Քաղաքական 13:25 08/01/2019 Հայաստան

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան․ ՀՀ թեկնածությունն առաջադրվել է ՄԱԿ-ի ԱԽ ու Մարդու իրավունքների խորհրդի անդամության համար

Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հետ

- Պարոն դեսպան, վերջին տարիներին մուլտիլատերալիզմը, այսպես ասած, ճգնաժամի մեջ է, որն առավել ակնհայտ դարձավ նախագահ Թրամփի ընտրվելուց հետո։ Ինչպե՞ս է կարողանում Միավորված ազգերի կազմակերպությունը գործել նման պայմաններում, երբ  կարևորագույն հարցերով որոշումները կայացվում են համաշխարհային մի քանի առաջնորդների կողմից։  

Մ․ Մարգարյան-
Մուլտիլատերալիզմը կամ բազմակողմ միջազգային համագործակցությունը, ընկած է ՄԱԿ-ի ակունքներում և արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, որի առաջին հոդվածով  կոչ է արվում զարգացնել բարեկամական հարաբերություններ երկրների միջև և համագործակցության միջոցով հասնել տնտեսական, սոցիալական, հումանիտար և այլ բնույթի միջազգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև խրախուսել հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ։ ՄԱԿ-ի առջև, որպես միջազգային ամենաներկայացված և ընդգրկուն կառույց, ծառացած են տարբեր համաշխարհային մարտահրավերներ՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վերափոխումներից մինչև ահաբեկչության դեմ պայքար:

Միգուցե, վերջին շրջանում մենք ականատեսն ենք դարձել, երբ տարբեր երկրներ որոշակի վերապահումով են մոտենում մուլտելատերալիզմին՝ հիմնականում պայմանավորված տարբեր խնդիրների նկատմամբ իրենց ներքաղաքական մոտեցումներով՝ կլինի դա միգրացիա, թե կլիմայի փոփոխության կամ միջազգային արդի այլ հարցերի վերաբերյալ: Այդտեղ առկա են ինչպես իրական մտահոգություններ, օրինակ՝ միգրացիայի դեպքում մարդկանց անկանոն հոսքերի և դրա կանոնակարգման հետ կապված, այնպես էլ մտացածին և որոշ երկրների ներքաղաքական զարգացումներով պայմանավորված օրակարգ: Միավորված ազգերի կազմակերպությունը մուլտիլատերալիզմի ամենօրյա կարևորությունն ընդգծող այն հիմնական միջազգային հարթակն է, որն ապահովում է բոլոր երկրներին համահավասար ներգրավման հնարավորությամբ:

ՄԱԿ-ի շրջանակներում կարևորագույն որոշումների ընդունմանը, որպես կանոն նախորդում են լայն քննարկումներ և բանակցություններ բոլոր շահագրգիռ երկրների մասնակցությամբ և բնական է, որ այդ գործընթացի շրջանակներում (որը կախված թեմայից և ծավալից կարող է ամիսներ տևել), անդամ երկրներն աշխատում են ներառել իրենց ազգային առաջնահերթություններին համապատասխան ձևակերպումներ, ինչը միևնույն ժամանակ չպետք է հակադրվի այլ երկրների մոտեցումներին:  Հենց այստեղ է, որ մուլտիլատերալիզմը հնարավորություն է ընձեռում փոխադարձ ճկունություն ցուցաբերելու արդյունքում հասնել ամբողջ միջազգային հանրության համար ընդունելի որոշումների՝ կլինի դա կոնվենցիաների, հռչակագրերի, բանաձևերի կամ այլ տեսքով:



- Դատելով լրատվական ու սոցիալական ցանցերում տեղեկատվությունից՝  ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը բավական ակտիվ գործունեություն է իրականացնում, ելույթներ, հանդիպումներ, ի՞նչ առաջնահերթ ուղղություններով եք տարին սկսելու։

Մ․Մարգարյան-ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը շարունակաբար ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի մարմիններում և հարթակներում` տարբեր թեմատիկ ոլորտներում ՀՀ մոտեցումներն ու առաջնահերթությունները ներկայացնելու նպատակով: Տարբեր խնդիրներին նվիրված ելույթների, թեմատիկ միջոցառումների կազմակերպման միջոցով փորձում ենք Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև բազմապիսի բնագավառներում հայաստանյան զարգացումների մասին ավելի հասանելի և ընկալելի դարձնել լայն միջազգային հանրությանը` ուշադրության կենտրոնում պահելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանությանն ու մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելմանն առնչվող օրակարգը, կայուն զարգացմանն ուղղված միջազգային համագործակցության հարցերը,  կանանց և երիտասարդության առաջխաղացման ոլորտն ու նորարարությունների օրակարգը: 

Անցնող տարում ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի համար հիշարժան իրադարձություններից էր ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի մասնակցությունը ԳԱ 73-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, ՄԱԿ ԳՔ-ի հետ հանդիպումը, ԳԱ հարակից կարևոր միջոցառումներում` մասնավորապես Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված «Leaving No One Behind in an Age of Technological Revolution» խորագրով միջոցառմանը որպես հիմնական բանախոս հանդես գալը: Ի դեպ, այդ օրերին Գլխավոր քարտուղարը թե իր ֆեյսբուքյան ասուլիսի, թե Գլխավոր ասամբլեային իր զեկույցի մեջ հիշատակեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները, որակելով այն որպես ֆանտաստիկ օրինակ` առանձնահատուկ ընդգծելով երիտասարդության դերը` երկրում տեղի ունեցած խաղաղ քաղաքական փոփոխություններում: Վարչապետի այցի շրջանակներում նաև տեղի ունեցավ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում հայկական միջնադարյան արվեստին նվիրված ցուցահանդեսի բացումը:  

Տարին սկսելու ենք ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում մեր անդամակացությամբ: 2018թ. հունիսի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանը երեք տարի ժամկետով ընտրվեց ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։ ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող այս կառույցը, որին անդամակցում է 54 երկիր, համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի ու հիմնադրամների և տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում։ Տնտեսական և սոցիալական խորհուրդը կենտրոնական հարթակ է հանդիսանում միջազգային տնտեսական և սոցիալական հարցերի քննարկումների ու քաղաքականության մշակման նպատակով անդամ-երկրներին և ՄԱԿ-ի համակարգին ուղղված համապատասխան խորհրդատվության տրամադրման համար։ 

2019թ-ից սկսած` 4 տարի ժամկետով անդամակցելու ենք նաև ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովին, որի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները։ Այն հանդիսանում է հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինը։

Մեկնարկել ենք նաև Մարդու իրավունքների խորհրդի ընտրարշավը, որն ընթանում է բավականին մրցակցային պայմաններում: Տարվա առաջին կեսին Հայաստանը համակարգելու է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում ներկայացվող ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համագործակցության վերաբերյալ բանաձևի նախագիծը և դրա շուրջ քննարկումները:

-Պարոն դեսպան, օրերս ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ Հայաստանը ցանկանում է դառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ անդամ։ Ինչպե՞ս է տեղի ունենում այդ գործընթացը, որ ժամկետներում է այս անդամությունը նախատեսվում ու որքան է հավանականությունը։

Մ․Մարգարյան
- ՄԻԽ ընտրությունները նախատեսված են 2019 թ. հոկտեմբերին՝ 2020-2022 թթ. ժամանակահատվածի համար: ՄԱԿ-ի մարմիններում ընտրվելու համար ՄԱԿ-ում ձևավորված ընթացակարգի համաձայն հինգ տարածաշրջանային խմբերին հատկացված են որոշակի թվով տեղեր: Հայաստանն ընդգրկված է Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբում և ՄԻԽ ընտրություններում այդ խմբի համար հատկացված երկու թափուր տեղերի համար ընտրություններում ներկայացված են երեք երկիր: ՄԻԽ անդամակցության համար իր ընտրարշավում Հայաստանը կենտրոնանալու է ժողովրդավարական ձեռքբերումների՝ հատկապես թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խրախուսման, օրենքի գերակայության, արդարադատության ոլորտներում բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և այդ բնագավառներում ներքին ու միջազգային շրջանակներում դրանց  ամրապնդման և առաջ մղման վրա:

Միջազգային հանրության շրջանակում Հայաստանի ժողովրդավարության վարկանիշի կտրուկ աճն ապահովում է այն հիմքը, որի վրա նախատեսում ենք կառուցել ընտրարշավը: Հայաստանի թեկնածությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամակցության համար ներկայացված է 2031 թ.-ին կայանալիք ընտրություններում՝ 2032-33 թթ. համար: Հաշվի առնելով, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամների երկու-երրորդի դրական քվեն (ինչը կախված քվեարկությանը մասնակիցներից կազմում է մոտ 123-128 ձայն) ընտրապայքարը բավականին լարված է լինելու և պահանջելու է ռեսուրսների և կարողությունների մոբիլիզացում: ժամկետը թվում է հեռու է, սակայն համեմատության համար ասեմ, որ մինչև 2045 թթ. արդեն իսկ կան առաջադրված մի շարք երկրների թեկնածություններ:

- ՄԱԿ-ի գործունեության վրա հասարակության ուշադրությունը հատկապես կենտրոնանում է այն ժամանակ, երբ տեղի են ունենում կարևոր քվեարկություններ։ Կարողանո՞ւմ է Հայաստանը համադրել պետական շահերը միջազգային դաշնակցային պարտավորությունների հետ։

Մ․Մարգարյան-Քվեարկությունները ՄԱԿ-ի, հատկապես Գլխավոր ասամբլեայի և հիմնական կոմիտեների առօրյա գործունեության մասն են: ԳԱ 73-րդ նստաշրջանի հիմնական հատվածի ընթացքում տասնյակ բանաձևեր ընդունվում են քվեարկությամբ: Ինչպես հայտնի է Գլխավոր ասամբլեայի բանաձևերն ունեն խորհրդատվական բնույթ, միևնույն ժամանակ, այն բանաձևերը, որոնք ընդունվում են միաձայն և առանց վերապահումների, համարվում են համաձայնեցված և կատարման ենթակա միջազգային հանրության համար:

Հայաստանի պատվիրակությունն իր բոլոր քվեարկություններում առաջնորդվում է Հայաստանի շահերով, ինչն իր մեջ ներառում է նաև ՀՀ դաշնակցային պարտավորությունները, այնպես որ դրանք համադրելու որևէ լրացուցիչ անհրաժեշտություն չի ծագում: Որոշակի դեպքերում Հայաստանի ներկայացուցչությունը հանդես է գալիս նաև իր քվեի բացատրության ելույթով, որտեղ ներկայացվում է ՀՀ մոտեցումը խնդրի նկատմամբ:

- Վերջերս տեղեկություն հրապարակվեց ՄԱԿ-ի բյուջեի բաշխման վերաբերյալ, որում ԱՄՆ-ը շարունակում է լինել խոշորագույն դոնորը։ Նշվում էր նաև, որ Հայաստանն ու Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են, որոնք վճարում են  համապատասխանաբար բյուջեի 0,007 ու 0,008 տոկոսը։ Սա նոր ցուցանիշ է, թե՞ նախորդ տարիներին էլ էր այդպես։

Մ․Մարգարյան-ՄԱԿ-ի բյուջեն կազմավորվում է` հաշվի առնելով երկրի ՀԱԱ (համախառն ազգային արդյունքի) հարաբերակցությունը մի շարք այլ ցուցանիշների հետ, ինչպիսիք են արտաքին պարտք, մեկ շնչին հասնող եկամուտ և այլն: Անդամավճարների սանդղակները համապատասխան կոմիտեի կողմից վերանայվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ: Նվազագույն շեմը կազմում է 0.001%, իսկ առավելագույնը` 22%: Ինչպես տեսնում եք, սա երկրների միջև համապատասխան  բաշխում կատարելու նպատակով ընդունված չափորոշիչների վրա հիմնված հաշվարկ է և այդ իսկ պատճառվ նման որակումները ինքնին տարօրինակ են:  Ի դեպ նշեմ, որ ինչպես և նախորդ տարիներին, 2018թ. նույնպես ՀՀ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:  Պատվո ցանկում ներառվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները:  2018թ. պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 48-ը: Այս տարի նույնպես Հայաստանը կկատարի իր ֆինանսական պարտավորությունները` ըստ սահմանված ժամանակացույցի: 

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի «ամենաաղքատ երկրներ» ձևակերպմանը, կարող եմ նշել, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված միակ դասակարգումը «ամենաքիչ զարգացած երկրներ» (կամ, անգլերենով, “least developed countries”) դասակարգումն է: Սա տնտեսական զարգացման ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների խումբ է, որը ներկայումս ներառում է 47 պետություն, և ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը այդ ցանկին չեն դասվում: Այս համատեքստում կարող եմ նաև նշել, որ Համաշխարհային բանկի դասակարգման համաձայն` Հայաստանը հանդիսանում է միջին եկամուտ ունեցող երկիր, և որպես այդպիսին` անդամակցում է նաև ՄԱԿ-ի շրջանակներում գործող միջին եկամուտ ունեցող երկրների խմբի աշխատանքներին:

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:22
Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ
Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են կառավարության...
Աղբյուր` Panorama.am
20:35
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Օսկարի» հավակնորդները
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» համար պայքարում է 8 ֆիլմ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Ճանապարհների վիճակը՝ 20։00-ի դրությամբ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Աղբյուր` Panorama.am
20:21
Եվրահանձնաժողովը MasterCard-ին տուգանել է 570 մլն եվրոյի չափով
Եվրոպական հանձնաժողովը 570,57 մլն եվրոյի չափով տուգանել է ԱՄՆ-ում գործող Mastercard միջազգային վճարային համակարգին` ԵՄ-ում  անկանխիկ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Յագլանդ․ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին
«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին ու չբարելավեց մարդու...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԵԽ գլխավոր քարտուղար․ «Ես ոչ մի միջոց չունեմ ադրբեջանցի փախստականների հարցը լուծելու համար»
«Ես չունեմ ոչ մի միջոց լուծելու ադրբեջանցի փախստականների խնդիրը»,-այսօր ԵԽԽՎ-ում ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքին, թե 10...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արարատ Միրզոյան. Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:05
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
Հանդիպումը կկայանա Դավոսում։
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում
Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ դուրս կգա ընտրությունների երկրորդ փուլ։
Աղբյուր` Panorama.am
19:42
Այսօրվա դրությամբ սուր շնչառական գանգատներով 514 երեխա կա գրանցված
Վերջին օրերին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Կրակոցներ՝ Սուրենավանում
Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուր` Panorama.am
19:22
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
Այսօր, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:13
ABBA –ի նոր երգերը կթողարկվեն մինչև տարեվերջ
Բեննի Անդերսոնը նաև ասել է, որ հնարավոր է խումբը ևս մեկ անգամ միավորվի երրորդ երգը ձայնագրելու համար։
Աղբյուր` Panorama.am
19:02
Ռոնադլուն դատարանից հեռացել է ժպիտը դեմքին
Նա ժամանակ է գտել և ստորագրություններ է բաժանել դատարանի մոտ հավաքված երկրպագուներին։
Աղբյուր` Panorama.am
18:53
Լաթաքիայում մեքենա է պայթել
Անվտանգության ուժերին հաջողվել է վնասազերծել ևս մեկ պայթուցիկ։
Աղբյուր` Panorama.am
18:41
Զրույց առանց սուրճի ու հրապարակման
Ինչ վերաբերում է ապագա քաղաքականությանը, հիշենենք, որ օրինակ խաղաղապահների գնալու մասին սովորաբար նախօրոք էր ասվում, հրաժեշտ էր լինում։
Աղբյուր` Panorama.am
18:35
Կոռուպցիոն դրսևորումներ՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
ԱԱԾ-ն «հագցնում է» պատգամավորներին
Վերջերս ակտիվ ու սրամտորեն քննարկվում էր կանաչավուն, միանման, անվանական բաճկոնակները, որոնք կրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:22
ՎԶԵԲ նախագահը մարտին նախատեսում է այցելել Հայաստան
«ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Կենդանիների տուրքի մասին. Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են
Կամ էլ հրահրողներ ու քաղաքական ուղղորդողներ կան
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
Փաստաբանի խոսքով, սա ամենաճիշտ լուծումը չէր թեկուզ վարույթն իրականացնող մարմնի համար։
Աղբյուր` Panorama.am
17:51
Փաստաբան պատգամավորների արտոնագրերը կասեցվել են
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած փաստաբանների փաստաբանական գործունեության...
Աղբյուր` Panorama.am
17:42
Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյան. Պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մեկնարկից հինգ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովի մասնակիցներին ու հյուրերին։ Այն կառավարության...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ֆինլանդիայի ԱԳ նախարար․ Ռուսաստանը չի կարող հրաժարվել իր ֆինանսական պարտավորություններից
«Մեզ անհրաժեշտ է կանոնների վրա հիմնված բազմակողմ համագործակցություն՝ կանխելու անկայությունն ու հակամարտությունները, և Եվրոպայի խորհուրդը...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հայ ըմբիշների ուրախ մարզումը՝ Ծաղկաձորում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որին մասնակցում են նաև Մաքսիմ Մանուկյանն ու...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գերմանիայի ներքին հետախուզությունում բարձր պաշտոն է ստացել ազգությամբ թուրքը
Ազգությամբ թուրք Սինան Սելենը նշանակվել է Գերմանիայի ներքին հետախուզության պետի տեղակալի պաշտոնում: Սա առաջին դեպքն է, երբ հետախուզության...
Աղբյուր` Panorama.am
17:08
Աշոտ Բարսեղյան. «Արմավիրն» իր խաղով մեզ մտածելու տեղիք տվեց»
Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում երեկ 1:3 հաշվով զիջել էր ռուսական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
15:08 22/01/2019

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}