.am
14:38
Հռոմի իշխանությունները զբոսաշրջիկների սև ցուցակ կկազմեն
Հռոմի իշխանությունները մտադիր են օտարերկրացի զբոսաշրջիկների սև ցուցակ կազմել։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այնտեղ հայտնված անձանց...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արցախում գալիք ընտրությունների առթիվ ԱԺԿ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը երկրում ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
14:14
Եվրասիական փորձագիտական ակումբը ՀՀ տնտեսության զարգացման վիճակը 2018-ին գնահատում է բավարար
2018 թվականը  Հայաստանի համար դժվար տարի էր այն իմաստով, որ բազմաթիվ քաղաքական իրադարձություններ իրենց էական ազդեցություն են թողել ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:00
Էրդողանը հայտարարել է Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ գործողությունների հնարավորության մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ սիրիական Իդլիբ քաղաքում Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը կարող են համատեղ գործողություն...
Աղբյուր` Panorama.am
13:44
Ինձ համարում էի «Ոսկե գնդակի» դափնեկիր. Ռիբերի
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մինչ այժմ չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե 2013 թ. ինչու չստացավ «Ոսկե...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ. ՊԲ
Փետրվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
13:15
Թբիլիսիի քաղաքապետարանը դեմ է երկնաքերի կառուցմանը
Թբիլիսիի քաղաքապետարանը դեմ է Վրաստանի մայրաքաղաքի Ալեքսիձե փողոցում 51 հարկանի շենքի կառուցմանը: «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
12:56
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի շուրջ 700 միլիոն դոլարի օգնություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված օրինագծերի փաթեթը, համաձայն որի Կիևին գրեթե 700 միլիոն դոլար օգնություն...
Աղբյուր` Panorama.am
12:40
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Աղբյուր` Panorama.am
12:29
Պուտինն ու Լուկաշենկոն հիմա էլ հոկեյ են խաղացել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում կայացած հանդիպումից հետո հոկեյ են խաղացել...
Աղբյուր` Panorama.am
12:16
Ժիրայր Սեֆիլյան. Երկրապահը պետք է լուծարվի
Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեդիլյանը կարծում է, որ Երկրապահ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Մնացականյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ: ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Մոսկվայի բանտում պահվող հայ վիրաբույժի խափանման միջոցը փոխվել է
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և  այդ երկրում Հայաստանի դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարարության հետ հաջողվել է...
Աղբյուր` Panorama.am
11:37
Մնացականյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Մյունխենում նախօրեին Հայասատնի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների...
Աղբյուր` Panorama.am
11:28
Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվել է երկրորդ ինկուբացիոն շրջանը
Beeline Ստարտափ Ինկուբատորի երկրորդ ցիկլն ավարտած ռեզիդենտ ստարտափներն ելույթ  են ունեցել ներդրողների առջև։  Demo Day միջոցառմանը...
Աղբյուր` Panorama.am
11:15
Վարոսյան. Նման երևույթի դեպքում փաստաբանի արտոնագիրը ոչ միայն պետք է դադարեցվի, այլ մանր-մանր կտրտվի, հետո այրվի
Փաստաբան Երվանդ Վարոսյանը համարում է, որ սեփական պաշտպանյալին հրապարակային պախարակելու համար փաստաբանի արտոնագիրը պետք է դադարեցվի:...
Աղբյուր` Panorama.am
11:00
Ոստիկանություն. «Զորեղ ապագա» ՀԿ-ի նախագահը մի քանի մլն դրամ է հափշտակել
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն...
Աղբյուր` Panorama.am
10:48
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվիայի Հանրապետության նախագահի տիկին Դալիա Գրիբաուսկայտեին՝ Լիտվայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը
15:45 15/02/2019

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}