Տնտեսություն 11:15 09/01/2019 Հայաստան

Кommersant. Երևանը գազի գինը չի բարձրացնի, բայց «Գազպրոմը» կարող է նվազեցնել Հայաստանում ներդրումները

«Գազպրոմը» վերջին պահին կարողացավ Հայաստանի նոր իշխանությունների հետ պայմանավորվել 2019թ.-ից երկրին մատակարարվող գազի գնի 10 տոկոս բարձրացաման մասին՝ այն դարձնելով 165 դոլար 1000 խմ-ի դիմաց։

Ինչպես գրում է Кommersant-ը, գազի գնի այս բարձրացումը ֆորմալ է. գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, սակայն Երևանը պատրաստ չէ բարձրացնել ներքին սակագները:

Փորձագետների կարծիքով` « Գազպրոմը» կարող է չեղարկել ներքին զեղչը, որի շնորհիվ նրա դուստր ձեռնարկությունը ներդրումներ է կատարում երկրի ենթակառուցվածքներում:

Նշվում է, որ «Գազպրոմ» -ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը և  Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր են կնքել, որով  Վրաստանի սահմանին Հայաստանի համար գազի գինը 2019թ.-ից կբարձրանա 10% -ով՝ 150-ից դառնալով 165 դոլար 1000խմ դիմաց։

«Գազպրոմը» Հայաստանի սպառողներին գազի միակ մատակարարն է։ Երևանն Իրանից ևս գազ է ստանում, սակայն այն օգտագործում է միայն էլեկտրաէներգիայի արտադրության համար, որը մատակարարվում է Թեհրանին: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է 2013 թվականին՝ տարեկան մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարելու համար` 2014-2018 թվականների համար: 2018 թվականի 9 ամիսներին «Գազպրոմ»-ն արտահանել է 1,37 մլրդ խորանարդ մետր:

«Պայմանագրի լրացուցիչ պայմանավորվածությունները «Գազպրոմը» ստիպված եղավ վարել Հայաստանի նոր իշխանությունների հետ. 2018թ.-ի գարնանը երկրում հեղաշրջման միջոցով վարչապետ դարձավ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո ռուսական պետական կառույցների հետ Երևանի հարաբերությունները բարդացան։ Հուլիսին պետական եկամուտների կոմիտեն ներկայացրեց հարկային պարտավորությունների խախտումներ մի շարք գազալցակայաններում, այդ թվում նաև «Գազպրոմ Արմենիա»-ի դուստր ձեռնարկություն «Ավտոգազ»-ում: Այնուհետ հարկային պահանջներ ներկայացվեցին «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ձեռնարկության դեմ: Գազի ընկերությունը հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ երկու տարի շարունակ այն կրել է տարեկան 27,6 մլն դոլարի վնաս: Կառավարությունը պնդում էր 2019 թվականից գազի գնի  նվազեցում: Արդյունքում, կողմերը համաձայնել են, որ գազի արժեքը կավելանա, բայց ներքին շուկայի սակագները՝ ոչ  ( 290 դոլար՝ 1000խմ դիմաց)»,-գրում է կայքը։

Նշվում է, որ «Գազպրոմը» չի մեկնաբանում բանակցությունների արդյունքները, իսկ Մհեր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Հայաստանի սպառողների համար գազի գնի քննարկումները կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» կսկսեն հունվարի 8-ից, որը կարող է տևել մի քանի ամիս։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ТАСС-ին ասել է, որ «պետական սուբսիդավորման մասին խոսք չի գնում»։ Այն, որ սակագինը նույնը կմնա «ներքին կարգավորումների շնորհիվ», ասել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ սակագնի պահպանումը չի հանգեցնի պարտքերի կուտակման ու հայկական ակտիվների՝ ռուսական կողմին զիջմանը։ Միևնույն ժամանակ Հայաստանը կշարունակի բանակցությունները Իրանի հետ՝ գազի գնման վերաբերյալ:

Райффайзенбанк-ից Անդրեյ Պոլիշյուկը կարծում է, որ «Գազպրոմի» և Հայաստանի իշխանությունների միջև նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մարժայի կրճատմանը, բայց այն չի լինի կրիտիկական: Ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդից Ալեքսեյ Գրիվաչը ենթադրում է, որ մասամբ չեղարկվել է զեղչը, որը «Գազպրոմը» տալիս էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ ենթակառուցվածքների զարգացման ներդրումների ապահովման համար:

Փորձագետը կարծում է, որ այն պայմաններում, երբ նոր իշխանությունները կտրուկ քայլեր են ձեռնարկել «Գազպրոմի» դուստր ձեռնարկության նկատմամբ, տարօրինակ կլիներ ակնկալել Հայաստանի ներսում ռեսուրսի պահպանում, սակայն  հավելում է, որ այն կարող է լինել հետագա բանակցությունների առարկա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Քաշաթաղի շրջանում և Քարվաճառում 25 տուն կկառուցվի
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախօրեին Լիբաբանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Որևէ ոլորտում Կառավարությունը ձախողում չի ունեցել. վարչապետ
Կառավարությունը կաշկանդված չէ ցտեսություն ասելու ձախողված պաշտոնյաներին: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օլաֆ Զիմելկա. Հայաստանը տարածաշրջանային համատեքստում գտնվում է շահեկանորեն բարձր դիրքերում
«Մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական...
Աղբյուր` Panorama.am
20:12
Հայաստանի ընտրանին հավաքի առաջին մարզումն է անցկացրել
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը: Արմեն Գյուլբուդաղյանցի ֆուտբոլիստները պատրաստվում են ԵՎՐՈ-2020-ի ընտրական...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ջեյմս Թուֆենկյանը պատրաստ է շարունակելու զարգացման ծրագրերի իրականացումը և՛ Հայաստանում, և՛ Արցախում
«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Բյուրականի աստղադիտարանի մասնագիտական խորհուրդը վերաբացվել է
ՀՀ բարձրագույն որոկավորման կոմիտեի հրամանով ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում մարտի 15-ին վերաբացվել է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մարտի 20-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Վաղը ցերեկը մի շարք համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստին Արմեն Սարգսյանի չմասնակցելու մասին
«Ես նախագահ Արմեն Սարգսյանին ընդունում եմ որպես Հանրապետության նախագահ, ով ունի սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված...
Աղբյուր` Panorama.am
19:33
Դիլիջանում մարտի 25-ից նոր արագաչափ կգործարկվի
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 161 հասցեի հարակից...
Աղբյուր` Panorama.am
19:22
Արարատ Միրզոյանը և Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը
«Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար»,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
19:12
Ինչպես են հիշելու Նազարբաևին Հայաստանում
30 տարի Ղազախստանը ղեկավարելուց հետո նախագահ Նուրսուլթան Նազարաբաևը հայտարարել է այդ պաշտոնից հրաժարական տալու մասին։Նա հետխորհրդային տարածքի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Արարատը խզել է պայմանագիրը լեգեոների հետ
«Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի բելառուս կիսապաշտպան Անդրեյ Չուխլեի հետ: Այս մասին հայտնում է ակումբի...
Աղբյուր` Panorama.am
18:53
Մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և փողերի լվացման համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:42
Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի...
Աղբյուր` Panorama.am
18:32
Հայ գեղասահորդները մեկնել են Ճապոնիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ալիևն Էրդողանին հորդորել է Կարսում և Իգդիրում իշխանությունը հանձնել ազգայնականներին
Թուրքական մամուլում շրջանառվել են լուրեր, ըստ որոնց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջամտել է մարտի 31-ին Թուրքիայում անցկացվելիք տեղական...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հայաստանցի յուրաքանչյուր տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է. Փաշինյան
«Հայաստանցի յուրաքանչյուր տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և հայաստանցի յուրաքանչյուր կնոջ համար միակ պարոնը իր ամուսինն...
Աղբյուր` Panorama.am
18:06
Քաղաքագետ. Փաշինյանի հայտարարությունից հետո կամ պետք է գործ հարուցվի, կամ գլխավոր դատախազը պատժվի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ուշադրություն է հրավիրել այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած մի հայտարարության վրա։ ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Մանսարդները պետք է բոլոր նորմերին համապատասխան լինեն. Մարության
Երևանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն իր կինն...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ժամանումը ֆուտբոլի ակադեմիա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների ժամանումը Ավանի ֆուտբլի ակադեմիա:
Աղբյուր` Panorama.am
17:44
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
17:17
Նազարբաևը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել։ «Ես որոշել եմ դադարեցնել իմ լիազորությունները նախագահի...
Աղբյուր` Panorama.am
17:15
Վահան Թումասյան. Ինձ մոտ ծանր տպավորություններն արտահայտվում են ոչ թե պոեզիայի, այլ հայհոյանքների տեսքով
Տարիներ շարունակ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի օրը սկսվում  է ու ավարտվում Շիրակի գյուղերի անապահով ընտանիքներին...
Աղբյուր` Panorama.am
17:09
Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և «Ferrari»-ով էլ չեն կարողանալու հասնել. Փաշինյան
«Չեմ կարծում, որ պետք է շատ խոսեմ երկրում կատարված փոփոխությունների մասին, սակայն սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:07
Մարության. Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով
«Ամեն շաբաթ կամ կիրակի օրս սկսում եմ աղբավայր այցելելուց, որպեսզի տեսնեմ այնտեղ խնդիրներ կան, թե ոչ»,- ավագանու նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում նոր զորամաս է տեղակայել: Տարածքը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:34
Հայ 4 շախմատիստ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ռանչպարի դարդուցավը՝ բանաստեղծությունից դուրս
Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում էր։ Այցի մասին վարչապետը տեղեկացրեց իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց
Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի...
Աղբյուր` Panorama.am
Համացանց
19:51 19/03/2019, Հայաստան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:51 19/03/2019, Հայաստան
Անօրինակ ակցիա

Տեսանյութեր

Մարությանը՝ Կենտրոնում կայանատեղիների գնի բարձրացման հարցի մասին
18:08 19/03/2019

Մարությանը՝ Կենտրոնում կայանատեղիների գնի բարձրացման հարցի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}