Հասարակություն 12:36 07/12/2018 Հայաստան

Թամարա Ալոյան. Ցավոք, 30 տարվա ընթացքում դասեր չքաղեցինք

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորի խորհրդական Թամարա Ալոյանը երկրաշարժի տարիներին Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի Ապարանի շրջկոմի առաջին քարտուղարի պատասխանատու պաշտոնն է զբաղեցրել, եղել Կենտկոմի պլենումի անդամ և զգալի ներդրում ունեցել աղետի արձագանքման, տուժածներին օգնություն ցուցաբերելու կազմակերպչական հարցերում:

Երկրաշարժի օրերի հիշողությունների, կատարած աշխատանքների, դրանից քաղած դասերի մասին Panorama.am-ը  զրուցել է տիկին Ալոյանի հետ։

«30 տարի անցավ... ես ամեն ինչ տեսա այդ օրերին։ Լացող տղամարդիկ, գժված կանայք, սարսափահար երեխաներ... 30 տարի առաջ կատարվածից մենք դասեր չքաղեցինք։ Այսօր էլ կա աղետի գոտի հասկացությունը, այն պետք է վերացած լիներ։ Դա իսկապես, աղետալի էր, բայց մենք չկարողացանք մարդկանց օգնել, տուն սարքել, շատերը գնացին ու հետ չեկան... Սպիտակում բարեկամ ունեմ, մինչև հիմա փայտե տնակում են ապրում, բայց դա ժամանակավոր կացարան էր, որ կառուցեցին նրանց համար միջազգային կազմակերպությունները։ 30 տարի է՝ այնտեղ են ապրում։

Դասեր չեն քաղվել, սեյսմակայուն շենքեր չեն կառուցվել։ Արագ են կառուցում որակի հաշվին։ Հայաստանը սեյսմակայուն գոտում չէ, Երևանն էլ տեկտոնական բացվածքի վրա է նստած։ Երևանն էլ վտանգավոր գոտի է։ Բայց այնպիսի շենքեր են կառուցում, որ երկրաշարժի դեպքում պատերը կփլվեն։ Այստեղ մոնոլիտ շենքեր են պետք, այնպիսի շենքեր, որոնք բարձիկների վրա լինեն, շարժվեն, բայց չփլվեն։  1988-ին Ճապոնիայից երկրաշարժագետներ եկան, նրանք զարմացած էին ավերածության ծավալներից, զոհերի թվից։ Մենք բացարձակ պատրաստ չէինք նման աղետի, ոչ մի ձևով, մենք՝ Ապարանը Սպիտակին ամենամոտ շրջանն էր, ամեն ինչ արեցինք ինտուիցիայով, ոչ մի տեղ այդ մասին չես կարդացել, ոչ ոք քեզ նման բան չի սովորեցրել։ Բացի այդ, մարդկանց հոգեբանական սթրեսից հանելու համար ոչինչ չի արվել»,-ասում է նա։

Թամարա Ալոյանը հայ ժողովրդին մի մաղթանք ունի՝ աղետներից հեռու մնա։ Նա վերհիշում է.

«1988 թ. դեկտեմբերի 7-ին` վաղ առավոտյան ՀԿԿ կենտկոմի մեր շրջանի պատասխանատու կազմակերպիչ Նինա Բլախինայի և գործկոմի նախագահ Մարատ Պողոսյանի հետ զբաղված էինք Բաքվից և դրա շրջակայքից բռնի տեղահանված ու Ապարանի շրջան եկած փախստականների տեղավորման հարցերով, որոնց նախորդ օրերին տեղավորել էինք քաղաքային հիվանդանոցում:
Հետաքրքիր է, որ նախորդ օրը` դեկտեմբերի 6-ին, Ապարանում տաք անձրև էր գալիս, իսկ մեր այգու խնձորենին բողբոջել էր ու ծաղկել… Շշմելու բան էր…

Ցնցումից առաջ ահավոր աղմուկ լսվեց: Ինձ թվաց, թուրքերն են հարձակվում, տանկերի շարասյուն է հզոր դղրդյունով անցնում Արագած լեռան լանջով, թվաց կրակում են: Հաջորդ պահին իմ սենյակի առաստաղն աչքերիս առաջ մի քանի անգամ դարձավ շեղանկյուն: Երբ ես ոտքի կանգնեցի ու հորդորում էի ներկաներին խուճապի չմատնվել, հաջորդ հարվածը, որ, կարծես, ներքևից դեպի վեր էր, ինձ շպրտեց կողքի սեղանի վրա, որտեղ դրված էին հեռախոսներն ու հեռակապի սարքավորումները: Ես հասկացա, որ տեղի ունեցածը երկրաշարժ էր: Մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, շուտ հասկացա։ Հանձնարարեցի անմիջապես լքել շենքը:
Երբ դուրս եկանք, առաջին հարկից ջրի խշշոց էր լսվում: Դա նշանակում էր, որ ջեռուցման մարտկոցները պոկվել էին, ու ջուրը լցվում էր շենքի ներսը: Ես նորից ուզում էի շենք վերադառնայի, որ զանգեի, բայց այդ պահին իմ կողքին հայտնվեց կապի բաժանմունքի պետ Ստեփանյան Բենիկը, և հայտնեց, որ ամբողջ АТС-ը շրջվել է, ու կապ չկա: Այդ վայրկյանին հայտնվեց մեր տան շունը (Զևս անունով հովվաշուն): Պարզվում է, որ նա մորս փեշից բռնած տնից դուրս է քաշել նրան, իսկ հետո վազել էր ինձ մոտ: Երբ ուզում էի շենք մտնել, շունն իմ ճանապարհը կտրեց և ուղղվեց դեպի դպրոց, որտեղ երեխաներս էին: Ես շան հետևից վազեցի դպրոց, որը ռայկոմին մոտ էր գտնվում: Բոլոր երեխաներն ուսուցիչների հետ արդեն դրսում էին` ահաբեկված ճչում ու լաց լինում: Փորձեցի երեխաներին հանգստացնել և տուն ուղարկել` ասելով, որ երկրաշարժն արդեն անցավ: Մեծ տղաս` Տիրանը, որն այդ ժամանակ 8-րդ դասարանում էր սովորում, գտել էր փոքր եղբորը, որ 8 տարեկան էր, գրկել ու լաց էին լինում: Տղաս մինչև հիմա հիշում է, որ դասարանի պատը փլվել էր, ու գետը երևում էր…

Ես վերադարձա կենտրոն: Մի քանի րոպե անց մի բեռնատար մեքենա կանգնեց հրապարակում` ամբողջությամբ փոշու մեջ կորած: Վարորդը (անունը չեմ հիշում) մեջից դուրս թռավ, այլայլված դեմքով մոտեցավ ու գոռաց. «Սպիտակը չկա… Աչքիս առաջ մեկ ակնթարթում ամեն ինչ հողին հավասարվեց, հասեք օգնության»: Նա կանգնած էր եղել Սպիտակի հանրախանութի առջև, իսկ ընկերը մտել էր խանութ` մեխ գնելու: Նրան հետո գտան փլատակներից` մի բուռ մեխ ձեռքում սեղմած…

Հիմա որ պատմում եմ, այդ տղամարդու ձայնն ականջներիս մեջ է, տեսարաններն աչքերիս առաջ են, կոկորդս քերվում է...
Այդ պահին խնդրեցի, որ մի հնար գտնեն կապվելու ՀԿԿ կենտկոմ ու միաժամանակ դիմեցի հրապարակում հավաքված ժողովրդին, որ հասնեն Սպիտակ` օգնության: Հանձնարարեցի ավտոկայանի պետին, որ բահեր, քլունգներ, ինչ հնարավոր էր, վերցնեին ու հասնեին Սպիտակ` մեքենաներով, ավտոբուսներով…

Ես ուզում էի զանգել։ Կապի բաժանմունքի պետն ինձ ուղեկցեց ստորգետնյա ռազմական կացարան (որը պատերազմի ժամանակ կարող էր որպես շտաբ ծառայել), որտեղ դրված էին բոլոր շրջանների հետ կապ հաստատելու առանձին հեռախոսներ: Ես դեռ չէի եղել այստեղ։ Անմիջապես ձեռքս վերցրի Լենինականի հեռախոսը, բայց ձայն չկար։ Զում չկար նաև Սպիտակի, Կիրովականի, Արթիկի հեռախոսների մեջ։ Ստորգետնյա կաբելը վնասվել էր ու կապը` կտրվել… Վերցրի Երևանին կապող հեռախոսն ու հավաքեցի ՀԿԿ կենտկոմի կառավարական կապի հեռախոսահամարը: Ինձ պատասխանեց այն ժամանակ Մոսկվայից մեզ մոտ նշանակված ՀԿԿ երկրորդ քարտուղար Կոչետկովի օգնականը, փոխանցեց Կոչետկովին: Ես նրան ասացի, որ ահավոր երկրաշարժ է տեղի ունեցել և Սպիտակը չկա: Նա պատասխանեց. «Не паникуйте, Тамара! Вы что – своими глазами видели, что Спитака нет?» ու անջատեց հեռախոսը…

Ես նորից զանգեցի և օգնականին խնդրեցի, որ միացնեն ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին։ Օգնականն ասաց, որ հիմա Կենտկոմի բյուրոյի նիստ է ընթանում։ Ասացի նշանակություն չունի, սենյակում առաջին քարտուղարի մոտ հեռախոս կա, կապ տվեք: Երբ վերջապես ինձ միացրեցին Սուրեն Գուրգենիչին, առաջին հարցը, որ տվեցի բարևից հետո, այս էր. «Դուք երկրաշարժը չե՞ք զգացել»: Ասաց` զգացել են: Երկրորդ հարցս էր. «Եվ ի՞նչ եք արել»: Ասաց՝  ստուգել են ատոմակայանին ոչինչ չի եղել, հիմա շարունակում են բյուրոյի նիստը: Ես այդ պահին ուղղակի գոռացի հեռախոսի մեջ. «Խնդրում եմ, Սուրեն Գուրգենիչ, անմիջապես դադարեցրեք բյուրոյի նիստը: Սպիտակը չկա, ու ես խոսում եմ ստորգետնյա զինվորական շտաբից, որտեղ չեն աշխատում Կիրովականի, Սպիտակի, Լենինականի ու Արթիկի հեռախոսները: Դա նշանակում է, որ կենտրոնը Լենինականն է»: Ես այդպես էի մտածում, քանի որ գիտեի, որ նախկինում այնտեղ էլի է երկրաշարժ եղել:

Ես այն ժամանակ շատ համարձակ կին էի, հիմա էլ... Ասացի, դադարեցրեք նիստը, ինչ նիստ, ի՞նչ բյուրո։ Դուք խայտառակ եք լինում։ Սպիտակը չկա։ Պատասխանեցին՝ Սպիտակի քարտուղարն է հաստատվում։ Ասացի՝ ի՞նչ կապ ունի։

Իմ զանգից անմիջապես հետո բյուրոյի նիստը դադարեցրել են: Այդ օրը բյուրոյում հաստատվում էր նաև Սպիտակի առաջին քարտուղար Նորիկ Մուրադյանը: Զանգելուց հետո ես մի փոքր հանգստացա, որ արդեն տեղյակ են կատարվածի մասին: Իմ զանգը տեղի էր ունեցել արդեն 12-ին մոտ։

Դրանից հետո նորից վերադարձա հրապարակ: Այդ ընթացքում արդեն ապարանցիները հասել էին Սպիտակ ու մարդկանց ավտոբուսներով բերում էին մեզ մոտ: Առաջին ավտոբուսը, որ կանգնեց հրապարակում ու բացեց դռները… Ես ներսում` նստարանների արանքում, հատակին երեխայի դի տեսա։ Ծնկներս ծալվեցին… Ավտոբուսից իջած մարդիկ ասես խելագարված լինեին: Մի կին, տնային անթև խալաթով ու հողաթափերով, խելագար ճիչեր էր արձակում ու լաց լինում… Երեխաներին էր կանչում…

Մի կերպ ինձ հավաքեցի ու մտածում էի, թե ինչ կարող ենք անել: Բարեբախտաբար` ամեն ինչ մոտակայքում էր` հիվանդանոցը, շտապօգնությունը: Բոլորին մոբիլիզացրեցինք, բայց հիվանդանոցի շենքն էլ էր վնասվել ու մտածում էին, որ կարող է հանկարծ փլվել, այնտեղ մարդ տեղավորելը վտանգավոր է: Այն ժամանակ (հիմա էլ կա) Ապարանում կար արտակարգ իրավիճակների դեպքում բժշկական և այլ տիպի օգնության բազա, որը պետք էր օգտագործել միայն պատերազմի դեպքում: Սակայն ես ասեցի, որ բացեն դռներն ու այնտեղից սկսեցին բերել պատգարակներ, վրաններ, դեղորայք և այլն: Ապարանի հրապարակը վերածվեց առաջին օգնության կենտրոնի: Իմ կենտկոմ զանգելուց քիչ անց երկնքում ինքնաթիռներ երևացին, որոնք երևի օդային հետախուզություն էին անում, հետո Երևանից օգնություն սկսեց գալ: Չնայած մեր ամբողջ բժշկական անձնակազմն արդեն ոտքի էր ելած ու մարդկանց արագ օգնություն էին ցուցաբերում: Ասացի, որ մահացածներին չբերեն մեզ մոտ, չի կարելի նման բան անել… Իսկ սկզբում բերած երեխաներին մենք թաղեցինք մեզ մոտ` Ապարանում: Նրանց ծնողներից շատերն այդպես էլ չգտնվեցին…



Հաջորդ օրերի ընթացքում Ապարան բերվեց շուրջ 6000 սպիտակցի, որոնցից մոտ 800-ը երեխաներ էին: Հետո նրանց անուն-ազգանունները գրանցեցինք, դրսում վրան էինք խփել, մեջը քարտուղարուհին նստած գրում էր անունները, հաշվառում ու ինչպես Բաքվի փախստականներին էին մարդիկ տարել իրենց տները, այս անգամ էլ սպիտակցիներին էին տեղավորում սեփական տներում: Բնակելի շենքերում չէին թույլ տալիս, որովհետև վախենում էինք, որ դրանք էլ կարող են փլվել: Ընտանիքներ կային, որ մի տարուց ավելի իրենց հարկի տակ պահեցին սպիտակցիներին, նույնիսկ բարեկամացան-խնամիացան: Մեզանից քիչ ավելի ուշ աղետի գոտի օգնության հասան հարևան վրացիները, իսկ արտերկրից առաջինը ֆրանսիացիներն ու ֆրանսահայերն էին` հիմնականում բժիշկներ, դեղորայքով, շներով։

Կեսգիշերին վերադարձանք Ապարան: Մենք դրսում էինք` վրանների մեջ, սակայն արդեն որոշ հարցեր կարգավոր էինք, ես կարողանում էի մտնել իմ կաբինետ, կապը վերականգնել էինք: Ֆրանսիացիները մոտեցան մեզ` թե մի խնդրանք ունենք. «Քանի օր է` արդեն այստեղ ենք ու չենք կարողանում կապվել մեր ընտանիքների հետ, որ ասենք նորմալ տեղ ենք հասել»: Մեր կապի հանգույցում մի շատ լավ կապավոր ունեինք` Շուրան, ինքն ասաց, որ առաջին քարտուղարներն արտակարգ իրավիճակի դեպքում արբանյակային կապի հնարավորություն ունեն, որը ստեղծել էին Բյուրականի աստղադիտարանի մասնագետները: Այդ մասին ես տեղյակ չէի: Երեք րոպե հետո մենք միացանք Փարիզ, և այդ մարդիկ կարողացան խոսել իրենց բարեկամների հետ: Նրանք նույնիսկ զարմացել էին, որ Երևանից չէին կարողացել կապվել Ֆրանսիա, իսկ Ապարանից հաջողվեց:

Ես այդ ժամանակ հասկացա, որ մենք բացարձակ պատրաստ չէինք նման աղետի, նույնիսկ երկրի ղեկավարությունը չէր պատկերացնում, թե դա ինչ հետևանքներ կարող էր ունենալ: Ես մասնագիտությամբ ֆիզիկոս եմ և որոշ չափով ծանոթ էի այդ երևույթին: Օրինակ` մեր շան հետ կապված մայրս հետագայում պատմում էր, որ աղետից մի քանի օր առաջ շունն անընդհատ թաթերը քսում էր գետնին` վերցնում-դնում, որ մայրս նույնիսկ մտածել էր, թե թաթերի տակ վերք է եղել, որն անհանգստացնում է կենդանուն: Երեք օր շարունակ շունն այդ վիճակում է եղել: Փաստորեն` զգացել է, որ երկրաշարժ է լինելու: Լուրեր էին տարածվում, թե այդ երկրաշարժը սարքել են, բայց տեսեք, թե բնությունն ինչպես էր մեզ զգուշացնում: Բացի այդ` իմ հայրական տանն ապրող փրկված սպիտակցիները պատմում էին, որ ուղիղ մի օր առաջ նույն ժամին թույլ ցնցում են զգացել:

Ինչևէ։ Հրապարակում վրաններ խփելուց հետո ես հանձնարարեցի, որ ֆերմաներից թարմ կաթ կթեն, բերեն գրկի երեխաների համար: Տեղում տաքացնում-եռացնում էին, դեղատներից մանկական շշեր էինք բերում, ստերիլիզացնում, կաթ լցնում, մտնում ավտոբուսներն ու բաժանում երեխաներին: Կաթից բացի նաև դեղորայք, սնունդ էինք բաժանում, որ ուտեն, նոր ճամփա ընկնեն Երևան: Առաջին օրվա հոսքը շատ մեծ էր, բայց հետո մարդիկ չէին հեռանում, մնում էին փլատակների մոտ, որ իրենց հարազատներին գտնեն: Մենք ստիպված փռում հաց էինք թխում, տաք ճաշեր եփում ու կաթսաներով ուղարկում Սպիտակ:

Դեկտեմբերի 14-ին առատ ձյուն եկավ: Մի մետր ձյուն դրեց: Ժողովուրդն արդեն տաքության, տաք հագուստի, վառարանների կարիք ուներ: Իմ մոտ շտաբի նման մի բան էր ձևավորվել, ինչ պետք է լինում, զանգում էի կենտկոմ, առողջապահության նախարարին (այն ժամանակ Նարիմանովն էր), ասում էի ինչ է պետք` շտապօգնության մեքենաներ և այլն: Ցիստեռններով խմելու ջուր էինք ուղարկում: Կողքի շրջանների քարտուղարներին էլ էի ներգրավել, որ իրենք էլ օգնեն, մարդկանց իրենց շրջաններում էլ տանեն, տեղավորեն:

Զոհվածների դիերը փլատակներից հանում էին, շարում փողոցում, չգիտեին ինչ անել… Էլ չթողեցինք, որ բերեն մեր մոտ: Դե ես գնում-գալիս էի Սպիտակ, այնտեղ խոսեցի, մտածեցինք, որ մահացածների դիերը պետք է մի տեղ հավաքել, որ մարդիկ կարողանան գալ, տեսնել-գտնել իրենց հարազատներին: Որոշեցին, որ ամենահարմար տեղը Սպիտակի ստադիոնն է` մեծ, ազատ տարածք: Ովքեր արդեն ճանաչել էին իրենց հարազատներին, տանում էին թաղելու, կտորի մեջ փաթաթած… Ասի` էսպես չի կարելի …



Հիշում եմ` այնտեղի գործկոմի նախագահը` Ասատրյան Պավլիկը, հույսը կորցրել էր, որ կնոջը կգտնեն սեփական տան փլատակներից ու արդեն տրակտոր էր բերել փլատակները մաքրելու համար, մեկ էլ իմ եղբայրը, որ դահուկորդ սպորտսմեն էր ու իր ընկերների հետ նույնպես մասնակցում էր փրկարարական աշխատանքներին, ձայն է լսում… Զգուշորեն քանդելով ու դույլերով քիչ-քիչ հողը հանելով` փրկում են կնոջը: Երեք աղջիկ ունեին, հետո էլ մի տղա ունեցան… Ու միշտ ասում էր Ասատրյանը. «Իմ կնոջը դուք եք ինձ նվիրել, թե չէ ես արդեն հույսս կորցրել էի ու քիչ էր մնացել տրակտորով սպանեի կնոջս»։

Շատ այդպիսի դեպքեր եղան… Հետո մարդիկ կային, որոնց երեխաներին ուղարկել էին Երևան, չէին կարողանում գտնել նրանց, ով մնացել էր Ապարանում, ավելի հեշտ էր գտնվում: Հետագայում մենք ստեղծեցինք նաև երեխաների որոնման խումբ, որպեսզի իմանանք, թե ում ուր են տանում: Սկսեցինք ցուցակներ կազմել, լուսանկարներ անել, իրենք էին նկարներ բերում, հետո դրանցով գտնում էինք երեխաներին… Մինչև հիմա էլ այդ ցուցակները կան…

Սպիտակի երկրաշարժից հետո մեր ժողովրդի մեջ շատ բան փոխվեց` հոգեբանությունը, մտածելակերպը: Շատ բաներ խաթարվեցին ու աղճատվեցին: Երբ արտասահմանից սկսեցին օգնություն բերել ու բաժանել, այդ ժամանակ մարդիկ սկսեցին խլել իրարից, թալանել օգնության բեռները… Մարդկանց մեջ ընչաքաղցություն առաջացավ: Մարդիկ, որ ամեն ինչից զրկվել էին, սկսեցին ամեն միջոցի դիմել… Իհարկե, չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, բայց երկրաշարժից առաջ իրավիճակն այլ էր: Այն, ինչ երկրաշարժից հետո փոխվեց ժողովրդի հոգեբանության մեջ, երևի դեռ երկար չի վերականգնվի: Ու պիտի ասեմ, որ դրա համար որևէ ջանք չի արվում։

Դրանից է, որ մարդիկ հիմա նյարդային են, բռնկուն, անհադուրժող, բայց նրանք նույն մարդիկ են, որ երկրաշարժի ժամանակ օգնում էին, փրկում էին իրար: Փրկարարական աշխատանքների ժամանակ Ապարանից 10 մարդ մնաց փլատակներում` մյուսներին օգնելիս… Մարդ կար, որ աղետի գոտուց վերադառնալուց հետո ինֆարկտ ստացավ` ծանր ապրումներից… Օրինակ` իմ ամուսնու եղբայրը, որ ժամանակին կորցրել էր իր երեխային, մանկապարտեզի փլատակներում էր աշխատել ու վերադառնալուց հետո ասաց, որ էլ չի դիմանում… Որ երեխաների լացն անընդհատ իր ականջներում է ու միանգամից ծնկի եկավ կանգնած տեղը… Ինֆարկտ էր ստացել, մի կերպ փրկեցինք…

Այսինքն, ավերմունքը շարունակվում էր նաև երկրաշարժից հետո` բարոյական, հոգեբանական… Որի դեմ մենք առ այսօր ոչինչ չենք արել:

Աղետի, պատերազմի ժամանակ մեր ժողովրդի վրա մի գերբնական ուժ է գալիս, մենք կարողանում ենք ամեն դժվարության ու ծանր բանի դիմակայել, հաղթահարել, հարատևել։ Ու հարատևելու ենք։ Այս նոտայով եկեք ավարտենք, ամենավատ իրավիճակում էլ հույսը չպետք է կորցնել, հենց կորցրեցիք, դա կործանում կբերի։ Ցանկացած պարագայում պետք է ձգտել ելքեր գտնել»,-ամփոփում է զրույցը տիկին Ալոյանը։

Լուսանկարում Թ. Ալոյանը լեհ փրկարարների հետ քննարկում է ապագա փրկարարական դասընթացները («Վերածնված Հայաստան» ամսագրի 1989 թ. ապրիլյան համարից)



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:42
ԵԺԿ նախագահ. Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատումը պետք է հարգել
Հայաստանի դատական համակարգի արմատական բարեփոխման կոչերի համատեքստում Հայաստանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել, որ ցանկացած բարեփոխում...
Աղբյուր` Panorama.am
20:31
Օսմանյան Ստամբուլում ապրող հայերի տվյալները՝ առցանց
Ներկայացված են տվյալներ 1779-1914 թվականներին ծնված շուրջ 46 հազար մարդու մասին։
Աղբյուր` Panorama.am
20:22
Սարգիս Աթաբեկյանը՝ խուլերի շախմատի ՀՀ 14-րդ առաջնության հաղթող
Մայիսի 18-ից 20-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է խուլերի շախմատի Հայաստանի Հանրապետության 14-րդ առաջնությունը, որին...
Աղբյուր` Panorama.am
20:12
Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունն ավելացել է. առաջատարը կոնյակն է
2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունն ավելացել է։ Խմիչքների արտադրության ծավալով առաջատար է կոնյակը:...
Աղբյուր` Panorama.am
20:03
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում մայիսի 22-ին շրջանների զգալի մասում, 23-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Ադեկվադ»-ի անդամները բերման են ենթարկվել
Քիչ առաջ ոստիկանները «Արամ Խաչատրյան» համերգասրահից բերման են ենթարկել «Ադեկվադ» նախաձեռնության անդամներին, այդ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել են ընտանիքների ապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:49
Պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն»-ում այցելել են հացադուլ հայտարարած անձանցալ
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարած այց են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ և ուսումնասիրել հացադուլ հայտարարած...
Աղբյուր` Panorama.am
19:44
25-60 տարեկանների ձյուդոյի վետերանների բաց առաջնություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Մարզաձևերի զարգացման համալիր հանրապետական կենտրոնի (նախկին ՄԻԿԱ) մարզադահլիճում առաջին անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Կարկուտը վնասել է Տավուշի մարզի 8 գյուղերի ցանքերն ու պտղատու ծառերը
Մայիսի 20-ի կարկտահարությունը զգալի վնասներ է պատճառել Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ և Խաշթառակ համայնքների, Բերդ համայնքի` Բերդ, Չինչին,...
Աղբյուր` Panorama.am
19:30
Էր-Ռիյադը սաուդցիներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր–Ռիյադի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աժլան ալ Աժլանը իր հայրենակիցներին կոչ է արել հեռու մնալ...
Աղբյուր` Panorama.am
19:21
«Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև պարտադիր և ընդհանուր «վեթթինգ»-ի գաղափարի առնչությամբ». ԵԽ ԵՄ-ՀՀ պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմ
Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
19:11
Դիտակում վեց թեկնածուներից հինգը կանայք են
Հունիսի 9-ին ավագանու անդամի հերթական ընտրություններ են անցկացվելու նաև Արարատի մարզի Դիտակ գյուղում։ ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
19:02
Լիտվայի նախագահն աշխատասենյակներում իր դիմանկարների քանակով ռեկորդ է սահմանել
Նախագահի դիմանկարները Լիտվայի պետական գերատեսչություններում ավելի հաճախ են հանդիպում, քան այլ ժողովրդավարական երկրներում: news.mail.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
18:55
Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել
Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի կազմում ընդգրկված 140 զինվորականի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել։ Նրանք...
Աղբյուր` Panorama.am
18:48
Չինաստանում չեն ցուցադրել «Գահերով խաղն» ԱՄՆ-ի հետ առևտրային վեճի պատճառով
Չինաստանում չեն ցուցադրել  «Գահերով խաղը» սերիալի վերջին մասը ԱՄՆ-ի հետ ունեցած առևտրային վեճերի պատճառով։ echo.msk.ru կայքը,...
Աղբյուր` Panorama.am
18:39
ՀԲՖ-ն կոչ է անում պաշտոնյաներին հեռու մնալ բռնցքամարտից
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որը մեջբերում ենք ստորև։ «Այսօր սպորտի և երիտասարդության...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաստաթղթերն ընդունել ամեն օր. նախարարը` տնօրեններին
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առցանց տարբերակով հերթագրված առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները կարող են...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամաս
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս: ՊՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Թուրք օգտատերերի արձագանքը՝ ռուսների հետ S-500-ների համատեղ արտադրության թեմային
Համացանցի թուրքական տիրույթում, ինչպես նաև երկկողմ փորձագիտական շրջանակներում, մեծ աղմուկ է հանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի...
Աղբյուր` Panorama.am
17:53
DRAG RACING YEREVAN 2019 ավտոմրցաշար
Երևանում անցկացվել է «DRAG RACING YEREVAN 2019» ավտոմրցաշարը, որին ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ավարտվել է Ֆելիքս Դալլաքյանի անվան վոլեյբոլի առաջնությունը
Վանաձորում անցկացվել է Ֆելիքս Դալլաքյանի անվան վոլեյբոլի մինչև 17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը, որին մասնակցել են տղաների՝ 6...
Աղբյուր` Panorama.am
17:35
Անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումներ կանցկացվեն
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են...
Աղբյուր` Panorama.am
17:27
Սպանության փորձ` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ...
Աղբյուր` Panorama.am
17:20
30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում. ՎիվաՍել-ՄՏՍ
Տարբեր մարզերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքներն այս օրերին իրազեկվում են բնակարանաշինության ծրագրում ընդգրկված լինելու մասին:...
Աղբյուր` Panorama.am
17:01
Մակունցը՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին
«Հնարավորինս սեղմ ժամկետներում կստեղծվի ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով»,- այս մասին այսօր Ազգային ժողովոււմ լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գոյությունն արդեն իսկ իրողություն է
Հարթակի միջոցով անձը հնարավորություն ունի անանուն եղանակով ներկայացնել հանցագործության մասին հաղորդում։
Աղբյուր` Panorama.am
16:47
Հայաստանը պետք է դրախտ դարձնել տաղանդների համար. վարչապետ
Կառավարությունն ինտենսիվ աշխատանքներ է տանում հանրապետությունում առկա չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնելու ուղղությամբ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:42
Նախկին զինվորականը հացադուլ է հայտարարել ՊՆ շենքի դիմաց
Նախկին զինվորական Մխիթար Ալումյանը երեկվանից երեք երեխաների հետ բողոքի ակցիա է իրականացնում պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Նա հացադուլ...
Աղբյուր` Panorama.am
16:34
Ոստիկանության արձագանքը՝ հնչող քննադատություններին
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով հորդորում է լինել օբյեկտիվ և չշահարկել ոստիկանության՝ բացառապես օրենքի և իր լիազորությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դատարանը հրապարակեց որոշումը. Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
16:23 18/05/2019

Դատարանը հրապարակեց որոշումը. Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}