Մնացականյանն ու Մամեդյարովը խոսել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին. ԱԳՆ
Քաղաքական
20:16 16/01/2019
Հայաստան

Մնացականյանն ու Մամեդյարովը խոսել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին. ԱԳՆ

Փարիզում այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:

Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները:

 

Placeholder
Մնացականյանն ու Մամեդյարովը խոսել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին. ԱԳՆ