Առողջություն 18:44 19/12/2018 Հայաստան

Նյարդաբան. Ես շատ ուզում եմ, որ Հայաստանում վերանայվեն աշխատանքային գրաֆիկները

Համակարգչի դիմաց ժամեր շարունակ գամված նստելը բերում է առողջական լուրջ խնդիրների, որոնք արտահայտվում են մեջքի, պարանոցի հատվածներում ցավերով, ուշադրության պակասով։

«Sitting is the new smoking»,-ասում են արևմուտքում՝ նստելու հետևանքները նույնացնելով ծխելու վնասակարության հետ։

«Վարդանանց» ԲԿ-ի նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում՝  առավել հաճախ մասնագետին դիմում են միջին տարիքի մարդիկ։

«Եթե ցավն արտահայտված է, դեղորայքային նշանակումներ ենք անում։ Եթե ոչ, խորհուրդ ենք տալիս վերանայել նստած դիրքը, անշարժ մնալու տևողությունը։ Պետք է մեկ ժամը լրանալուն պես տեղից վեր կենալ՝ թեկուզ ջուր խմելու կամ այլ պատրվակով շրջել սենյակում։ Կարելի է նաև զարթուցիչ դնել չմոռանալու համար։ Սրա շնորհիվ կիսով չափ կարելի է կրճատել ցավերը»,-ասում է բժիշկը։

Համակարգչով աշխատող մարդկանց ԲԿ-ի մասնագետը հորդորում է շաբաթը մեկ-երկու անգամ լողի  կամ յոգայի գնալ, որպեսզի հարողնաշարային մկանները մարզվեն։

Մկանային, նյարդային, անոթային խնդիրներից խուսափելու համար Պոդոսյանը կարևորում է թե քնելու, թե համակարգչի առաջ նստելու դիրքերը։

«Իմ հիվանդներին ես միշտ խորհուրդ եմ տալիս քնելիս պառկել մի կողմի վրա,  ոտքերը ծնկան հոդերում ծալված, քանի որ ողնաշարի ֆիզոլոգիական  ծռումներն ամենից լավ այդ վիճակում են թուլանում, հանգստանում, և ոչ մի նյարդարմատ չի սեղմվում։ Կարևոր է, որ բարձը լինի հարմարավետ, այն կարծիքը, որ բարձն անպայման պետք է լինի չոր կամ օրթոպեդիկ, սխալ է։ Այստեղ հարմարավետությունն առաջնահերթ է, ու բոլոր մկանները պետք է թույլանան ու հանգստանան։ Ինչ վերաբերում է համակարգչի դիմաց նստելու դիրքին, ապա ցանկալի է՝ աթոռը լինի համարավետ, իրանը պետք է 90 աստիճանով սեղմված լինի աթոռին, չպետք է աշխատել առաջ եկած, կորացած, փռված, պառկած կամ հետ ընկած դիրքով, ոտքերը պետք է հանգիստ դրված լինեն հատակին, արմունկները՝ սեղանին, մոնիտորը չպետք է բարձր լինի հոնքերից։ Եթե այս փոքրիկ շտկումները չեն արվում, ապա ինչ-որ մկանախմբեր լարվում են ու առաջացնում խրոնիկ ցավեր»,-մանրամասնում է մասնագետը։

Անոթաբանները խորհուրդ չեն տալիս նստելիս ոտքը ոտքին գցել,  նյարդաբանը՝ նույնպես։ Թմրածությունը նշան է, որ  ողնաշարից դուրս եկող ու վերջույթներ հասնող նյարդարմատը ճնշվում է։ Մարդիկ դիմում են բժշկի օգնությանը, երբ արդեն ցավեր կան։

«Դիմելու գլխավոր պատճառը ցավն է՝  մեջքի ցավը, գլխի ցավը։ Դրանք հետևանք են նաև ոչ ճիշտ ապրելակերպի, աշխատաոճի,  նորմալ հանգիստ չունենալու, գերլարված աշխատանքի։ Հաջորդ հիմնական խնդիրը, որի համար դիմում են, ցրվածությունն է, մոռացկոտությունը, դյուրագրգիռ լինելը, քնի խանգարումները»,-ասում է Պոդոսյանը՝ դրանց պատճառ համարելով հեռախոսների, համակարգիչների, գաջեթների դիմաց ժամեր անցկացնելը։

Նա հորդորում է  ծնողներին անել առավելագույնը, որպեսզի երեխաները կախվածություն չունենան համակարգչից, քանի որ դա հետագայում առողջ հարաբերություններ ստեղծելու, կառուցելու ամենակարևոր գրավականն է։

«Կենդանի շփմանը ոչինչ չի կարող փոխարինել, որովհետև էմոցիաներ, կարեկցանքի զգացում ունենալու ամենակարևոր գրավականը շփումն է հասակակիցների, բնության, արվեստի տարբեր ճյուղերի հետ։ Կենդանի շփումը նաև շատ կարևոր է, որ երեխաները կարողանան առավելագույնս բացահայտել իրենց բնավորությունը, դրական, ուժեղ ու թույլ կողմերը։ Պետք չէ մոռանալ, որ երեխաներն այդ շփման պակասի հետևանքով ոչ միշտ են կարողանում ադապտացվել իրենց միջավայրում, գործածել իրենց ունեցած գիտելիքներն ու հմտությունները։ Սա վերաբերում է նաև մեծահասակներին»,-նշում է բժշկուհին։

Լարված աշխատանքից հետո լիցքաթափվելու համար նա խորհուրդ է տալիս երեկոյան ժամերին հյուր գնալ կամ հյուր ընդունել, ընկերներով շփվել, իհարկե հեռախոսներն ու գաջեթները մի կողմ դրած։ Հայաստանում աշխատում են լարված, առանց հանգստի, Պոդոսյանին դիմած հիվանդների 80-90 տոկոսն էլ նշել է, որ աշխատանքից հետո որևէ բանի ժամանակ չի մնում։
«Պատահական չէ, որ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում ուրբաթ երեկոն սրբություն է համարվում, դա լիցքաթափվելու համար է, մարդկանց աշխատունակութունն է բարձրացնում։ Ես շատ ուզում եմ, որ Հայաստանում վերանայվեն աշխատանքային գրաֆիկները։ Այստեղ լիցքաթափման, հանգստի կուլտուրան չկա։ Ես ուզում եմ, որ մեր բալիկների մեջ անպայման դա սերմանենք»,-ընդգծում է նյարդաբանը։

Նա խորհուրդ է տալիս Ամանորն էլ ամեն ինչ հասցնելու վազքի ու մոլուցքի փոխարեն տոն դարձնել։

«Սա տոն է, հարազատներին տեսնելու, նրանց հետ շփվելու կամ գոնե կարճաժամկետ արձակուրդ ունենալու համար։ Ես հույս ունեմ, որ շատ շուտով սնունդին մեծ ուշադրությունն էլ շուտով կփոխվի։ Լիքը սեղանով չէ, որ մարդիկ պետք է ուրախանան կամ տխրեն, լարվածությունից հյուծվեն, հոգնած ու հոգսաշատ վերադառնան աշխատանքի։ Կարևոր է, որ մարդիկ դրական էմոցիաներով, լի հոգով վերադառնան աշխատանքի»,-ասում է ԲԿ-ի մասնագետն ու շնորհավորում բոլորին, կոչ անում օր առաջ անցնել ճիշտ ապրելակերպի, ունենալ ժամանակ, հանգիստ, որոնք կօգնեն կանխել առողջական խնդիրները։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}