«Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը
Օրվա մամուլ
09:42 14/12/2018
Հայաստան

«Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի շինարարներին: Խոսքը մոտ մեկ միլիոն դոլարի կամ ավելի կոնկրետ՝ 465 մլն դրամի մասին է:

Շինարարությունը կատարած «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ «Եվրոմոթորս» ընկերությունը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոսրահի կառուցման համար: Սարգսյանը մինչև հիմա փորձել է գումարը ստանալ համոզելով, սակայն տեսնելով, որ Ծառուկյանը որոշել է իրենց քցել, դիմել է իրավապահ մարմիններին:

Եթե Զարուհի Սարգսյանի դիմումում նշված հանգամանքները հաստատվեն, ապա Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը