Քաղաքական 10:11 12/12/2018 Հայաստան

Հայաստանում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանությունը պետք է անվանի ցեղասպանություն

Բոլորը գիտեն, որ դեսպանները պետք է հետևեն իրենց կառավարությունների արտաքին քաղաքականության ուղենիշներին և չեն կարող կայացնել իրենց սեփական որոշումները: Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ ԱՄՆ իրար հաջորդող դեսպաններին թույլ չեն տալիս Հայոց  ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն։ Պարզապես պատկերացրեք, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե Իսրայելում ԱՄՆ դեսպանը հրաժարվեր օգտագործել Հրեական հոլոքոստ եզրը…

Հակառակ նույնիսկ հայերի շրջանում սխալ հանրային ընկալմանը՝ Միացյալ Նահանգները բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը կառավարության ամենաբարձր մակարդակներում:

ԱՄՆ ցանկացած պաշտոնյա, որը խուսափում է Հայոց ցեղասպանություն եզրի կիրառումից, խեղաթյուրում է Միացյալ Նահանգների վաղեմի պատմությունը։ Ինչպես բազմիցս գրել եմ, ԱՄՆ կառավարությունն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1951 թվականին, երբ պաշտոնական զեկույց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ հայտնի որպես Համաշխարհային դատարան: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թվականներին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձև, իսկ Ռոնալդ Ռեյգանը 1981 թ. ապրիլի 22-ին հրապարակել է նախագահական հռչակագիր՝ հիշատակելով Հայոց ցեղասպանությունը:

Համեմատեք ԱՄՆ վերոնշյալ պատմական փաստերը ԱՄՆ վերջին նախագահների և Հայաստանում ԱՄՆ դեսպանների արած խուսափողական հայտարարությունների հետ, բացառությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի, որը խիզախորեն ճշմարտությունն ասաց իշխանությանը Հայոց ցեղասպանության մասին՝ վտանգելով իր դիվանագիտական կարիերան, որն ընդհատվեց 2006 թ. նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի կողմից։

2018 թ. դեկտեմբերի 4-ին Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչման ևս մեկ քննարկում տեղի ունեցավ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լին Թրեյսիի թեկնածության հաստատման լսումների ժամանակ։

Լսումների ժամանակ իր բացման խոսքում Թրեյսին խուսափեց օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրը. «Հանձնաժողովի մեծարգո նախագահ, 1915 թ. սարսափազդու դեպքերը՝ Մեծ Եղեռնը կամ Մեծ աղետը, որի ժամանակ 1.5 միլիոն հայեր դարձել են տեղահանությունների, կոտորածների ու մահվան երթերի զոհեր Օսմանյան կայսրության վերջին տարիներին, երբեք չեն կարող մոռացվել: Ինչպես Հայկական հիշատակի օրվա ուղերձում նշել էր նախագահ Թրամփը՝ «հարգանքի տուրք մատուցելով տառապյալներին՝ մենք պետք է ամեն ինչ անենք թույլ չտալու, որ նման վայրագությունները երբևէ կրկնվեն»: Հաստատվելու դեպքում՝ իմ լիազորությունների սահմանում ես ամեն ինչ կանեմ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը վառ պահելու և այդ ծանրակշիռ հանձնառությանը հետամուտ լինելու համար: Մենք պետք է առաջ նայենք՝ դեպի ապագա և դեպի նոր հնարավորություններ Հայաստանի հաջորդ սերնդի համար: Թուրքիայի հետ հաշտեցման ուղղությամբ առաջընթացը կօգնի կրճատել Հայաստանի մեկուսացումը և թափ հաղորդել երկրի տնտեսությանը: Այս նպատակով մենք քաջալերում ենք, որ Թուրքիան ու Հայաստանը ընդունեն և առերեսվեն անցյալի ցավալի տարրերին: Հաստատվելու դեպքում՝ ամեն ինչ կանեմ աջակցելու առավել խաղաղ ու արդյունավետ հարաբերություններ կերտելու Հայաստանի և Թուրքիայի ջանքերին»:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ պատմական փաստերին հետևելու փոխարեն, Թրեյսին ճարպկորեն դիմեց հին հայկական «Մեծ եղեռն» եզրին՝ Հայոց ցեղասպանություն ճիշտ եզրի կիրառումից խուսափելու համար։ Նա «Մեծ եղեռնը» ոչ ճիշտ նկարագրեց որպես «Մեծ աղետ», որն իրականում նշանակում է «Մեծ ոճիր»:

Թրեյսիի բացման խոսքից հետո սենատոր Էդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս) հարցրեց նրան. «Քիչ հավանական է թվում, որ Թրամփի վարչակազմը կփոխի իր ամերիկյան վաղեմի քաղաքականությունը, թե ինչպես ենք հիշատակում Հայոց ցեղասպանությունը։ Ինչպե՞ս եք վերաբերվում ամերիկահայ համայնքի կոչերին՝ 1915 թ. սպանդն անվանելու ցեղասպանություն»։

Թրեյսին պատասխանեց. «Թրամփի վարչակազմը և անձամբ ես ընդունում ենք այն պատմական փաստերը, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ զանգվածային սպանություններ, բռնի տեղահանություններ և մահվան երթեր, որոնք խլեցին 1.5 միլիոն կյանքեր և բազում տանջանքներ պատճառեցին ։ Եվ ես, հաստատվելու դեպքում, իմ լիազորությունների սահմանում կանեմ ամեն ինչ՝ ճանաչելու և հարգելու նրանց կորուստներն ու տանջանքները և պարտավորվում եմ մասնակցել հիշատակի բոլոր միջոցառումներին»։

Սենատոր Մարքին եզրակացրեց. «Ժամանակն է, որ մենք պարզապես կանգնենք և այն կոչենք իր անունով։ Այն կօգնի մեզ ապագայում վստահություն ձեռք բերել»։

Այնուհետև սենատոր Բոբ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի) մի շարք հարցադրումներ ուղղեց դեսպանի թեկնածու Թրեյսիին Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Դուք տեղյա՞կ եք, որ 1915-1923 թթ. ընկած ժամանակահատվածում մոտ 1.5 միլիոն հայ տղամարդ, կին և երեխա է սպանվել Օսմանյան կայսրությունում»։

Թրեյսին պատասխանեց. «Այո, Սենատոր, ինչպես ասացի, վարչակազմը և ես ընդունում ենք Ձեր նշած պատմական փաստերը»։

Մենենդես. «Դուք տեղյա՞կ եք, որ 1915 թ. մայիսի 24-ին, դաշնակից պետությունները՝ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ առաջին անգամ բացահայտորեն մեղադրելով մեկ այլ կառավարության «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ» կատարելու մեջ»։

Թրեյսի. «Սենատոր, ես տեղյակ չեմ տվյալ իրադարձության մասին»:

Մենենդես. «Ես այն ներկայացրեցի Ձեր ուշադրությանը և Դուք այն կարդալուց հետո գրավոր կպատասխանեք ինձ։ Դուք տեղյա՞կ եք, որ անկախ դաշնային գործակալություն հանդիսավող ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիրի խորհուրդը, 1981 թ. ապրիլի 30-ին միաձայն ընդունել է, որ Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանը կփաստաթղթավորի Հայոց ցեղասպանությունը թանգարանում և դա արել է հանրային փաստաթղթերի ստուգման միջոցով»։

Թրեյսի. «Սենատոր, ես Ձեզ գրավոր հաստատում կներկայացնեմ»։

Մենենդես. «Դուք տեղյա՞կ եք, որ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Հենրի Մորգենթաուն ասել է, որ թուրքական կառավարության կողմից հայերի տեղահանության հրամանը եղել է «ամբողջ ցեղի մահվան պատվեր» և «հատուկ ջանքեր չի գործադրվել այն թաքցնելու համար իր հետ նրանց ունեցած զրույցի ժամանակ»։

Թրեյսի. «Այո, Սենատոր, ես տեղյակ եմ դեսպան Մորգենթաուի այդ զեկույցի փաստերի մասին»։

Մենենդես. «Արդյոք Դուք կարգապահական տույժի կենթարկե՞ք կամ այլ կերպ կպատժեք  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան որևէ աշխատակցի՝ Հայոց ցեղասպանության անկեղծ հիշատակման համար»։

Թրեյսի. «Սենատոր, կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ բոլորս հետևում ենք վարչակազմի քաղաքականությանը։ Եվ, քաղաքականությունն այն է, որ մենք ընդունում ենք 1915 թ. իրադարձությունների պատմական փաստերը որպես զանգվածային վայրագություն և մենք մասնակցում ենք ցանկացած հիշատակի միջոցառման: Եվ, ես պարզապես կասեմ, որ որպես արտաքին ծառայության ավագ ղեկավար, միշտ բաց եմ իմ թիմի հետ հարցերի քննարկման համար։ Ես չեմ պատժում մարդկանց իրենց տեսակետներն արտահայտելու համար։ Սակայն, որպես գործադիր մարմնի անդամներ, վերջիվերջո, մենք զորավիգ ենք կանգնում նախագահի քաղաքականությանը»։

Մենենդեսը եզրակացրեց. «Այս խնդիրը հատկապես Ձեզ չի վերաբերում, այն առնչվում է մեր առջև կանգնած թեկնածուների հետ։ Փաստորեն, մենք ունենք պատմական իրականություն՝ կոտորվել է 1.5 միլիոն մարդ: Դա ցեղասպանություն է: Եվ դեռ մենք դեսպան ենք ուղարկում մի երկիր, նրանց ստիպում գնալ հայ ժողովրդի հոլոքոստի հուշահամալիր, սակայն նրանք չեն կարող  դա անվանել ցեղասպանություն։ Սա բավականին հեգնական երևույթ է: Եթե մենք չենք կարող ճանաչել անցյալը, ապա մենք դատապարտված ենք այն վերապրել։ Ուստի, ես հուսով եմ, որ Պետդեպարտամենտը… սա յուրահատուկ չէ Պետդեպարտամենտի համար։ Այն դեռ շարունակվում է երկար ժամանակից ի վեր։ Մենք պետք է փոխենք այդ իրականությունը: Ես Ձեզ մի շարք հարցեր տվեցի, քանի որ փորձում եմ ձեզ տալ մյուս բոլոր տարրերը: Սակայն իրականությունն այն է, որ թվում է՝ մենք չենք կարող թույլ տալ, որ այդ բառերը դուրս գան մեր շուրթերից՝ Հայոց ցեղասպանություն։ Ահա, թե ինչ է տեղի ունեցել։ Այն, ինչ ցույց է տալիս պատմությունը։ Այն, ինչ ճանաչում է աշխարհը։ Այն, ինչ մեր սեփական դաշնային գործակալությունը ճանաչում է Հոլոքոստի թանգարանի նման: Հուսով եմ, որ Դուք կարող եք նայել բոլոր հարցադրումները և լավագույնս պատասխանել, որպեսզի հասնենք մի ավելի լավ տեղ»։

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Թրեյսիի թեկնածությունը կքննարկի ապագա լսումների ժամանակ, երբ նա կներկայացնի իր խոստացած գրավոր պատասխանները սենատոր Մենենդեսի առաջադրած հարցադրումներին։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}