Քաղաքական 13:20 17/12/2018 Հայաստան

Մեզնով լցնենք քյաբաբնոցները

Նույնիսկ գանդիականության հանրահայտ բանաձևը մեզ հաջողվեց հայեցիացնել։ Մեր պայքարի և ազատության հանգրվանը, պարզվեց, բանալ քյաբաբնոցն է։ Զանգվածային քեֆերը, թիմակիցների խնջույքները, որոնք համարվում էին նախորդ իշխանության ամենագռեհիկ դրսևորումներից մեկը, փառահեղ կերպով շարունակվում են այսօր՝ «նոր Հայաստանում»։

Ես համարում էի ստորացուցիչ պետության, հասարակության և անձամբ ինձ համար նախկին նեխած էլիտայի անվերջանալի քեֆերը, երկրի առաջին դեմքերին գովերգող անվերջանալի կենացները, ոռնացող ռաբիսի տակ չդադարող պարերը։

Հեղափոխությունից հետո բան չի փոխվել։ Գրեթե ամեն օր համացանցում հայտնվում են նոր էլիտայի քեֆերի կադրերը։ Ամեն օր՝ նույն զանգվածները, նույն դոփյունը, նոր ռաբիսը։

Վերջինը Սասուն Միքայելյանի հաղթանակի քեֆն էր։ Գոնե մեկը կարո՞ղ է հուշել, որ կարելի է զուսպ տոնել, իսկ ամենամեկը կարո՞ղ է հուշել, որ կարելի է պարզապես չտոնել։ Ո՞ր հաղթանակն ենք տոնում, ո՞ւմ  նկատմամբ։ Ստացած 31, 25, 22, 20, և մյուս՝ իրավիճակային հազարներից պետք է մտահոգվել։ Դա տոնի առիթ չէ․ ՀՀԿ-ի հաղթական սալյուտից և օջախահարսնաքարերից ինչո՞վ եք տարբերվում։ Եւ կուլմինացիային Սասունը չգիտես ինչու օտար լեզվով է արտահայտում իր աշխարհայացքը՝ «мы не нищие, понимаете, ребята?»։ Որպես ռուսաց լեզվի  գիտակ՝ Սասունը հավանորեն գիտի, որ կան նաև այլ ձևակերպումներ, ինչպես, օրինակ՝ «они такие бедные; у них есть только деньги»։

Բայց իմ ասածը բացարձակ Սասունին չի վերաբերում։ Ինչ որ տեղ ես նրան հասկանում եմ, որովհետև նա այդպիսին է և երբեք չի էլ փորձել բարձրաշխարհիկ ռեֆորմիստ խաղալ։ Բայց այդ բոլոր քեֆերին մշտական մասնակցություն է ունենում նոր իշխանության՝ իբր արևմտյան արժեքներ կրող, իբր նախկինը մերժած, կրթյալ, ինտելեկտուալ հատվածը։ Այդ դեպքում բացատրեք՝ ո՞րն է հեղափոխության արժեհամակարգային տարբերությունը։ Ես, օրինակ, գտնում եմ, որ երկրի քաղաքական իշխանությունը չի կարող քեֆչի լինել, ես գտնում եմ, որ ամեն ընտրված քաղաքապետ ու ռեյտինգային պատգամավոր չի կարող մի քանի հարյուր հոգանոց քեֆեր աներ։ Ուղղակի չի կարող, ուղղակի նրանց պետք է արգելել։

Ես գտնում եմ, որ աղքատության նման տոկոս ունեցող՝ մոտ մեկ միլիոն աղքատ բնակչությամբ երկրում, դոմիկներում ապրող հազարավոր ընտանիքներ ունեցող երկրում վերնախավը չի կարող նման ճոխության և ինտենսիվության քեֆեր կազմակերպել։ Ամեն ինչից զատ՝ ամոթ է։

Հայկական քեֆերի սոցիոլոգիան շատ պարզ է. ամեն քեֆի կազմակերպչին, իրոք, մի պահից թվում է, թե հավաքվածներն իր համակիրներն են, գաղափարակիցները, թե հենց իր կենացի մեջ են նրանք տեսնում ազգի փրկիչին, ազգային հերոսին և այլն։ Սոցիոլոգիան մատնում է որ, օրինակ, Սասունի քեֆի մասնակիցների զգալի մասը 7-8 ամիս առաջ մասնակցում էր կա՛մ Կովալենկո Շահգալդյանի, կա՛մ Արամ Հարությունյանի, կա՛մ մեկ այլ ՀՀԿ-ականի քեֆին։ Հրազդանում արտահերթ բնակչափոխություն չի եղել, չէ՞։ Իսկ կենացների բովանդակությունը լրիվ նույնն է։

Եւ վերջում՝ ամենակարևորի մասին. ցանկացած պրոգրեսիվ էլիտա իրեն կարճ ժամանակում կարող է սպառել քյաբաբնոցներում։ Էլիտան պետք է ընտրի. ինքը կա՛մ աշխատասենյակներում է, կա՛մ օբյեկտներում։ Դրանք սովորաբար չեն համատեղվում, մանավանդ՝ ադրբեջանաթուրքական բանակի առաջ կանգնած երկրներում։

Որևէ իշխանության դեռևս չի հաջողվել ռեստորանների պատերի ներսում ճիշտ գնահատել վտանգները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները։ Դրանք այլ միջավայր, այլ մթնոլորտ և այլ սեղանակիցներ պահանջող խնդիրներ են։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Քաշաթաղի շրջանում և Քարվաճառում 25 տուն կկառուցվի
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախօրեին Լիբաբանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Որևէ ոլորտում Կառավարությունը ձախողում չի ունեցել. վարչապետ
Կառավարությունը կաշկանդված չէ ցտեսություն ասելու ձախողված պաշտոնյաներին: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օլաֆ Զիմելկա. Հայաստանը տարածաշրջանային համատեքստում գտնվում է շահեկանորեն բարձր դիրքերում
«Մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական...
Աղբյուր` Panorama.am
20:12
Հայաստանի ընտրանին հավաքի առաջին մարզումն է անցկացրել
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը: Արմեն Գյուլբուդաղյանցի ֆուտբոլիստները պատրաստվում են ԵՎՐՈ-2020-ի ընտրական...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ջեյմս Թուֆենկյանը պատրաստ է շարունակելու զարգացման ծրագրերի իրականացումը և՛ Հայաստանում, և՛ Արցախում
«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Բյուրականի աստղադիտարանի մասնագիտական խորհուրդը վերաբացվել է
ՀՀ բարձրագույն որոկավորման կոմիտեի հրամանով ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում մարտի 15-ին վերաբացվել է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մարտի 20-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Վաղը ցերեկը մի շարք համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստին Արմեն Սարգսյանի չմասնակցելու մասին
«Ես նախագահ Արմեն Սարգսյանին ընդունում եմ որպես Հանրապետության նախագահ, ով ունի սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված...
Աղբյուր` Panorama.am
19:33
Դիլիջանում մարտի 25-ից նոր արագաչափ կգործարկվի
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 161 հասցեի հարակից...
Աղբյուր` Panorama.am
19:22
Արարատ Միրզոյանը և Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը
«Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար»,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
19:12
Ինչպես են հիշելու Նազարբաևին Հայաստանում
30 տարի Ղազախստանը ղեկավարելուց հետո նախագահ Նուրսուլթան Նազարաբաևը հայտարարել է այդ պաշտոնից հրաժարական տալու մասին։Նա հետխորհրդային տարածքի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Արարատը խզել է պայմանագիրը լեգեոների հետ
«Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի բելառուս կիսապաշտպան Անդրեյ Չուխլեի հետ: Այս մասին հայտնում է ակումբի...
Աղբյուր` Panorama.am
18:53
Մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և փողերի լվացման համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:42
Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի...
Աղբյուր` Panorama.am
18:32
Հայ գեղասահորդները մեկնել են Ճապոնիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ալիևն Էրդողանին հորդորել է Կարսում և Իգդիրում իշխանությունը հանձնել ազգայնականներին
Թուրքական մամուլում շրջանառվել են լուրեր, ըստ որոնց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջամտել է մարտի 31-ին Թուրքիայում անցկացվելիք տեղական...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հայաստանցի յուրաքանչյուր տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է. Փաշինյան
«Հայաստանցի յուրաքանչյուր տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և հայաստանցի յուրաքանչյուր կնոջ համար միակ պարոնը իր ամուսինն...
Աղբյուր` Panorama.am
18:06
Քաղաքագետ. Փաշինյանի հայտարարությունից հետո կամ պետք է գործ հարուցվի, կամ գլխավոր դատախազը պատժվի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ուշադրություն է հրավիրել այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած մի հայտարարության վրա։ ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Մանսարդները պետք է բոլոր նորմերին համապատասխան լինեն. Մարության
Երևանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն իր կինն...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ժամանումը ֆուտբոլի ակադեմիա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների ժամանումը Ավանի ֆուտբլի ակադեմիա:
Աղբյուր` Panorama.am
17:44
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
17:17
Նազարբաևը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել։ «Ես որոշել եմ դադարեցնել իմ լիազորությունները նախագահի...
Աղբյուր` Panorama.am
17:15
Վահան Թումասյան. Ինձ մոտ ծանր տպավորություններն արտահայտվում են ոչ թե պոեզիայի, այլ հայհոյանքների տեսքով
Տարիներ շարունակ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի օրը սկսվում  է ու ավարտվում Շիրակի գյուղերի անապահով ընտանիքներին...
Աղբյուր` Panorama.am
17:09
Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և «Ferrari»-ով էլ չեն կարողանալու հասնել. Փաշինյան
«Չեմ կարծում, որ պետք է շատ խոսեմ երկրում կատարված փոփոխությունների մասին, սակայն սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:07
Մարության. Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով
«Ամեն շաբաթ կամ կիրակի օրս սկսում եմ աղբավայր այցելելուց, որպեսզի տեսնեմ այնտեղ խնդիրներ կան, թե ոչ»,- ավագանու նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում նոր զորամաս է տեղակայել: Տարածքը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:34
Հայ 4 շախմատիստ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ռանչպարի դարդուցավը՝ բանաստեղծությունից դուրս
Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում էր։ Այցի մասին վարչապետը տեղեկացրեց իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց
Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի...
Աղբյուր` Panorama.am
Համացանց
19:51 19/03/2019, Հայաստան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:51 19/03/2019, Հայաստան
Անօրինակ ակցիա

Տեսանյութեր

Մարությանը՝ Կենտրոնում կայանատեղիների գնի բարձրացման հարցի մասին
18:08 19/03/2019

Մարությանը՝ Կենտրոնում կայանատեղիների գնի բարձրացման հարցի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}