Կրթություն 18:16 19/01/2019 Հայաստան

«Եղան մարդիկ, որոնք ցավագին ընդունեցին»

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնների վարիչներն իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից։ Նրանք շարունակում են աշխատել բուհում՝ որպես դասախոսներ։ Panorama.am-ին այս մասին ասաց կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը՝ պատասխանելով մեր հարցին, արդյո՞ք իր նշանակումից հետո բուհում եղել են կրճատումներ։

«Կրճատումներ չեն, ուղղակի պաշտոնի փոփոխություններ են։ 20-30 տարուց ավելի ամբիոնի վարիչ են եղել, ինչը ստուգումների արդյունքում մեզ մոտ արձանագրվել է որպես բացասական երևույթ»,- նշեց նա։

Ս. Հովհաննիսյանի խոսքով, ամբիոնի վարիչների պաշտոնավարումը նախկին ռեկտորի հայեցողությամբ բազմաթիվ տարիներ երկարաձգվել է։

«Ոչ միայն մեր ստուգումների արդյունքում, նաև հավատարմագրման պրոցեսի, նշվել է, որ այդ հանգամանքը՝ ամբիոնների վարիչների երկարամյա պաշտոնավարման, մեզ մոտ առկա է։  Այնուհետև աուդիտ է անցկացվել, նույն կետով պարտավորվել ենք վերանայել մեր դիրքորոշումները»,- նշեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Նա ընդգծեց, որ որևէ մեկին չի հեռացրել աշխատանքից, նրանց ներկայացրել է երկու արդյունքները, նրանք էլ դիմումներ են գրել՝ ազատվելով ամբիոնի վարիչների  պաշտոնից։  Ս. Հովհաննիսյանն ասաց, որ նրանք բոլորը հարգանքի արժանի մասնագետներ են, շնորհակալություն է հայտնել, նաև լրավճար է սահմանել նրանց. «Իբրև դասախոսներ շարունակում են դասավանդել, բայց այլևս ամբիոնի վարիչներ չեն»։

Նա ասաց, որ բուհի կանոնադրության համաձայն, ամբիոնի վարիչ կարող են նշանակվել Կոնսերվատորիայում առնվազն  10 տարվա աշխատած, գիտական որևէ կարգավիճակ ունեցող մասնագետ։

«Այդ իրավական հիմքերից ելնելով՝ նշանակել եմ պաշտոնակատարներ, հետո պետք է հայտարարվի մրցույթ, յուրաքանչյուր ամբիոն առաջադրի իր թեկնածուն կամ մարդիկ ինքնառաջադրվեն, որոնք կարող են լիիրավ փոխել իմ առաջադրած թեկնածուին։

Միայն մեկը չի փոխվել, որովհետև չկար մեկը, որ կարող էի նրա փոխարեն նշանակել։  Մի ամբոինի վարիչ էլ մնացել է, դիմում չի ներկայացրել։ Դա էլ վկայում այն մասին, որ ես չեմ ասել դիմում գրել»,- նշեց Ս. Հովհաննիսյանը։

Նաև ասաց, որ եղել են ամբիոնի վարիչներ, ովքեր հանգիստ են ընդունել այդ ամենը, եղել են, ովքեր ծանր։

«Եղան մարդիկ, որոնք ցավագին ընդունեցին։ Իրենց համար անբնական ու վիրավորական է, ասում են՝ վատ ենք աշխատո՞ւմ։ Վատի կամ լավի արդյունք չէ։ Յուրաքանչյուր պաշտոն ՝ փոքր կամ մեծ, որոշ ժամանակ ունի գործավարելու։  Ասում են՝ ստեղծագործական բուհ է, այստեղ պետք են այլ չափանիշներ, մենք վարպետներ ենք։ Այո, դուք վարպետներ եք, հարգարժան մարդիկ եք, մեր հասարակության համար շատ կարևոր մարդիկ եք, բայց այս պրոցեսները բնականոն վիճակում չեն»,- հավելեց կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Նա ասաց, որ բուհում եղել են նաև կառուցվածքային փոփոխությունների. եղել են նույն մասնագիտությամբ երկու ամբիոն, դրանք միավորվել են, ամբիոններից մեկի վարիչն իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից։ Ս. Հովհաննիսյանի խոսքով, պռոռեկտոր Մհեր Նավոյանը նույնպես ազատվել է իր դիմումի համաձայն այդ պաշտոնից։

Ազատված ամբիոնի վարիչներից է Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը։

«Իհարկե, ժամանակ առ ժամանակ պետք է  քաղաքականությունը վերանայվի, ամեն տեղ ընդունված է՝ երկու ժամկետից հետո պետք է տեղը զիջվի, ուրիշ մարդ գա աշխատելու։ Դա ճիշտ է, բայց ամբողջ խնդիրն այն է, թե ով է գալիս։ Դրսի կադրերը, որոնք առաջարկվում են, ոչ փորձ ունեն ղեկավարելու, ոչ գիտեն ավանդույթների արժեքը, ինչպես պետք է ամեն ինչ շարունակվի։ Յուրաքանչյուր տուն ապրելու իր կանոններն ունի, ենթարկվելով ամբողջ երկրի կամ քաղաքի կանոններին, նաև իր կանոններն ունի,  դրա համար հարկավոր են ունակ մարդիկ»,-Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց Ռ.Ամիրխանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07:33
Արայի վրա դեռ ծուխ կա Եղվարդից աջ
Երեկվանից այրվում է Արա լեռը։ Սկզբում ստորոտը, ինչի մասին եղավ պաշտոնական հայտարարություն, իսկ հետո ամբողջությամբ։  Մի քանի օր առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բունդեսթագի պատգամավոր. Եվրոպան պիտի դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ
Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության որոշման դեմ ուղղված քննադատությունները շարունակվում են։ Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
20:03
Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելուց հետո այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի լույս է սփռել Դանիայից Գրենլանդիան գնելու ցանկության վրա։ Թրամփը թվիթերում հրապարակել է նկար, որում Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Բրիտանիայի նոր վարչապետը ցանկանում է վերաբանակցել Բրեքսիթի պայմանները
Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Սա Մեծ Բրիտանիայի նոր վարչավետ Բորիս Ջոնսոնի կարգախոսն է Բրեքսիթի բանակցություններում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:45
Այրվում են Արայի լեռան լանջերը
«Այսօր առավոտվանից Արայի լեռան ստորոտում հրդեհ է բռնկվել, որն արդեն տարածվել է լեռան լանջերին: Այժմ այնտեղ աշխատում են հրշեջ-փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
19:33
Շիրակի մարզի մի շարք համայնքներում վաղը գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 21-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի բերի. վերլուծաբան
Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արևմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է...
Աղբյուր` Panorama.am
19:14
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի
ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մակրոնը վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայում բանակցություններից հետո վստահություն է հայտնել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Նեթանյահուն հորդորել է անհարգալից նշաններ չփնտրել Կիևում կնոջ հետ տեղի ունեցած միջադեպում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծում է, որ չպետք է անհարգալից նշաններ փնտրել իր կնոջ՝ Սառայի, հետ տեղի ունեցած միջադեպում, որը Կիևի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքի ժամկետը երկարացվել է
Բիշքեկի դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը։ Այս մասին РИА Новости-ին ասել է փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:08
Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մտադիր է ուրբաթ օրը Փարիզում հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և իր...
Աղբյուր` Panorama.am
17:55
«Մամաներ» կոչվող անտառամասից ապօրինի ծառեր հատողը հայտնաբերվել է
Օգոստոսի 19-ին Հրազդանի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Հրազդանի բնակիչ 59-ամյա մի տղամարդ Ջրառատ թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՍԱՏՄ-ի պաշտոնատար անձանց կողմից պետության շահերին պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:36
Գեղարքունիքում 10 քաղաքացի հոսպիտալացվել է տանը կազմակերպված խնջույքից հետո
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են...
Աղբյուր` Panorama.am
17:30
Մահացել է միլիարդատեր, «դանիական IKEA»-ի հիմնադիր Լարս Լարսենը
72 տարեկանում մահացել է JYSK խանութների միջազգային ցանցի հիմնադիր, Դանիայի ամենահարուստ բնակիչներից մեկը ՝ Լարս Լարսենը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական
Կալավան գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ոստիկանության պարզաբանումը՝ նախօրեին ծավալած գործողությունների վերաբերյալ
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել նախօրեին ծավալած գործողությունների վերաբերյալ։ «Մի շարք օգտատերեր, հասարակական...
Աղբյուր` Panorama.am
16:30
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ: Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մի օր արթնանալու են և տեսնեն՝ թագավորը մերկ է. ուռուցքաբանը՝ Արսեն Թորոսյանին
Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը դիմել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ավինյանն արձագանքել է տեսչության նախկին ղեկավարին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքայն էջում արձագանքել է Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Արմեն Բաբալարյան. Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը մեծ ներուժ ունեն
Հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Տալինում ավարտված...
Աղբյուր` Panorama.am
15:45
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Դատարանը որոշեց, որ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Այսօրվա մեկնարկած դատական նիստի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:35
Գեղարքունիքի մարզում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Խոզերի անկում՝ Հարթաշեն և Քարահունջ համայնքներում
Նախօրեին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Այսօր դիմումս գրելու եմ դուրս գամ ՔՊ-ից. Ջերմուկի բնակիչ
News.am-ը գրում է. «Ջերմուկի 90%-ը չի ցանկանում, որ այստեղ հանք լինի։ Այս մասին այսօրլ րագրողների հետ զրույցում ասել են Ամուլսարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան
14:01 20/08/2019

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}