Փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա. Փաշինյան
Քաղաքական
15:16 12/02/2019
Հայաստան

Փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա. Փաշինյան

Կառավարությունն այս տարի  նախատեսում է գյուղատնտեսության ապահովագրության գործընթացի մեկնարկը՝ Արարատի և Արմավիրի մարզերում։ Այս մասին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին։

«Ապահովագրության հնարավորություն կընձեռվի մի քանի մշակաբույսերի համար, մասնավորապես ծիրանի և խաղողի համար, և մի քանի դեպքերի համար, կարկտահարություն, ցրտահարություն և հրդեհներ։ Առաջին փուլի գործարկման արդյունքներով դրա հետագա ճակատագիրը կորոշենք»,- ասաց Փաշինյանը։

Պատգամավորը հետաքրքրվեց նաև օդային տրանսպորտի գների նվազման ուղղությամբ կառավարության անելիքներից, ինչին ի պատասխան վարչապետն ասաց. «Ավիատոմսերի գների հետ կապված Դավոսում մենք հանդիպում ունեցանք Մարտին Էռնեկյանի հետ և ուղիղ խոսակցություն ունեցանք։ Նա ինձ ասաց, որ այստեղ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գների և մատակարարաման համակարգի մեջ, և մենք շատ լրջորեն ուսումնասիրում ենք, թե այդ ոլորտում ինչ կարող ենք անել, որովհետև հնարավոր է, որ մենաշնորհային մեխանիզմների պատճառով է այդպես»։

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանը հարցրեց փաստաբանական համայնքի զարգացումից։

«Մենք գիտենք, որ փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա։ Եկեք մտնենք «Դատալեքս» և կտեսնենք փաստաբանը, որը հարյուր հատ գործ ունի, բայց տեսեք՝ ինչքան եկամուտ է ցույց տվել ինքը, այդ հարյուր գործի եկամուտը ցույց տվե՞լ է, թե չի տվել։ Մենք ունենք խնդիր՝ չունենք գործուն մեխանիզմ՝ այդ եկամուտները հաշվառելու, ստվերը գնահատելու, կառավարելու»։


 

Placeholder
Փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա. Փաշինյան