Քաղաքական 17:18 18/02/2019 Հայաստան

Քաղաքացիներն ահազանգում են՝ հունվարին գազի ու էլեկտրաէներգիայի համար մի քանի անգամ ավելի մեծ գումար է եկել

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հունվարին սպառած էլեկտրաէներգիայի ու գազի համար վճարումների չափը  Հայաստանի որոշ քաղաքացիներին ստիպել է մտածել՝ ո՞րն է ավելի մատչելի, Ամանորը Մալդիվներում անցկացնե՞լ, թե՞ մնալ տանն ու կոմունալների համար վճարել։

Սամվել Խաչատրյանը Երևանում՝ Նորքի 8-րդ զանգվածի 32 շենքի բնակարաններից մեկում վարձով ապրում է 2016-ի ապրիլից։ Այդ օրվանից մինչև 2018 թվականի դեկտեմբերը ներառյալ սպառել է ընդամենը   212 խմ գազ։ Տանը խորհրդային տարիների մի գազօջախ ունեն, միայն դրանով են գազը սպառում։ 2019-ի հունվարին, ըստ տեսուչի, սպառել են 95 խմ գազ։

«Ընդ որում, մենք տանը եղել ենք մինչև ամսի 18-ը, քանի որ վիրահատվել եմ, հետվիրահատական ընթացքում հիվանդանոցում ենք եղել։ Ստացվում է, որ մենք 18 օրում այդ մի գազօջախով սպառել ենք 1.5 տարվա ընթացքում սպառած գազի մոտ 50 տոկոսի չափով»,-Panorama.am-ի  հետ զրույցում ասաց Սամվել Խաչատրյանը։

Մասնագետները քաղաքացուն պատկերավոր նկարագրել են, որպեսզի 18 օրում նման պատկեր ստացվի, ապա գազօջախը պետք է անընդհատ  ուժեղ վառվի օրվա մեջ 21 ժամ։ Միայն այդ դեպքում է հնարավոր մեկ օրում 5 խմ գազ սպառել։ Տեսուչի հետ կապվելու քաղաքացու բոլոր փորձերն անհաջողության են մատնվել։

«Հետաքրքիր է մեկ ուրիշ հանգամանք։ Այսօր փետրվարի 18-ն է։ Նայում եմ հաշվիչին, այդ ընթացքում ծախսել ենք 8 խմ, այն դեպքում երբ հունվարին նույն ժամանակահատվածում իբր ծախսել էինք 95 խմ»,-ներկայացրեց նա։

Երևանի բնակիչ Թեհմինեն ապրում է միայնակ։ Բնակարանը տաքացնում է էլեկտրաէներգիայով։ Դեկտեմբերին վճարել է 28 հազար դրամ, նոյեմբերին ավելի քիչ՝ 22 կամ 23 հազար դրամ։ Հունվարին նրան տեղեկացրել են՝ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարի 53 հազար դրամ։

«Չորս տարի է՝ նույն պլիտայով եմ տաքացնում տունը, յուղով պլիտա, որ կախվում է պատից։ Միշտ ձմռան ամիսներին վառել եմ 28-32 հազար դրամ, եթե իհարկե ամենաբարձրի՝ 8-ի վրա եմ դրած եղել։ Բայց հունվարի ընթացքում ես 6-7-ի վրա եմ դրել, մենակ եմ, տանը նոր տարի չեմ նշել, զանազան ուտելիքներ չեմ պատրաստել, հունվարին էլ աշխատել եմ, մի խոսքով, դեկտեմբերի համեմատ հունվարին իմ կյանքում ոչինչ չի փոխվել»,-ասաց նա։

Իր դժգոհությունը ներկայացրել է էլեկտրիկին։ Վերջինը պատասխանել է, իբր հունվարի գումարում  ներառել են դեկտեմբերի վերջին երեք օրերը՝ 29-31-ը, իսկ հունվարը երկար ու խառը ամիս է։ Էլեկտրիկն ասել է՝ կասկածել պետք չէ, հաշիվը գրվում է ավտոմատ համակարգով։

«Բայց ես այդ օրերին նույն չափով եմ վառել։ Այդ պլիտան առավելագույնն օրական վառում է 1200 դրամ, ես հաշվում եմ՝ 2000 դրամ։ Թող երեք օրվա համար 6 հազար դրամով թանկ գար, բայց ոչ 53 հազար դրամ։ Աբսուրս է։ Ես այսօր եմ վճարել, թե չէ կանջատեին, ի՞նչ անեի»,-նշեց քաղաքացին։

Նա հույս ունի, արդարությունը կվերականգնվի, իսկ մինչ այդ ուզում է  հասկանալ՝ թե որն է պատճառը։

«Տպավորություն է, որ ինչ-որ մեկը նստել է ու կամայական թվեր գրել՝ մտածելով, ոնց էլ չլինի Նոր տարվա համար ավելի շատ սպառած կլինեն։ Բայց չեն մտածել, որ հունվարին օրինակ, իմ կյանքում որևէ փոփոխություն չի եղել»,-ասաց նա։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլեկտրաէներգիայի համար դեկտեմբերին վճարել է 30 հազար դրամ, հունվարին ՀԷՑ-ից ասել են՝ պարտքը կազմում է 280 հազար դրամ, այն դեպքում, երբ տանն ավելի քիչ են եղել։ Նա հետաքրքրվել է ծանոթներից, ապա գրառում կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Սիրելի հայրենակիցներ, իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավել է արձանագրվել, սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում։ Պարզաբանում եմ պահանջել՝ մտածելով, որ տեխնիկական անսարքության խնդիր կարող է լինել, սակայն նման դեպքերը կարծես բազմակի են դարձել, նույնը նաև գազի մասով։ Եթե վերջին մեկ ամսում եղել են նման դեպքեր, խնդրում եմ արձագանքել»։

Գրառման ներքո արձագանքել է ավելի քան 230 մարդ։ Մի քանի տասնյակ օգտատերեր էլ կիսել են այն։

«Ես նախ մտածեցի տեխնիկական խնդիր է, շատ մեծ ուշադրություն չդարձրեցի։ Բայց մտքովս անցավ՝ գուցե միակը չեմ։ Սկսեցի ուսումնասիրել, տեսա, որ սա համահայաստանյան հարց է։ Մարդիկ կան, որ հնազանդ կերպով վճարել են այդ գումարները։ Գրեցի ֆեյսբուքում, ցավոք, իմ սպասումներն արդարացվեցին»,-Panorama.am-ի  հետ զրույցում ասաց պատգամավորը։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը խոսել է ՀԷՑ ընկերության փոխտնօրենի հետ։

«Նա առաջարկեց, որ քաղաքացիները դիմեն ընկերությանը, և ամեն դիմումին շատ արագ արձագանք կլինի։ Դա ողջունելի է, բայց կարևոր է, թե խնդիրն ինչից է առաջացել, խնդիրը տեխնածի՞ն է, թե կարող ենք տեսնել այլ պատճառներ։ Ես մինչև վերջ հետամուտ եմ լինելու այս պարզաբանումները ստանալ ու հասկանալ մեր հետագա քայլերը»,-նշեց Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ պատճառն իսկապես տեխնածին է։

ՀԷՑ ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը Panorama.am-ին ասաց՝ տեղյակ են բողոքներին, քաղաքացիներին հորդորում են անպայման դիմում հասցեագրել ընկերությանը։ Ընկերությունից նաև ասացին՝ դեկտեմբերին ստացել են 158 դիմում, հունվարին՝ 176։ Համարում են՝ մեծ փոփոխություն չկա։

«Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ:

Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար խնդրում ենք բաժանորդներին դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով՝ նմանատիպ խնդիրների պարզաբանման համար»,-ասացին ընկերությունից։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, չնայած բազմաթիվ ու երկարատև  զանգերին, որևէ մեկը չպատասխանեց։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}