Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում
Քաղաքական
19:51 22/01/2019
Աշխարհ

Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում

«Բատկիվշինա» կուսակցությունն Ուկրաինայի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է իր առաջնորդ Յուլիա Տիմոշնկոյին։ Այս մասին գրում է «Ռաշա թդեյը»։

Որոշմանը սատարել են կուսակցության՝ Կիևում կայացած համագումարի ժամանակ։

Հաղորդվում է, որ միջոցառմանը ելույթ են ունեցել Տիմոշենկոյի կողմնակիցները, նրա դուստրը, մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։

Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ դուրս կգա ընտրությունների երկրորդ փուլ, սակայն վերջինս հաղթանակի հնարավորություն չունի։

Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է դեկտեմբերի 31-ից։

Placeholder
Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում