Առողջություն 16:35 11/12/2018 Հայաստան

Ապագա կիթառահարին վերջին վիրահատությունն է պետք՝ ինքնուրույն քայլել կարողանալու համար

Ուղիղ  մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 11-ին Panorama.am-ը  գրել էր Հայկի երազանքի  մասին։ Ութամյա Հայկի ամենամեծ ցանկությունը ինքնուրույն քայլել է։ 29 վիրահատությունները նրան մոտեցրել են դրան, ևս մեկը ու ըստ բժիշկների, Հայկին ոչինչ չի խանգարի ինքնուրույն քայլել։

Մեկանգամյա անզգայացմամբ  ևս չոր վիրահատություն  սպասվում է հունվարին Գերմանիայում։ Դրա ընթացքում պետք է հեռացվեն ոտքերի մեջ դրված  երկաթները, որոնք տեղադրվել են վեց ամիս առաջ վիրահատության ժամանակ։

Ընտանիքը հույս ունի՝ բարի մարդիկ այս անգամ էլ իրենց կողքին կկանգնեն, ու անհրաժեշտ 3600 եվրոն կհավաքվի։



Մայրը՝ Պայծառ Ներսիսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշում է, որ արդեն կատարված վիրահատությունների, բժիշկների նշանակած պարապմունքների արդյունքում Հայկն ամեն օր նոր հաջողություններ է գրանցում։ Արդեն կարողանում է առանց օրթեզների ու քայլակի տան մեջ մի քանի քայլ անել։

Հայկը հաճախում է ոչ ներառական դպրոց, սովորում է Երևանի թիվ 154 դպրոցի երկրորդ դասարանում, լավ է սովորում։ Առավոտյան բարձր դասարանների աշակերտները գալիս են, Հայկին օգնում, աստիճաններից իջեցնում, դպրոց ուղեկցում, հետո օգնում են տուն վերադառնալ։ Տնօրենն ու ուսուցիչներն էլ նկատել են, որ Հայկի դպրոցում հայտնվելուց հետո մթնոլորտը փոխվել է։ Երեխաներն ավելի զիջող, օգնելու պատրաստ են դարձել։

«Հայկին անընդհատ պետք են մկանները զարգացնող պարապմունքներ։ Գումար չլինելու պատճառով մենք մեկ ու մեջ ենք պարապում։ Բժիշկներն էլ զարմացած են Հայկի առաջընթացից։ Բժիշկներն ասում են, Հայկը տասը տարեկանում արդեն կկարողանա ազատորեն քայլել։ Երկու տարի մնաց, 29 վիրահատություն է տարել»,-հաշվում է Պայծառը։

Գերմանացի բժիշկներն էլ ընդառաջում են իրենց արդեն մտերիմ դարձած հայ երեխային։ Համաձայնել են, որ Հայկը ռենտգեն հետազոտություն անցնի Երևանում, արդյունքներն ինտերնետով ուղարկվեն իրենց, դրանց հիման վրա էլ վիրահատության օր կնշանակեն։

Մայրը բացատրում է, որ ոտքերում դրված երկաթները պետք է հանվեն բժիշկների կողմից նշված վեց ամիս հետո, ուշացնելու դեպքում  դրանք երեխայի արդեն ուղղված ոտքերը կթեքեն հակառակ ուղղությամբ, ինչն ուղղելու համար առավել բարդ վիրահատության անհրաժեշտություն կառաջանա։

«Պետք է հասցնենք, որ ժամանակին երկաթները հեռացնենք։ Այս անգամ էլ ոչ մի վախ չունի, անգամ ինձ է հանդարտացնում, ասում է՝ մամ ջան, մի նեղվի, կանցնի։ Ասում եմ, Հայկ ջան, էս ինչքան ուժեղ ես դու, մատս մի հատ կտրվում է, սկսում եմ նվնվալ, դու իմ երեխան ես, բայց ինձանից շատ ուժեղ ես»,-պատմում է Պայծառը։

Այս տարի էլ Հակը Ձմեռ պապիկին նամակ է գրել, ցանկություն է հայտնել իսկական կիթառ ունենալ։ Պայծառն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Չեք պատկերացնի, թե ինչքան արձագանք ստացանք։ Նույնիսկ վիճում էին մարդիկ գրառման ներքո, ասում էին՝ ի՞նչ կլինի, ասեք նա չբերի, մենք ամենալավ կիթառը կբերենք»,-ծիծաղով հիշում է մայրը։

Հայկը կիթառով նվագել շատ է սիրում, մտադիր է սովորել, մասնագետն էլ ստուգել է լսողությունը, ձեռքի շարժումները, հաստատել, որ կիթառահար կարող է դառնալ։

«Չիկոն մի հաղորդում ուներ ջազի մասին։ Հայկը նրա հավատարիմ ունկնդիրն էր։ Հետո իմացավ, որ Չիկոն մահացել է, շատ տխրեց»,-ասում է մայրը։

Հիշեցնենք, որ երեխան ծնվել է 5.5 ամսականում, 600 գրամ քաշով՝ անհաս, զարգացած չէր կոնքազդրը, երկկողմանի հոդախախտ ուներ, նաև մանկական ուղեղային կաթված:  Մայրը չլսեց բժիշկների հորդորները, չհրաժարվեց նրանից:

Նրանց մեծ երազանքի իրականացմանն օգնելու համար կարող եք զանգահարել Պայծառ Ներսիսյանին՝ 093 58 66 21 հեռախոսահամարով։ Հայկի մոր՝ Պայծառ Ներսիսյանի անունով ՎՏԲ բանկում հաշվեհամար է բացվել։ Աջակցել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներին.

հայկական դրամով՝ 16046032978404 
դոլարով՝ 16046032978405
եվրոյով՝ 16046032978406
ռուբլիով՝ 16046032978407 հաշվեհամարներին:

ArCa քարտի համարն է 6769 3071 0003 1522։












 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}