Պեսկով. Մոսկվան հուսով է, որ Թուրքիան ու Իսրայելը կճանաչեն Ղրիմի հանրաքվեն
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմը հուսով է, որ Թուրքիան ու Իսրայելը կճանաչեն Ղրիմի՝ Ռուսաստանին միանալը: Ըստ Գազետա.ռու-ի այս մասին հաղորդում է «ՌԻԱ»-ն:
Նա նշել է, որ ներկայումս ոչ Թել Ավիվը, ոչ էլ Անկարան դեռևս չեն համաձայնում Ռուսաստանի փաստարկների հետ, որ Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն համապատասխանել է միջազգային իրավունքին։
«Մենք հուսով ենք, որ ժամանակի ընթացքում Թուրքիայում և Իսրայելում գործընկերներին մենք կկարողանանք համոզել մի քանի տարի առաջ ղրիմցիների կողմից կամքի արտահայտման ընտրության ճշգրտության մեջ», - ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ 2014 թ. մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց