Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
19:53 12/02/2019
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից հայտնում են. «Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ»։

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:

Placeholder